«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 43. Տող 43.


=== Քննադատների ընդունումը ===
=== Քննադատների ընդունումը ===
[[Գրախոսություն|Գրախոս]] [[Էլսի Վաշինգտոն]]ն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ [[Բիլ Քլինթոն|Քլինտոնի]] որոշման առթիվ: Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: [[Random House]]-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից [[1993]] թվականի [[հունվար]]ին, քան ամբողջ [[1992]] թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ: Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ [[Բալզակ]]ի ու [[19-րդ դար]]ի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը:
[[Գրախոսություն|Գրախոս]] [[Էլսի Վաշինգտոն]]ն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ [[Բիլ Քլինթոն|Քլինտոնի]] որոշման առթիվ: Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: [[Random House]]-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից [[1993]] թվականի [[հունվար]]ին, քան ամբողջ [[1992]] թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ:<ref>{{Cite news|title = Chronicle|date =January 30, 1993|url = https://www.nytimes.com/1993/01/30/style/chronicle-575993.html|last = Brozan|first=Nadine|work = The New York Times|accessdate=December 21, 2013}}</ref> Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ [[Բալզակ]]ի ու [[19-րդ դար]]ի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը:
Էնջելոուի գրքերը, մասնավորապես «[[Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը]]»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից: Ըստ [[Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիա]]յի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են «[[Բանտարկված թռչուն]]»-ի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ: Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները: [[Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը|«Բանտարկված թռչուն»]]-ը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության [[1990]]-[[2000]] թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը [[2000]]-[[2009]] թվականների համանման ցուցակում:
Էնջելոուի գրքերը, մասնավորապես «[[Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը]]»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից: Ըստ [[Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիա]]յի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են «[[Բանտարկված թռչուն]]»-ի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ:<ref>{{cite web|url = http://www.thefileroom.org/documents/dyn/DisplayCase.cfm/id/796|title = Maya Angelou, I Know Why the Caged Bird Sings|accessdate = December 21, 2013 |publisher = National Coalition Against Censorship}}</ref> Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները:<ref>{{Cite book|title = Banned in the USA: A Reference Guide to Book Censorship in Schools and Public Libraries|last = Foerstel|first = Herbert N. |publisher = Information Age Publishing|year = 2006|isbn = 978-1-59311-374-2|location = Westport, Connecticut|pages = 195–6}}</ref> [[Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը|«Բանտարկված թռչուն»]]-ը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության [[1990]]-[[2000]] թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը [[2000]]-[[2009]] թվականների համանման ցուցակում:<ref>{{cite web|url = http://www.ala.org/bbooks/100-most-frequently-challenged-books-1990%E2%80%931999|title = The 100 Most Frequently Challenged Books of 1990–2000|accessdate = December 21, 2013 |publisher = American Library Association}}</ref><ref>{{cite web|url = http://www.ala.org/bbooks/top-100-bannedchallenged-books-2000-2009|title = Top 100 Banned/Challenged Books: 2000–2009|accessdate = December 21, 2013|publisher = American Library Association}}</ref>


=== Մրցանակներ ու կոչումներ ===
=== Մրցանակներ ու կոչումներ ===

14:45, 10 Մայիսի 2018-ի տարբերակ

Վաղ Տարիներ

Մարգարիտ Էննի Ջոնսոնը[1] ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում: Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի[2] երկրորդ զավակն է: Էնջելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» (անգլ.՝ My) կամ «Իմ քույր» (անգլ.՝ Mya Sister)[3] բառերից: Երբ Էնջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ յորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն»[4] ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց Արկանզաս նահանգի Սթեմփս քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի, հետ ապրելու: Աֆրոամերիկացիների՝ այդ ժամանակվա բարդ տնտեսական պայմաններում «ապշելի բացառությամբ»[5]՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր Մեծ ճգնաժամի ու Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ ու քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»[2]

Չորս տարի անց երեխաների հայրը «գալիս է Սթեմփս առանց նախազգուշացման»[6] ու նրանց վերադարձնում իրենց մոր խնամքի տակ Սենթ Լուիս: Ութ տարեկանում, երբ նա դեռ ապրում էր մոր հետ, Էնջելոուին սեռական բռնության ենթարկում ու բռնաբարում էր իր մոր սիրեկանը՝ Ֆրիման անունով մի տղամարդ: Էնջելոուն պատմում է եղբորը, ով պատմում է ընտանիքի մյուս անդամներին: Ֆրիմանը մեղավոր է ճանաչվում բայց բանտարկվում է միայն մի օրով: Իր ազատվելուց չորս օր անց նրան սպանում են, հավանաբար, Էնջելոուի հորեղբայրները[7]: Էնջելոուն համրանում է գրեթե հինգ տարով[8]: Ինչպես ինքն է նշում. «Ես կարծում էի, որ իմ ձայնը սպանել է նրան: Ես սպանեցի այդ մարդուն, որովհետև ասացի նրա անունը: Ու հետո ես մտածեցի, որ էլ երբեք չեմ խոսի, որովհետև ձայնս ինչ-որ մեկին կսպանի»:[9] Ըստ Մարսիա Էնն Գիլլսփիի ու նրա պաշտոնակիցների, ովքեր գրել են Էնջելոուի կենսագրության մասին, Էնջելոուի լռության շրջանի ժամանակ է, որ նա զարգացնում է իր զարմանալի հիշողությունը, իր սերը գրքերի ու գրականության հանդեպ ու իր լսելու ու շրջակա աշխարհը զննելու կարողությունը: [10]

Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար «Պորգի ու Բեսս»-ում, Մարտին Լյութեր Քինգի Քրիստոնեական Ղեկավարման Հարավային Կոնֆերեանսի կազմակերպիչ, լրագրող Եգիպտոսում ու Գանայում դեկոլոնացման սուր օրերին, Մալքոլմ Էքսի ուղեկից ու Ուոտտսի ապստամբության վկա: Նա գիտեր Քինգին ու Մալկոլմին, Բիլլի Հոլիդեյին ու Էբբի Լինքոլնին:

Ֆրիմանի մահվանից քիչ անց Էնջելոուն ու իր եղբայրը ուղարկվում են հետ իրենց տատիկի մոտ:[12] Էնջելոուն նշում է, որ տիկին Բերթա Ֆլաուերսը, որը իր ուսուցիչն ու ընտանիքի բարեկամն էր, օգնեց նրան կրկին խոսել: Ֆլաուերսը նրան ծանոթացրեց այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Չարլզ Դիքենսը, Ուիլյամ Շեքսպիրը, Էդգար Ալլան Պոն, Դուգլաս Ջոնսոնն ու Ջեյմս Վելդոն Ջոնսոնը՝ հեղինակներ, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա կյանքի ու կարիերայի վրա, ինչպես նաև Ֆրենսիս Հարպերը, Էնն Սպենսերն ու Ջեսսի Ֆաուստետը: [13][14][15]

Մինչ այսօր նրա կյանքի պատմությունը միաժամանակ հարց է առաջացնում, թե ինչ էիր դու անում քո կյանքում այսքան ժամանակ, ու ստիպում ուրախանալ, որ պարտավոր չես եղել անցնելու նրա անցածի կեսով:

Երբ Էնջելոուն 14 տարեկան էր, նա ու իր եղբայրը կրկին տեղափոխվում են մոր մոտ, ով այդ ժամանակ ապրում էր Կալիֆոռնիայում՝ Օքլենդում: Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Էնջելոուն հաճախում է Կալիֆոռնիաի Աշխատանքի Դպրոց: Մինչև ավարտելը՝ նա աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի առաջին թխամաշկ կին տրամվայի վագոնավար: [16] Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց՝ 17 տարեկանում, ծնվում է նրա որդին՝ Կլայդը (ով հետագայում իր անունը փոխեց Գայ Ջոնսոնի): [17]

Աֆրիկայից «Բանտարկված թռչուն». 1961–69

Աֆրիկայում Էնջելոուի անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է Գանայի Ակրա քաղաքում: Այս նկարում՝ 2008 թվական:

1961 թվականին Էնջելոուն հանդես է գալիս Ժան Գենետի «Սևերը» ներկայացման մեջ՝ Էբբի Լինքոլնի, Ռոսքո Լի Բրաունի, Ջեյմս Էռլ Ջոնսի, Լուի Գոսսետի, Գոդֆրի Քեմփբրիջի ու Սիսելի Թայսոնի հետ[18]: 1961-ին նա նաև հանդիպում է հարավաֆրիկացի ազատամարտիկ Վուսումզի Մեյքի հետ:[19] Նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նա՝ իր որդու՝ Գայի, ու Մեյքի հետ տեղափոխվում են Կահիրե, որտեղ Էնջելոուն «Արաբացի դիտորդ»[20][21] անգլալեզու շաբաթաթերթում աշխատում էր որպես օգնական խմբագիր: 1962 թվականին նրա հարաբերությունները Մեյքի հետ ավարտվեցին, ու նա և Գայը տեղափոխվեցին Գանա՝ Ակրա, որ Գայը կարողանա քոլեջ հաճախել, բայց նա լուրջ վնասվածքներ է ստանում ավտոմոբիլային պատահարի ժամանակ: Էնջելոուն մնում է Ակրայում մինչ տղայի ապաքինվելը մինչև 1965 թվականը: Նա դառնում է ադմինիստրատոր Գանայի Համալսարանում ու ակտիվ դեր է ունեցել աֆրոամերիկյան արտերկրյա համայնքում:[22] Նա «Աֆրիկյան ակնարկ»-ի[23] գլխավոր խմբագիրն էր, շտատից դուրս գրում էր «Գանա Թայմս»-ի համար, գրում ու հեռարձակում էր «Ռադիո Գանա»-ում ու աշխատում ու խաղում էր Գանայի Ազգային թատրոնում: Նա խաղացել է «Սևեր»-ի վերածննդի ժամանակ Ժնևում ու Բեռլինում:[24]

Ակրայում նա դառնում է Մալքոլմ Էքսի մոտիկ ընկերը նրա՝ 1960-ականների այցի ժամանակ: Էնջելոուն վերադառնում է ԱՄՆ 1965 թվականին, որ օգնի նրան կառուցել քաղաքացիական իրավունքի նոր կազմակերպություն՝ Աֆրոամերիկյան միության կազմակերպությունը. Էքսը սպանվում է որոշ ժամանակ անց: Հուսախաբ լինելով՝ նա միանում է եղբորը Հավայիում, որտեղ վերսկսում է երգչի կարիերան, ու հետո վերադառնում է Լոս Անջելես՝ կենտրոնանալու գրական գործունեության վրա: Նա աշխատել է Վաթթս-ում որպես շուկայի ուսումնասիրող ու եղել է 1965 թվականի ամառվա ապստամբությունների ականատես: Նա գրում ու խաղում էր ներկայացումներում, մինչև 1967 թվականին վերադառնում է Նյու Յորք: Այստեղ նա հանդիպում է իր հին ընկեր Ռոզա Գային ու վերականգնում ընկերությունը Ջեյմս Բալդվինի հետ, ում տեսել էր Փարիզում 1950-ականներին ու կոչել «իր եղբայր» այդ ընթացքում:[25] Նրա ընկեր Ջերրի Փարսելը Էնջելոուին անվանաթոշակ է հատկացնում՝ իր գրական գործունեությանը աջակցելու համար:[26]

1968 թվականին Մարտին Լյութեր Քինգը խնդրում է Էնջելոուին երթ կազմակերպել: Նա համաձայնում է, բայց «նորից հետաձգում»[27], ու, ինչպես Գիլլսփին է ասում, «ճակատագրի խառնաշփոթ հեգնանքով»[28] Քինգը զոհվում է Էնջելոուի ծննդյան օրը (ապրիլի 4): Նորից կոտրված Էնջելոուին դեպրեսիայից է հանում նրա ընկեր Ջեյմս Բալդվինը: Ինչպես Գիլլսփին է նշում. «Եթե 1968 թվականը մեծ ցավի, կորստի ու տխրության տարի էր, դա նաև այն տարին էր, երբ Ամերիկան առաջին անգամ ականատես եղավ Մայա Էնջելոուի ոգու ու ստեղծարար հանճարի շնչին ու խորությանը»:[28] Չունենալով համարյա ոչ մի փորձ՝ նա PBS-ի նախատիպ Ազգային Կրթական Հեռուստատեսության համար գրում, բեմադրում ու ասմունքում է «Blacks, Blues, Black!»[29] տասը մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմը, որը բլյուզ երաժշտության ու սևամորթ ամերիկացիների Աֆրիկյան ժառանգության կապի և, ինչպես Էնջելոուն է ասում. «ԱՄՆ-ում դեռ գոյություն ունեցող Աֆրիկանիզմների» մասին է:[30] Նաև, 1968-ին, Բալդվինի, մուլտիպլիկատոր Ժյուլ Ֆայֆերի ու նրա կնոջ՝ Ջուդիի, հետ այցելած ընթրիքի ժամանակ ոգեշնչվելով և Random House-ի խմբագիր Ռոբերտ Լումիսի դրդմամբ նա գրում է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ես գիտեմ՝ ինչու է «Բանտարկված թռչուն»-ը երգում» գիրքը, որը հրատաակվել է 1969 թվականին և որը նրան բերեց միջազգային ճանաչում:[31]

Անձնական կյանքը

Ես գրելը դարձնում եմ կյանքիս մի մասը նույնքանով, որքան ուտելը կամ երաժշտություն լսելը:

-- Մայա Էնջելոու, 1999

Ես կրում եմ նաև գլխարկ կամ շատ ձիգ ձգված գլխաշոր, երբ գրում եմ: Երևի հույս ունեմ, որ եթե այդպես անեմ, ուղեղս չի թափվի գանգիցս ու գորշ նյութը չի կաթա վզից վրայով, ականջներից մեջ ու դեմքիս վրա:

-- Մայա Էնջելոու, 1984

Ոչինչ ինձ այնքան չի վախեցնում, որքան գրելը, բայց ոչինչն ինձ այդքան չի բավարարում: Կարծես (Անգլիալան) Ալիքի լողորդը՝ դու կանգնում ես ճնշման ու ալիքների ու սառնության ու քսուքների առաջ ու վեջապես հասնում ես մյուս ափին. Ու դու ոտքդ դնում ես գետնին – Ա՜աահ:

-- Մայա Էնջելոու, 1989

Ապացույցներ կան, որ Էնջելոուն ունի մասնակի ծագում Արևմտյան Աֆրիկայի Մենդե մարդկանցից:[32] 2008 թվականի PBS-ի դոկումենտալ ֆիլմը բացահայտում է, որ Էնջելոուի մորական մեծ տատը՝ Մերի Լին, ով ազատագրվել էր Քաղաքացիական պատերազմից հետո, հղիանում է իր սպիտակ նախկին տիրոջից՝ Ջոն Սեյվինից: Նա ստիպում է Լիին ստորագրել կեղծ փաստաթուղթ, որով մեղադրում է ուրիշ տղամարդու՝ իր երեխայի հայրը լինելու մեջ: Երբ Սեյվինին մեղադրանք է ներկայացվում Լիին կեղծ վկայություն տալ ստիպելու համար ու չնայած նրան, որ բացահայտվում է, որ երեխայի հայրը Սեյվինն է, ատենակալները նրան անմեղ են ճանաչում: Լիին իր աղջկա՝ Մարգերիտ Բաքստերի հետ, ով դառնում է Էնջելոուի տատիկը, ուղարկում են Միսսուրիում գտնվող Քլինտոն Քաունտի անկելանոցը: Էնջելոուն նկարագրում է Լիին, ինչպես «այդ խեղճ փոքրիկ սևամորթ կինը՝ վիրավորված ֆիզիկապես ու հոգեպես»:[33]

Էնջելոուի կյանքի մանրամասները, որոնք ներկայացված են նրա յոթ ինքնակենսագրություններում ու բազմաթիվ հարցազրույցներում, խոսքերում ու հոդվածներում, երբեմն հակասական են: Քննադատ Մերի Ջեյն Լուպտոնը բացատրում է, որ երբ Էնջելոուն խոսում է իր կյանքի մասին, անում է դա շատ գեղեցիկ բայց ոչ պաշտոնապես ու «առանց իր առաջ ժամանակացույց ունենալու»:[34] Օրինակ՝ նա ամուսնացած է եղել ամենաքիչը՝ երկու անգամ, բայց երբեք չի պարզաբանել իր ամուսնությունների հստակ թիվը, «վախենալով թեթևամիտ թվալ»:[35] Ըստ իր ինքնակենսագրության ու Գիլլսփիի՝ ամուսնացել է Տոշ Անջելոսի հետ 1951 թվականին, Պոլ դու Ֆյուի հետ 1974 թվականին ու Վուսումզի Մեյքի հետ հարաբերությունները սկսել է 1961 թվականին, բայց երբեք պաշտոնապես չի ամուսնացել նրա հետ: Էնջելոուն բազմաթիվ աշխատանքներ է ունեցել, ներառյալ սեքս-ինդուստրիայի հետ կապված, վարձկանի, լեսբուհիների համար մադամի աշխատանքները, ինչպես ինքը նկարագրել է իր երկրորդ ինքնակենսագրության՝ «Հավաքվեք միասին իմ անվան տակ», գրքի մեջ: 1995 թվականի հարցազրույցում Էնջելոուն ասել է. «Ես գրել եմ իմ փորձի մասին, որովհետև կարծում էի, որ շատ մարդիկ ջահելներին ասում են. «Ես երբեք ոչ մի սխալ չեմ արել: Ո՞վ, Moi? – Երբեք: Ես պահարանումս կմախքներ չունեմ: Ընդհանրապես ասած՝ ես պահարան էլ չունեմ»: Նրանք ստում են այդպես, ու հետո երիտասարդները հայտնվում են որոշ իրավիճակներում ու մտածում են. «Գրո՛ղը տանի, ես փաստորեն շատ վատն եմ: Մայրս կամ հայրս երբեք ոչ մի սխալ չեն գործել»: Նրանք չեն կարող իրենց ներել ու շարունակել իրենց կյանքը»:[36]

Էնջելոուն ուներ մի տղա՝ Գայը, ում ծնունդը նկարագրել է իր առաջին ինքնակենսագրության մեջ, մի թոռ, երկու ծոռ,[37] ու ըստ Գիլլսփիի՝ ընկերների ու մեծ ընտանիքի ընդարձակ խումբ: Էնջելոուի մայրը՝ Վիվիեն Բաքստերը մահացել է 1991 թվականին, իսկ նրա եղբայրը՝ Բեյլի Ջոնսոն Կրտսերը, մահացել է 2000 թվականին ուղեղի բազմակի կաթվածներից. Երկուսն էլ կարևոր դեր ունեին իր կյանքում ու իր գրքերում:[38] 1981 թվականին նրա թոռան մայրը անհետանում է նրա թոռան հետ, որոնց գտնելու համար չորս տարի պահանջվեց:[39]

2009 թվականին բամբասանքների կայք TMZ-ն սխալաբար լուսաբանում է, որ Էնջելոուն հոսպիտալացվել է Լոս Անջելեսում, երբ նա ողջ և առողջ էր Ստ. Լուիսում, որն ըստ Էնջելոուի՝ ընկերների ու ընտանիքի անդամների շրջաններում իր մահվան մասին լուրերի պատճառ դարձավ:[40] 2013 թվականին Էնջելոուն ասում է իր ընկերուհի Օպրա Ուինֆրիին, որ անցել է Unity Church-ի առաջարկած կուրսերից, որոնք իր համար հոգևոր առումով կարևոր էին:[41] Նա չի ստացել համալսարանական կրթություն, բայց, ըստ Գիլլսփիի, Էնջելոուն ցանկանում էր, որ բոլորը՝ ընտանիքից ու ընկերներից բացի, իրեն կոչեն «Դոկտոր Էնջելոու»: Նա ուներ երկու տուն Վինսթոն-Սալեմում (Հյուսիսային Կարոլինա) ու «թագավորական անկյուն»[42] Հաառլեմում, որը գնել է 2004[43] թվականին ու հպարտանում էր իր «կյանքի ընթացքում հավաքած գրքերի աճող գրադարանով»[44], բազում տասնամյակներում հավաքված արվեստի գործերով ու լավ կահավորված խոհանոցով: Յանգն ասում է, որ նրա Հաառլեմում տանը գտնվոմ են որոշ Աֆրիկյան որմնանկարներ ու Էնջելոուի նկարների հավաքածուն՝ ներառյալ մի քանի ջազային շեփորահարների դիմանկարներ, Ռոզա Փարքսի ակվարելային գործը ու Ֆեյթ Ռինգգոլդի գործը, որը վերնագրված է «Մայայի կյանքի կաթսան»:[42]

Ըստ Գիլլսփիի՝ նա տարեկան մի քանի տոնախմբություն էր ընդունում Վինսթոն-Սալեմի իր հիմնական բնակարանում: «Նրա խոհանոցային տաղանդը լեգենդի թեմա է՝ սկսած բարձրակարգ խոհանոցից մինչև հույժ տնական սնունդ»:[45] Վինսթոն-Սալեմ Ամսագիրը փաստում է. «Էնջելոուի Շնորհակալության օրվա ընթրիքների, Տոնածառի զարդարման երեկույթների կամ ծննդյան երեկույթների հրավիրատոմս ունենալը հանկարծ դարձավ քաղաքի ամենասպասելի հրավերքներից մեկը»:[46] Նյու Յորք Թայմսը, նկարագրելով Էնջելոուի Նյույորքյան կյանքը, նշում է, որ նա հաճախ հյուրընկալում էր Ամանորյա շքեղ երեկույթներ:[43] Նա համատեղել էր իր գրելու ու խոհարարական տաղանդները 2004 թվականի իր «Հալլելու՜յա: Ողջույնի սեղանը» գրքում, որում տեղ գտավ 73 բաղադրատոմս, որոնցից շատերը նա սովորել է իր տատիկից ու մորից, ինչպես նաև 28 վինետաներ:[47] Նա հետագայում թողարկում է իր երկրորդ խոհարարական գիրքը՝ «Հրաշալի սերունդ, ամբողջ օրը: Եփեք սքանչելի, կերեք խելամտորեն», 2010 թվականին, որը կենտրոնացված էր քաշը գցելու ու ճիշտ չափաբաժին ընտրելու վրա:[48]

Սկսած «Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը»-ից՝ Էնջելոուն օգտագործել է նույն «գրելու ծեսը»[15] շատ տարիներ: Նա վեր էր կենում առավոտ շուտ ու տեղափոխվում էր հյուրանոցային համար, որը կահավորված էր այնպես, որ ոչ մի նկար պատին չլիներ: Նա գրում էր գծագրոցի վրա՝ տեղաշորի մեջ պառկած, ունենալով միայն մի շիշ Շերրի, խաղաթղթերի կապուկ՝ պասիանս խաղալու համար, Ռոժեի տեզաուրուսն ու Աստվածաշունչը, ու դուրս էր գալիս միայն վաղ ցերեկը: Միջինում գրում էր 10-12 էջ նյութ մի օրում, որը երեկոյան խմբագրում էր՝ հասցնելով երեքից չորս էջի:[49] Էնջելոուն այս ամենով անցնում էր ինքն իրեն «հմայելու», ու ինչպես ինքն է ասել BBC-ի հետ 1989 թվականի հարցազրույցում, «հոգեվարքը, տառապանքը, Sturm und Drang[50] վերապրելու համար»: Նա իրեն տեղափոխում էր այն ժամանակը, որի մասին գրելու էր, նույնիսկ՝ տրավմատիկ պահեր, ինչպիսիք են իր բռնաբարությունը «Բանտարկված թռչուն»-ի մեջ, որ «պատմի մարդկային ճշմարտությունը»[50] իր կյանքի մասին: Էնջելոուն նշում է, որ խաղաթուղթ էր խաղում, որ հասնի հմայության այդ պահին ու որ ավելի արդյունավետ հասնի իր հիշողություններին: Նա ասում էր. «Կարող է մի ժամ խլել այդտեղ հասնելու համար, բայց երբ ես արդեն հասել եմ – հա՛ - այնքան համե՜ղ է»[50]: Նա այդ գործընթացը ազատագրիչ չէր գտնում, այլ բավարարում էր գտնում «ճշմարտությունը ասելու»[50] մեջ:

Ինքնակենսագրությունների ժամանակագրությունը

Քննադատների ընդունումը

Գրախոս Էլսի Վաշինգտոնն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ Քլինտոնի որոշման առթիվ: Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: Random House-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից 1993 թվականի հունվարին, քան ամբողջ 1992 թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ:[51] Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ Բալզակի ու 19-րդ դարի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը: Էնջելոուի գրքերը, մասնավորապես «Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից: Ըստ Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիայի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են «Բանտարկված թռչուն»-ի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ:[52] Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները:[53] «Բանտարկված թռչուն»-ը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության 1990-2000 թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը 2000-2009 թվականների համանման ցուցակում:[54][55]

Մրցանակներ ու կոչումներ

Էնջելոուն պարգևատրվել է համալսարանների, գրական կազմակերպությունների, պետական գործակալությունների ու հատուկ հետաքրքրության խմբերի կողմից: Նրա պարգևների մեջ են մտնում իր բանաստեղծությունների ժողովածու «Ուղղակի մի կում սառը ջուր տվեք խմեմ, մինչև որ մեռնեեմ»-ի համար Պուլիցերյան Մրցանակի առաջադրումը, 1973 թվականի ներկայացում «Շրջվիր» ներկայացման դերի համար Տոնիի մրցանակի առաջադրումը և երեք Գրեմմիներ իր բանավոր խոսքի ալբոմների համար: Նա եղել է նախագահական երկու հանձնաժողովների կազմում, 1994 թվականին պարգևատրվել է Սպինգարնի մեդալով, 2000 թվականին Արվեստների Ազգային մեդալով ու 2011-ին Ազատության Նախագահական մեդալով: Էնջելոուին շուրջ հիսուն պատվավոր կոչում ունի:

Ոճը և ժանրը ինքնակենսագրություններում

Գեղարվեստական արտահայտչամիջոցների, ինչպիսիք են երկխոսությունը, անձնավորումը, թեմայի, շրջապատի, սյուժեի զարգացումն ու լեզուն, օգտագործումը Էնջելոուի գրքերում հաճախ բերեց այդ գրքերի՝ ինքնակենսագրական գրականության շարքում հայտնվելուն: Էնջելոուն իր գրքերում հատուկ մարտահրավեր է նետում ինքնակենսագրության դասական հատկանիշներին՝ քննադատելով, փոխելով ու ընդլայնելով ժանրը: Գրականագետ Մերի Ջեյն Լուպտոնը նշում է, որ Էնջելոուի բոլոր ինքնակենսագրությունները հակասում են ժանրի դասական կառուցվածքին. դրանք գրված են մի հեղինակի կողմից, դրանք ժամանակագրական են ու պարունակում են կերպարի որոշ տարրեր, տեխնիկա ու թեմա: Էնջելոուն ընդունում է, որ իր գրքերում կան վեպի մասնիկներ: Լուպտոնը համաձայնում է, ասելով, որ Էնջելոուն ձգտում էր «հեռանալ ինքնակենսագրության ընդունված հասկացությունից՝ որպես ճշմարտություն», ինչը զուգամիտում է շատ աֆրոամերիկյան ինքնակենսագրությունների հասկացությունների հետ, որոնք գրվել են ԱՄՆ-ի պատմության աբոլիցիոնիզմի տարիներին, երբ, ինչպես հաստատում են և՛ Լուպտոնը, և՛ աֆրոամերիկացի գրականագեր Քրիսպին Սարտվելը, ճշմարտությունը գրաքննվում էր ինքնապաշտպանական նկատառումներով: Գրականագետ Լիման Հեյգենը Էնջելոուին ներառում է աֆրոամերիկյան ինքնակենսագրության երկար ավանդույթի շարքում, բայց պնդում է, որ Էնջելոուն ստեղծել է ինքնակենսագրական ձևի եզակի մեկնաբանություն:

Համաձայն աֆրոամերիկացի գրականագետ Պիեռ Ուոկերի՝ աֆրոամերիկյան պատմության մեջ գրականության մեծ մասի համար բարդություն էր այն, որ հեղինակները պետք է ստեղծագործությունը ճանաչեին որպես գրականություն, մինչև նրանք կարողանային հասնել իրենց քաղաքական նպատակներին: Այս պատճառով էլ Էնջելոուի խմբագիր Ռոբերտ Լումիսը կարողացավ դրդել նրան գրել «Բանտարկված թռչուն»-ը, կոչ անելով գրել ինքնակենսագրություն, որը համարվեր «բարձր արվեստ»: Էնջելոուն ընդունում է, որ հետևում էր «առաջին դեպքի հոգնակիի մասին առաջին դեմքի եզակիով խոսելու, միշտ «ես» ասելիս «մենք» ի նկատի ունենալու» ստրկական պատմողական ավանդույթին: Գրականագետ Ջոն ՄաքՎորթերն Էնջելոուի գրքերն անվանում է տրակտատներ, որոնք պաշտպանում են աֆրոամերիկյան մշակույթն ու պայքարում են բացասական կարծրատիպերի դեմ: Ըստ ՄաքՎորթերի՝ Էնջելոուն կառուցել է իր գրքերը, (որոնք իր կարծիքով ավելի շատ գրված են երեխաների, քան՝ մեծերի համար), որ հենարան լինի սևամորթ մշակույթի իր պաշտպանության համար: ՄաքՎորթերը դիտարկում է, որ Էնջելոուն գրքերում իրեն ներկայացնում է ինչպես «Խռովալից ժամանակների սևամորթ ամերիկացու մարմնացում»: ՄաքՎորթերը դիտում է Էնջելոուի աշխատանքները, որպես ժամանակագրված, բայց ընդունում է, որ «նա օգնել է հող նախապատրաստել ժամանակակից սևամորթ գրողների համար, որ նրանք կարողանան վայելել ուղղակի անհատ, այլ ոչ ռասայի ներկայացուցիչ, միայն իրենք լինելու հաճույքը»: Գիտնական Լինն Բլումը համեմատում է Էնջելոուի գործերը Ֆրեդերիկ Դուգլասի գրականության հետ, նշելով, որ երկուսն էլ նույն նպատակին են հասել՝ նկարագրել սևամորթ մշակույթն ու մեկնաբանել այն ավելի լայն, սպիտակամորթ լսարանին»:

Ըստ գիտնական Սոնդրա Օ'նիլի՝ Էնջելոուի բանաստեղծությունները կարող են տեղ գտնել աֆրոամերիկյան բանավոր ավանդության մեջ, իսկ նրա արձակը «հետևում է Արևմուտքի ոչ արձակ դասական տեխնիկային»: Օ'նիլը նշում է, որ Էնջելոուն խուսափել է «մոնոլիթիկ սևամորթ լեզու» օգտագործելուց, ու ուղղակի երկխոսության միջոցով հասել է, ինչպես Օ'նիլն է դա անվանում, «ավելի սպասելի գետտո արտահայտչականությանը»: ՄաքՎորթերը գտնում է և՛ Էնջելոուի ինքնակենսագրություններում իր օգտագործած լեզուն, և՛ նրա ներկայացրած կերպարները ոչ իրական են և պատճառ են դառնում հեղինակի ու նրա ընթերցողի՝ իրարից առանձնանալուն: Ինչպես ՄաքՎորթերն է նշում, «ես երբեք ինքնակենսագրական ստեղծագործություն չեն ընթերցել, որտեղ այդքան բարդ լիներ ի մի բերել այն, թե ինչպես է սուբյեկտը խոսում, կամ ով է իրականում սուբյեկտը»: ՄաքՎորթերը հաստատում է, որ, օրինակ՝ Էնջելոուի գրքերում գլխավոր կերպարները, ինչպես ինքը՝ հեղինակը, իր որդի Գայն ու մայրը՝ Վիվիանը, չեն խոսում այնպես, ինչպես սպասելի էր, այլ նրանց խոսքը «մաքրված է» ընթերցողի համար: Գայը, օրինակ, ներկայացնում է երիտասարդ սևամորթ տղամարդու, մինչդեռ Վիվիենը ներկայացնում է մոր իդեալականացված կերպար, և նրանց օգտագործած թունդ լեզուն, ինչպես նաև Էնջելոուի տեքստերի լեզուն, նպատակ ունեն ապացուցել, որ սևամորթ մարդիկ կարող են օգտագործել դասական անգլերենը իրազեկորեն:

ՄաքՎորթերն ընդունում է, որ Էնջելոուի ոճի գլխավոր պատճառներից է նրա ստեղծագործության «ապոլոգենիկ» բնույթը: Երբ Էնջելոուն գրեց «Բանտարկված թռչուն»-ը 1960-ական թվականների վվերջին, այդ ժամանակվա գրականության անհրաժեշտ ու ընդունված առանձնահատկություններից էր «օրգանական միությունը», ու նրա նպատակներից մեկն էր ստեղծել գիրք, որը կհամապատասխաներ այդ չափանիշին: Նրա գրքերի դեպքերը միջադեպային են ու ստեղծվել են ինչպես կարճ պատմությունների շարք, բայց դրանց հանգամանքները չեն հետևում հստակ ժամանակագրության: Դրա փոխարեն դրանք պետք է ընգրծեին հեղինակի գրքերի թեմաները, որոնք ներառում են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքն ու ճանապարհորդությունը: Անգլերեն գրականության մասնագետ Վալերի Սայերսը հաստատում է, որ «Էնջելոուի բանաստեղծություններն ու արձակը նման են իրար»: Երկուսն էլ հիմնվում են նրա «անմիջական ձայնի» վրա, ինչը ընդմիջում է կարծրացած ռիթմերը բառամիջի սղումների մոդելով ու օգտագործում է համեմատություններ ու փոխաբերություններ (օրինակ՝ բանտարկված թռչուն): Ըստ Հեյգենի՝ Էնջելոուի աշխատանքները կրել են և՛ դասական գրականության, և՛ աֆրոամերիկյան հասարակության բանավոր ավանդույթների ազդեցությունը: Օրինակ՝ իր գրքերում ու բանաստեղծություններում նա հղում է կատարում ավելի քան 100 գրական կերպարների: Ավելին՝ նա օգտագործել է բլյուզ երաժշտության տարրեր, ներառյալ որևէ մեկի կյանքի, տանջանքների մասին խոսելիս վկայություն տալը, հեգնական նվազեցումն ու բնական փոխաբերությունների, ռիթմերի ու ինտոնացիաների օգտագործումը: Սյուժեի վրա հիմնվելու փոխարեն, իր գիրքը ձևավորելու համար Էնջելոուն օգտագործել է անձնական փորձն ու պատմական դեպքեր:

Ծանոթագրություններ

  1. Ferrer, Anne (May 29, 2014). «Angelou's optimism overcame hardships». The Star Phoenix. Արխիվացված է օրիգինալից May 31, 2014-ին. Վերցված է May 30, 2014-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Լուպտոն, էջ 4
  3. Angelou (1969), էջ 67
  4. Angelou (1969), էջ 6
  5. Johnson, Claudia (2008). «Introduction». In Johnson, Claudia (ed.). Racism in Maya Angelou's I Know Why the Caged Bird Sings. Detroit, Michigan: Gale Press. էջ 11. ISBN 978-0-7377-3905-3.
  6. Angelou (1969), էջ 52
  7. Braxton, Ջոան Մ. (1999). Մայա Էնջելոուի «Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը»: Դիպաշար. Oxford University Press. էջ 121. ISBN 978-0-19-511607-6.
  8. Lupton, էջ 5
  9. «Մայա Էնջելոու: Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը». World Book Club. BBC World Service. Հոկտեմբեր 2005. Վերցված է Դեկտեմբեր 17, 2013-ին.
  10. Gillespie, էջ 22
  11. McWhorter, John (May 28, 2014). «Saint Maya Angelou: The Product of a Blissfully Bygone America». The New Republic. Վերցված է December 25, 2016-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. Gillespie, էջ 21–22
  13. Էնջելոու (1969), էջ 13
  14. Gillespie, էջ 23
  15. 15,0 15,1 Լուպտոն, էջ 15
  16. Gillespie, էջ 28
  17. Long, Richard (November 1, 2005). «35 Who Made a Difference: Maya Angelou». Smithsonian Magazine. Վերցված է December 17, 2013-ին.
  18. Gillespie, էջ 64
  19. Gillespie, էջ 59
  20. Gillespie, էջ 65
  21. Gillespie, էջ 71
  22. Gillespie, էջեր 74, 75
  23. Braxton, էջ 3
  24. Gillespie, էջեր 79–80
  25. Boyd, Herb (August 5, 2010). «Maya Angelou Remembers James Baldwin». New York Amsterdam News. 100 (32): 17.
  26. Gillespie, էջեր 85–96
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «als» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. 28,0 28,1 Գիլլսփի, էջ 98
  29. «Blacks, Blues, Black!»-ի բոլոր 10 մասերը կարելի է դիտել առցանց. https://diva.sfsu.edu/collections/sfbatv/10287.
  30. Angelou, Maya (February 1982). «Why I Moved Back to the South». Ebony. No. 37. Վերցված է December 19, 2013-ին.
  31. Smith, Dinitia (January 23, 2007). «A Career in Letters, 50 Years and Counting». The New York Times. Վերցված է December 19, 2013-ին.
  32. Gates, Jr., Henry L. (host) (2008). «African American Lives 2: The Past is Another Country (Part 4)». PBS. Վերցված է December 20, 2013-ին.
  33. Gates, Jr., Henry L. (host) (2008). «African American Lives 2: A Way out of No Way (Part 2)». PBS. Վերցված է December 20, 2013-ին.
  34. Lupton, էջ 2
  35. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «younge1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  36. Wolf, Linda (Winter 1995). «Laugh and Dare to Love». In Context Magazine. Vol. 43. էջ 45.
  37. Gillespie et al., էջ 156
  38. Gillespie et al., էջ 155
  39. Beyette, Beverly (June 12, 1986). «Angelou's 4-Year Search for Grandson: Kidnapping Spurs Emotional Odyssey». Los Angeles Times. Վերցված է November 19, 2014-ին.
  40. Younge, Gary (November 13, 2013). «Maya Angelou: 'I'm fine as wine in the summertime». The Guardian. London. Վերցված է December 20, 2013-ին.
  41. Chapman, Michael W (May 28, 2014). «Maya Angelou: 'God Loves Me' – 'That's Why I Am Who I Am'». CNS News.com. Վերցված է July 30, 2015-ին.
  42. 42,0 42,1 Younge, Gary (November 13, 2009). «Maya Angelou: 'I'm fine as wine in the summertime'». The Guardian. London. Վերցված է December 13, 2013-ին.
  43. 43,0 43,1 Yee, Vivian (May 29, 2014). «Maya Angelou Often Left New York, but She Always Came Back». The New York Times. էջ A23. Վերցված է November 18, 2014-ին.
  44. Gillespie et al, էջ 150
  45. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «gillepsie-9» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  46. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «hewlett» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  47. Pierce, Donna (January 5, 2005). «Welcome to her world: Poet-author Maya Angelou blends recipes and memories in winning style». Chicago Tribune. Վերցված է November 24, 2013-ին.
  48. Crea, Joe (January 18, 2011). «Maya Angelou's cookbook 'Great Food, All Day Long' exudes cozy, decadence». Northeast Ohio Media Group. Վերցված է December 20, 2013-ին.
  49. Sarler, Carol (1989). «A Day in the Life of Maya Angelou». In Elliot, Jeffrey M (ed.). Conversations with Maya Angelou. Jackson, Mississippi: University Press. էջ 217. ISBN 978-0-87805-362-9.
  50. 50,0 50,1 50,2 50,3 «Maya Angelou I Know Why the Caged Bird Sings». World Book Club (interview). BBC World Service. October 2005. Վերցված է December 20, 2013-ին.
  51. Brozan, Nadine (January 30, 1993). «Chronicle». The New York Times. Վերցված է December 21, 2013-ին.
  52. «Maya Angelou, I Know Why the Caged Bird Sings». National Coalition Against Censorship. Վերցված է December 21, 2013-ին.
  53. Foerstel, Herbert N. (2006). Banned in the USA: A Reference Guide to Book Censorship in Schools and Public Libraries. Westport, Connecticut: Information Age Publishing. էջեր 195–6. ISBN 978-1-59311-374-2.
  54. «The 100 Most Frequently Challenged Books of 1990–2000». American Library Association. Վերցված է December 21, 2013-ին.
  55. «Top 100 Banned/Challenged Books: 2000–2009». American Library Association. Վերցված է December 21, 2013-ին.