«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1695 բայտ ,  2 տարի առաջ
 
Ձյուդոիստների գոտեմարտն անցկացվում է քառակուսի գորգի՝ [[տատամի]]ի վրա, որն ունի առնվազն 14 × 14 [[մետր]] չափեր: Գոտեմարտն ընթանում է 8 × 8 մետր կամ 10 × 10 մետր չափերով քառակուսու ներսում: Եթե հնարքի կատարման ժամանակ մարզիկներից մեկը դուրս է գալիս տատամիի սահմաններից, ապա գնահատվում է միայն տեխնիկական այն գործողությունը, որն սկսվել էր տատամիի ներսում:
[[Պատկեր:Ju no kata in competition.jpg|thumb|150px|right|''Կատա'' մրցում]]
 
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցումների ժամանակ ձյուդոիստները հագնոմ են տարբեր գույնի՝ կապույտ և սպիտակ, ձյուդոգիներ: Մեծահասակ մարզիկների գոտեմարտի տևողությունը 5 րոպե է: Հավասար միավորների դեպքում (ինչպես հնարքների, այնպես էլ «սիդո» պատիժների համար տրված) հիմնական ժամանակի ավարտից հետո սկսվում է անսահմանափակ ժամանակով գոլդենսկորը՝ գոտեմարտը մինչև առաջին միավորը կամ նախազգուշացումը:
|archivedate = 2011-08-23
}}</ref>: Միևնույն ժամանակ «վաձա-արին» բաձր է գնահատվում մրցակցի ստացած ցանկացած քանակի «յուկո» միավորից, իսկ «վաձա-արի» + «յուկոն» գնահատվում է ավելի բարձր, քան պարզապես «վաձա-արին»: Եթե գոտեմարտի ժամանակ մարզիկներից որևէ մեկը կատարում է «վաձա-արի» գնահատվող 2 հնարք, ապա մրցավարը նրան շնորհում է հաղթանակ («վաձա-արի-ավասետե-իպպոն» – «միավորում եմ ''վաձա-արին'' և շնորհում ''իպպոն''»):
 
«Իպպոն» գնահատականը տրվում է հետևյալ դեպքերում՝
* երբ ձյուդոիստը հակառակորդին արագ և ուժեղ նետում է մեջքի վրա (նրա մեծ մասը),
* երբ ձյուդոիստը պահում հնարքը կատարում է ավելի քան 20 վայրկյան,
* երբ ձյուդոիստի հակառակորդը ցավային կամ խեղդող հնարքների կատարման արդյունքում արտասանում է «մաիտա» (հանձնվում եմ) բառը կամ 2 կամ ավելի անգամ խփում ձեռքով կամ ոտքով,
* երբ ցավային կամ խեղդող հնարքների գործադրման արդյունքն ակնհայտ է մրցավարներին (օրինակ՝ երբ ձյուդոիստը, որի վրա կիրառվում է հնարքը, կորցնում է գիտակցությունը):
 
[[Պատկեր:Ippon.jpg|thumb|150px|right|Մրցավարը բարձրացրել է ձեռքը, որ նշանակում է ''իպպոն'' գնահատականով հաղթանակ]]
«Վաձա-արի» գնահատականը տրվում է հետևյալ դեպքերում՝
* երբ ձյուդոիստը մրցակցին նետում է մեջքի փոքր մասի վրա, կամ անբավարար արագությամբ կամ ուժով (այսինքն՝ նետման մեջ առկա են «իպպոն» գնահատելու համար անհրաժեշտ երեք տարրերից երկուսը);
* երբ ձյուդոիստը պահումը կատարում է ավելի քան 15 վայրկյան, բայց 20 վայրկյանից պակաս:
 
== Քաշային կարգերը ==

Նավարկման ցանկ