Jump to content

«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

սկիզբ
No edit summary
(սկիզբ)
=== Վաղ Տարիներ ===
Մարգարիտ Էննի Ջոնսոնը ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում: Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի երկրորդ զավակն է: Անգելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» (անգլ. “My”) կամ «Իմ քույր» (անգլ. “Mya Sister”) բառերից: Երբ Անջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ յորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն» ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց Արկանզաս նահանգի Սփեմփս քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի, հետ ապրելու: Աֆրո-Ամերիկացիների այդ ժամանակվա բարդ տնտեսական պայմաններում «ապշելի բացառությամբ»՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր Մեծ Ճգնաժամի ու Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ ու քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»:
 
Երբ Էնջելոուն 14 տարեկան էր, նա ու իր եղբայրը կրկին տեղափոխվում են մոր մոտ, ով այդ ժամանակ ապրում էր Կալիֆորնիայում՝ Օկլանդում: Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Էնջելոուն հաճախում է Կալիֆորնիայի Աշխատանքի Դպրոց: Մինչև ավարտելը՝ նա աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի առաջին թխամաշկ կին տրանվայի վագոնավար: Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց՝ 17 տարեկանում, ծնվում է նրա որդին՝ Կլայդը (ով հետագայում իր անունը փոխեց Գայ Ջոնսոնի):
 
=== Աֆրիկայից Բանտարկված թռչուն. 1961–69 ===
Աֆրիկայում Էնջելոուի անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է Գանայի Ակրա քաղաքում: Այս նկարում՝ 2008 թվական:
1961 թվականին Էնջելոուն հանդես է գալիս Ժան Գենետի «Սևերը» ներկայացման մեջ՝ Էբբի Լինքոլնի, Ռոսքո Լի Բրաոունի, Ջեյմս Էռլ Ջոնսի, Լուի Գոսսետի, Գոդֆրի Քեմփբրիջի ու Սիսելի Թայսոնի հետ: 1961-ին նա նաև հանդիպում է Հարավաֆրիկացի ազատամարտիկ Վուսումզի Մեյքի հետ. Նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նա՝ իր որդու՝ Գայի, ու Մեյքի հետ տեղափոխվում են Կահիրե, որտեղ Էնջելոուն «Արաբացի դիտորդ» անգլալեզու շաբաթաթերթում աշխատում էր որպես օգնական խմբագիր: 1962 թվականին նրա հարաբերությունները Մեյքի հետ ավարտվեցին, ու նա և Գայը տեղափոխվեցին Գանա՝ Ակրա, որ Գայը կարողանա քոլեջ հաճախել, բայց նա լուրջ վնասվածքներ է ստանում ավտոմոբիլային պատահարի ժամանակ: Էնջելոուն մնում է Ակրայում մինչ տղայի ապաքինվելը մինչև 1965 թվականը: Նա դառնում է ադմինիստրատոր Գանայի Համալսարանում ու ակտիվ դեր է ունեցել Աֆրոամերիկյան արտերկրյա համայնքում: Նա «Աֆրիկյան ակնարկ»-ի գլխավոր խմբագիրն էր, շտատից դուրս գրում էր «Գանայի Թայմս»-ի համար, գրում ու հեռարձակում էր «Ռադիո Գանա»-ում ու աշխատում ու խաղում էր Գանայի Ազգային թատրոնում: Նա խաղացել է «Սևեր»-ի վերածննդի ժամանակ Ժնևում ու Բեռլինում:
Էնջելոուի ընկեր Ջեյմս Բալդվինը նրա առաջին ինքնակենսագրության հրատարակման աջակիսն էր:
1968 թվականին Մարտին Լութեր Քինգը խնդրում է Էնջելոուին երթ կազմակերպել: Նա համաձայնում է, բայց «նորից հետաձգում», ու, ինչես Գիլլսփայն է ասում, «ճակատագրի խառնաշփոթ հեգնանքով» Քինգը զոհվում է Էնջելոուի ծննդյան օրը (ապրիլի 4): Նորից կոտրված Էնջելոուին դեպրեսիայից է հանում նրա ընկեր Ջեյմս Բալդվինը: Ինչպես Գիլլսփայն է նշում. «Եթե 1968 թվականը մեծ ցավի, կորստի ու տխրության տարի էր, դա նաև այն տարին էր, երբ Ամերիկան առաջին անգամ ականատես եղավ Մայա Էնջելոուի ոգու ու ստեղծարար հանճարի շնչին ու խորությանը»: Չունենալով համարյա ոչ մի փորձ՝ նա PBS-ի նախատիպ Ազգային Կրթական Հեռուստատեսության համար գրում, բեմադրում ու ասմունքում է «Blacks, Blues, Black!» տասը մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմը, որը բլյուզ երաժշտության ու սևամորթ ամերիկացիների Աֆրիկյան ժառանգության կապի և, ինչպես Էնջելոուն է ասում. «ԱՄՆ-ում դեռ գոյություն ունեցող Աֆրիկանիզմների» մասին է: Նաև, 1968-ին, Բալդվինի, մուլտիպլիկատոր Ժուլ Ֆեիֆերի ու նրա կնոջ՝ Ջուդիի, հետ այցելած ընթրիքի ժամանակ ոգեշնչվելով և Random House-ի խմբագիր Ռոբերտ Լումիսի դրդմամբ նա գրում է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ես գիտեմ՝ ինչու է բանտարկված թռչունը երգում» գիրքը, որը հրատաակվել է 1969 թվականին և որը նրան բերեց միջազգային ճանաչում:
 
=== Անձնական կյանքը ===
Ես գրելը դարձնում եմ կյանքից մի մասը նույնքանով, որքան ուտելը կամ երաժշտություն լսելը:
Մայա Էնջելոու, 1999
Ըստ Գիլլսպիի՝ նա տարեկան մի քանի տոնախմբություն էր ընդունում Վինսթոն-Սալեմի իր հիմնական բնակարանում: «Նրա խոհանոցային տաղանդը լեգենդի թեմա է՝ սկսած բարձրակարգ խոհանոցից մինչև հույժ տնական սնունդ»: Վինսթոն-Սալեմ Ամսագիրը փաստում է. «Էնջելոուի Շնորհակալության օրվա ընթրիքների, Տոնածառի զարդարման երեկույթների կամ ծննդյան երեկույթների հրավիրատոմս ունենալը հանկարծ դարձավ քաղաքի ամենասպասելի հրավերքներից մեկը»: Նյու-Յորք Թայմսը, նկարագրելով Էնջելոուի Նյու-Յորքյան կյանքը, նշում է, որ նա հաճախ հյուրընկալում էր Ամանորյա շքեղ երեկույթներ: Նա համատեղել էր իր գրելու ու խոհարարական տաղանդները 2004 թվականի իր «Հալլելու՜յա: Ողջույնի սեղանը» գրքում, որում տեղ գտավ 73 բաղադրատոմս, որոնցից շատերը նա սովորել է իր տատիկից ու մորից, ինչպես նաև 28 վինետաներ: Նա հետագայում թողարկում է իր երկրորդ խոհարարական գիրքը՝ «Հրաշալի սերունդ, ամբողջ օրը: Եփեք սքանչելի, կերեք խելամտորեն», 2010 թվականին, որը կենտրոնացված էր քաշը գցելու ու ճիշտ չափաբաժին ընտրելու վրա:
Սկսած «Ես գիտեմ՝ ինչու է բանտարկված թռչունը երգում»-ից՝ Էնջելոուն օգտագործել է նույն «գրելու ծեսը» շատ տարիներ: Նա վեր էր կենում առավոտ շուտ ու տեղափոխվում էր հյուրանոցային համար, որը կահավորված էր այնպես, որ ոչ մի նկար պատին չլիներ: Նա գրում էր գծագրոցի վրա՝ տեղաշորի մեջ պառկած, ունենալով միայն մի շիշ Շերրի, խաղաթղթերի կապուկ՝ պասիանս խաղալու համար, Ռոժեի տեզաուրուսն ու Աստվածաշունչը, ու դուրս էր գալիս միայն վաղ ցերեկը: Միջինում գրում էր 10-12 էջ նյութ մի օրում, որը երեկոյան խմբագրում էր՝ հասցնելով երեքից չորս էջի: Էնջելոուն այս ամենով անցնում էր ինքն իրեն «հմայելու», ու ինչպես ինքն է ասել BBC-ի հետ 1989 թվականի հարցազրույցում, «հոգեվարքը, տառապանքը, Sturm und Drang-ը վերապրելու համար»: Նա իրեն տեղափոխում էր այն ժամանակը, որի մասին գրելու էր, նույնիսկ՝ տրավմատիկ պահեր, ինչպիսիք են իր բռնաբարությունը «Բանտարկված թռչուն»-ի մեջ, որ «պատմի մարդկային ճշմարտությունը» իր կյանքի մասին: Էնջելոուն նշում է, որ խաղաթուղթ էր խաղում, որ հասնի հմայության այդ պահին ու որ ավելի արդյունավետ հասնի իր հիշողություններին: Նա ասում էր. «Կարող է մի ժամ խլել այդտեղ հասնելու համար, բայց երբ ես արդեն հասել եմ – հա՛ - այնքան համե՜ղ է»: Նա այդ գործընթացը ազատագրիչ չէր գտնում, այլ բավարարում էր գտնում «ճշմարտությունը ասելու» մեջ:
 
=== Ինքնակենսագրությունների ժամանակագրությունը ===
• «Ես գիտեմ՝ ինչու է բանտարկված թռչունը երգում» (1969)՝ մինչև 1944 թվական (17 տարեկան)
 
• «Հավաքվեք իմ անունով» (1974)՝ 1944-48 թթ.
* «Ես գիտեմ՝ ինչու է բանտարկված թռչունը երգում» (1969)՝ մինչև 1944 թվական (17 տարեկան)
• Երգելով ու շորորվելով ու դառնալով ուրախ, ինչպես Սուրբ Ծնունդը» (1976)՝ 1949-55 թթ.
* «ԿնոջՀավաքվեք իմ սիրտըանունով» (19811974)`՝ 1957–621944-48 թթ.
* Երգելով ու շորորվելով ու դառնալով ուրախ, ինչպես Սուրբ Ծնունդը» (1976)՝ 1949-55 թթ.
• «Աստծո բոլոր զավակներին պետք են ճանապարհորդական կոշիկներ» (1986)` 1962–65 թթ.
* «Կնոջ սիրտը» (1981)` 1957–62 թթ.
• «Մի երգ թռչես վեր՝ դրախտ» (2002)` 1965–68
* «Աստծո բոլոր զավակներին պետք են ճանապարհորդական կոշիկներ» (1986)` 1962–65 թթ.
• Մայրիկը և ես և մայրիկը» (2013)` ակնարկ
* «Մի երգ թռչես վեր՝ դրախտ» (2002)` 1965–68
Քննադատների ընդունումը
* Մայրիկը և ես և մայրիկը» (2013)` ակնարկ
Գրախոս Էլսի Բ. Վաշինգտոնն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին« բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ Քլինտոնի որոշման առթիվ: Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: Random House-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից 1993 թվականի հունվարին, քան ամբողջ 1992 թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ: Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ Բալզակի ու 19-րդ դարի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը:
 
=== Քննադատների ընդունումը ===
Գրախոս Էլսի Բ. Վաշինգտոնն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին« բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ Քլինտոնի որոշման առթիվ: Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: Random House-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից 1993 թվականի հունվարին, քան ամբողջ 1992 թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ: Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ Բալզակի ու 19-րդ դարի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը:
Էնջելոուի գրքերը, մասնավորապես «Ես գիտեմ՝ ինչու է բանտարկված թռչունը երգում»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից: Ըստ Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիայի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են Բանտարկված թռչունի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ: Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները: Բանտարկված թռչունը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության 1990-2000 թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը 2000-2009 թվականների համանման ցուցակում:
 
=== Մրցանակներ ու կոչումներ ===
Էնջելոուն պարգևատրվել է համալսարանների, գրական կազմակերպությունների, պետական գործակալությունների ու հատուկ հետաքրքրության խմբերի կողմից: Նրա պարգևների մեջ են մտնում իր բանաստեղծությունների ժողովածու «Ուղղակի մի կում սառը ջուր տվեք խմեմ, մինչև որ մեռնեեմ»-ի համար Պուլիցերյան Մրցանակի առաջադրումը, 1973 թվականի ներկայացում «Շրջվիր» ներկայացման դերի համար Տոնիի մրցանակի առաջադրումը և երեք Գրեմմիներ իր բանավոր խոսքի ալբոմների համար: Նա եղել է նախագահական երկու հանձնաժողովների կազմում, 1994 թվականին պարգևատրվել է Սպինգարնի մեդալով, 2000 թվականին Արվեստների Ազգային մեդալով ու 2011-ին Ազատության Նախագահական մեդալով: Էնջելոուին շուրջ հիսուն պատվավոր կոչում ունի:
 
=== Ոճը և ժանրը ինքնակենսագրություններում ===
Գեղարվեստական արտահայտչամիջոցների, ինչպիսիք են երկխոսությունը, անձնավորումը, թեմայի, շրջապատի, սյուժեի զարգացումն ու լեզվուն, օգտագործումը Էնջելոուի գրքերում հաճախ բերեց այդ գրքերի՝ ինքնակենսագրական գրականության շարքում հայտնվելուն: Էնջելոուն իր գրքերում հատուկ մարտահրավեր է նետում ինքնակենսագրության դասական հատկանիշներին՝ քննադատելով, փոխելով ու ընդլայնելով ժանրը: Գրականագետ Մերի Ջեյն Լուպտոնը նշում է, որ Էնջելոուի բոլոր ինքնակենսագրությունները հակասում են ժանրի դասական կառուցվածքին. դրանք գրված են մի հեղինակի կողմից, դրանք ժամանակագրական են ու պարունակում են կերպարի որոշ տարրեր, տեխնիկա ու թեմա: Էնջելոուն ընդունում է, որ իր գրքերում կան վեպի մասնիկներ: Լուպտոնը համաձայնում է, ասելով, որ Էնջելոուն ձգտում էր «հեռանալ ինքնակենսագրության ընդունված հասկացությունից՝ որպես ճշմարտություն», ինչը զուգամիտում է շատ աֆրոամերիկյան ինքնակենսագրությունների հասկացությունների հետ, որոնք գրվել են ԱՄՆ-ի պատմության աբոլիցիոնիզմի տարիներին, երբ, ինչպես հաստատում են և՛ Լուպտոնը, և՛ աֆրոամերիկացի գրականագեր Քրիսպին Սարտվելը, ճշմարտությունը գրաքննվում էր ինքնապաշտպանական նկատառումներով: Գրականագետ Լիման Հեյգենը Էնջելոուին ներառում է աֆրոամերիկյան ինքնակենսագրության երկար ավանդույթի շարքում, բայց պնդում է, որ Էնջելոուն ստեղծել է ինքնակենսագրական ձևի եզակի մեկնաբանություն:
Համաձայն աֆրոամերիկացի գրականագետ Պիետ Ուոլկերի՝ աֆրոամերիկյան պատմության մեջ գրականության մեծ մասի համար բարդություն էր այն, որ հեղինակները պետք է ստեղծագործությունը ճանաչեին որպես գրականություն, մինչև նրանք կարողանային հասնել իրենց քաղաքական նպատակներին: Այս պատճառով էլ Էնջելոուի խմբագիր Ռոբերտ Լումիսը կարողացավ դրդել նրան գրել «Բանտարկված թռչունը», կոչ անելով գրել ինքնակենսագրություն, որը համարվեր «բարձր արվեստ»: Էնջելոուն ընդունում է, որ հետևում էր «առաջին դեպքի հոգնակիի մասին առաջին դեմքի եզակիով խոսելու, միշտ «ես» ասելիս «մենք» ի նկատի ունենալու» ստրկական պատմողական ավանդույթին: Գրականագետ Ջոն ՄաքՎորթերն Էնջելոուի գրքերն անվանում է տրակտատներ, որոնք պաշտպանում են աֆրոամերիկյան մշակույթն ու պայքարում են բացասական կարծրատիպերի դեմ: Ըստ ՄաքՎորթերի՝ Էնջելոուն կառուցել է իր գրքերը, (որոնք իր կարծիքով ավելի շատ գրված են երեխաների, քան՝ մեծերի համար), որ հենարան լինի սևամորթ մշակույթի իր պաշտպանության համար: ՄաքՎորթերը դիտարկում է, որ Էնջելոուն գրքերում իրեն ներկայացնում է ինչպես «Խռովալից ժամանակների սևամորթ ամերիկացու մարմնացում»: ՄաքՎորթերը դիտում է Էնջելոուի աշխատանքները, որպես ժամանակագրված, բայց ընդունում է, որ «նա օգնել է հող նախապատրաստել ժամանակակից սևամորթ գրողների համար, որ նրանք կարողանան վայելել ուղղակի անհատ, այլ ոչ ռասայի ներկայացուցիչ, միայն իրենք լինելու հաճույքը»: Գիտնական Լինն Բլումը համեմատում է Էնջելոուի գործերը Ֆրեդերիկ Դուգլասի գրականության հետ, նշելով, որ երկուսն էլ նույն նպատակին են հասել՝ նկարագրել սևամորթ մշակույթն ու մեկնաբանել այն ավելի լայն, սպիտակամորթ լսարանին»: