«Վասկո դա Գամա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Վասկո դա Գաման ծնվել է 1460 կամ 1469 թվականին Պոrտուգալիայի հարավարևմտյան ափին գտնվող [[Սինես]] քաղաքում։ Նրա հայրը՝ Էստեվաո դա Գաման Սինեսի alcaide-mór-ն էր (քաղաքապետը)։ Նա ամուսնացած էր Իզաբել Սոդրեի հետ․ վերջինս ուներ անգլիական ծագում։ Վասկո դա Գաման ընտանիքի հինգ որդուց երրորդն էր, նա նաև քույր ուներ՝ Լոռոո Մենդես Բասկոնսելոսը։ Շատ քիչ բան է հայտնի դա Գամայի կյանքի վաղ շրջանից։ Պորտուգալացի պատմագետ [[Տեիխսերիա դե Արխաոն]] նշում է, որ դա Գաման ուսումը ստացել է [[Եվորա]] քաղաքում, որտեղ էլ նա սովորել է [[մաթեմատիկա]] և նավագնացության մասին։ Նույնիսկ կարծիք կա, որ նա աշակերտել է աստղագետ [[Աբրահամ Սակուտոյի]] մոտ։
 
[[1480]] թվականներին Վասկո դա Գաման հետևում է իր հորը՝ միանալով [[Սանտիագոյի Օրդերին]]։ [7] Այնտեղ նրա գլխավորն էր արքայազն Ջոնը, որը [[1481]] թվականին պետք է դառնար Պորտուգալիայի [[Ջոն 2-րդ թագավոր]]ը։ Ջոնի՝ թագի գլուխ անցնելուն պես դա Գամայի ակնկալիքները մեծանում են։
 
1492-ին, Ջոն II-ը Վասկո դա Գամային հանձնարարեց ուղևորվել [[Սետուբալի]] և Ալխարվե նավահանգիստ՝ գրավելու խաղաղ ժամանակ պորտուգալական նավերը թալանած ֆրանսիական նավերը։ Վասկո դա Գաման այս առաջադրանքը արագ և հաջող իրականացրեց։
6097

edits

Նավարկման ցանկ