«3G»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{reflist|2}} +{{ծանցանկ|2}})
Տող 24. Տող 24.


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{reflist|2}}
{{ծանցանկ|2}}


[[Կատեգորիա:Բջջային հեռահաղորդակցության ստանդարտներ]]
[[Կատեգորիա:Բջջային հեռահաղորդակցության ստանդարտներ]]

22:09, 4 Մայիսի 2018-ի տարբերակ

3G կամ երրորդ սերնդի ցանց - բջջային հեռահաղորդակցության տեխնոլոգիաների խումբ, որը ի տարբերություն երկրորդ սերնդի ցանցի(՝GSM) թույլ է տալիս լայնաշերտ ինտերնետի հնարավորություն։ Իրականացվում է UMTS/HSPA կամ նրա մրցակից CDMA2000 տեխնոլոգիաների միջոցով։ Սերնդին պատկանող տվյալների փոխանցման առավելագույն արագության նվազագույն շեմ է ընդունված 200 Կբ/վ, տեխնոլոգիայից կախված փոխանզման արագությունը կարող է հասնել համապատասխանաբար 3.6, 7.2 և 14.4Մբ/վ, առավելագույն տեսական արագությունն է 56Մբ/վ։ Այս ցանցը մի շարք առավելություններ է տալիս բանացանցի կառուցման տեսանկյունից։

Հայաստանում այն տրամադրում են բոլոր բջջային օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ[1], Օրանժ Արմենիան[2] ԱրմենՏելը[3] և բոլորը UMTS/HSPA տեխնոլոգիայի միջոցով։

ՎիվաՍել-ՄՏՍ

3G Ծառայութունը մատուցում է 17/03/2009, հանդիսանում է ոլորտի առաջատարը։ 3G կապը տրամադրում է իրական 700-1300(առավելագույնը 2100) կբիթ/վ արագությամբ, ծածկույթը հասանելի է բոլոր մարզերում[4], բացակայութան դեպքում կապը տրամադրվում է GPRS ցանցի միջոցով։

17.11.2009 ՎիվաՍել-ՄՏՍ-ը և GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը։ Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք կբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան[5]։ Այժմ 3 օպերատորներն էլ օգտվում են ոլորտի նախկին մոնոպոլիստ՝ ԱրմենԹել-ի ելքային կապուղիներից։

Օրանժ Արմենիա

Մուտք է գործել 3G+ կատարելագործված տարբերակով սակայն ծառայութփունը փաստացի տրամադրել մեկ շաբաթ անց, զգալի իջեցրել է ծառայության սակագները բարձրացրել որակական պահանջները, ինչին մի քանի օրվա ընթացքում արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջարկելով քիչ ավելի էժան համարժեք փաթեթներ, ԱրմենՏելն արձաձագանքեց միայն մեկ ամիս անց[6] առաջարկելով զեղչեր միայն ADSL ծառայության 1 տարվա պայմանագրի կնքման դեպքում[7]

Հայտարարում է հանրապետության տարածքի 65% ծածկութի մասին[8]։

ԱրմենՏել

Առաջինն է ներմուծել 3G ծառայությունը, սակայն ակնհայտ ետ է մնացել մրցակցությունից՝ 9/12/2009 ի դրությամբ։ Ներկայումս այն վերականգնել է իր բոլոր ուժերը և այժմ ապահովում է 3G ցանց ամբողջ Երևանում։ ԲիԼայնը ներմուծել է ավելի նոր տեխնոլոգիա, մասնավորապես՝HSUPA տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս ցանցի բաժանորդներին մատակարարել մինչև 14,4 մբ/վրկ ներբեռնում և 5,7 մբ/վրկ. վերբեռնում. Ընկերությունը խոստացել է ապահովել 3G ցանց ամբողջ Հայաստանում մինչև 2010 թ. վերջ. Պաշտոնապես հայտարարվել է, որ Երևանում ներկայումս ապահովվում է միջինում 3 մբ/վրկ. արագություն... Ըստ հարցումների՝ հայտարարված արագությունը իսկապես մատակարարվում է բաժանորդներին

Տես նաև

Հայաստանի ինտերնետ պրովայդերների ցուցակ

Աղբյուրներ