«Հրաչյա Ռոստոմյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հրաչյա Դավթի Ռոստոմյան''' ([[1981]] թ., [[մարտի 3]], [[Երևան]]), ՀՀ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգաճին կարգի մրցավար, այժմ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է սպորտի և երիտասարտության հարցերի նախարար:
'''Հրաչյա Դավթի Ռոստոմյան''' ([[1981]] թ., [[մարտի 3]], [[Երևան]]), ՀՀ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար, այժմ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է սպորտի և երիտասարտության հարցերի նախարար:


== Կրթություն ==
== Կրթություն ==

05:22, 22 Մայիսի 2018-ի տարբերակ

Հրաչյա Ռոստոմյան
Ծնվել էմարտի 3, 1981(1981-03-03) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ և Երախտագիտության մեդալ

Հրաչյա Դավթի Ռոստոմյան (1981 թ., մարտի 3, Երևան), ՀՀ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար, այժմ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է սպորտի և երիտասարտության հարցերի նախարար:

Կրթություն

  • 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
  • 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
  • 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն

  • 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
  • 2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
  • 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
  • 2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
  • 2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
  • 2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
  • 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[1]:

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգևներ և կոչումներ

Պարգևատրվել է.

  • Երախտագիտության մեդալով (2015)[2]
  • ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
  • Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
  • ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
  • Պահեստի լեյտենանտ։
  • ՀՀ սպորտի վարպետ։
  • Միջազգային կարգի մրցավար։

Անկուսակցական է

Ամուսնացած է։

Նախորդող
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
Հրաչյա Ռոստոմյան

2006 -
Հաջորդող
Նախորդող
Արմեն Գրիգորյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
Հրաչյա Ռոստոմյան

2010
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Յուրի Վարդանյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հրաչյա Ռոստոմյան

27 հոկտեմբերի 2016
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ