«Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր (1963)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 28. Տող 28.


{{Անավարտ}}
{{Անավարտ}}

[[Կատեգորիա:Հայաստանի պայմանագրեր]]

12:21, 1 Հունիսի 2018-ի տարբերակ

Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1963 թ. օգոստոսի 5
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Ուժի մեջ է մտել 1963 թ. հոկտեմբերի 10
Ստորագրել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
այժմ 131 երկիր

Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր , 1963 մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ, միջազգային պայմանագիր, կնքվել է Մոսկվայում (հայտնի է նաև որպես Մոսկովյան պայմանագիր), օգոստոսի 5-ին՝ ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների կողմից և ուժի մեջ մտել 1963-ի հոկտեմբերի 10-ին։

Պայմանագրին միացել է ավելի քան 120 (1981-ի տվյալներով) պետություն։ Ըստ պայմանագրի, որ բաղկացած է ներածականից և վեց հոդվածներից, մասնակիցները պարտավորվում են արգելել, կանխել ու չիրականացնել միջուկային զենքի կամ որևէ միջուկային պայթեցում իրենց իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող միջավայրում։ Արգելվում է միջուկային զենքի փորձարկումը մթնոլորտում, նաև տիեզերական տարածության մեջ, ջրի տակ (տերիտորիալ ջրերում կամ բաց ծովում), ինչպես և որևէ այլ միջավայրում, եթե այդպիսի պայթեցումներն առաջ են բերում ռադիոակտիվ նստվածքներ ուրիշ պետությունների տարածքներում։ Պայմանագիրն անժամկետ է նախատեսում է նաև յուրաքանչյուր մասնակցի իրավունքը դուրս գալու նրանից, եթե սահմանված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում իր երկրի գերագույն շահերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 599