«Վասկո դա Գամա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Vasco-da-gama-2.jpg|thumb]]
[[Պատկեր:Vasco-da-gama-2.jpg|thumb]]
'''Վասկո դա Գամա''' ({{lang-pt|Vasco da Gama}}; [[1460]] կամ [[1469]]—[[1524]]) — [[Պորտուգալիա|պորտուգալացի]] [[ծովագնաց]], առաջին եվրոպացին է, որը Աֆրիկա մայրցամաքը հարավից անցնելու միջոցով հասել է [[Հնդկաստան]]` հայտանգործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-99թթ. ճանապարհորդության ընթացքում):
'''Վասկո դա Գամա''' ({{lang-pt|Vasco da Gama}}; [[1460]] կամ [[1469]]—[[1524]]) — [[Պորտուգալիա|պորտուգալացի]] [[ծովագնաց]], առաջին եվրոպացին է, որը [[Աֆրիկա]] մայրցամաքը հարավից անցնելու միջոցով հասել է [[Հնդկաստան]]` հայտանգործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-99թթ. ճանապարհորդության ընթացքում)։
Վասկո դա գաման [[Բացահայտումների Դարաշրջանի]] առաջին հաջողակներից էր և [[Եվրոպայից]] ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524-ին կարճ ժամանակով պորտուգալական [[Հնդկաստան]]ի ղեկավարն էր և ուներ [[Վիսերոնի]] կոչում։
Վասկո դա գաման [[Բացահայտումների Դարաշրջանի]] առաջին հաջողակներից էր և [[Եվրոպայից]] ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524-ին կարճ ժամանակով պորտուգալական [[Հնդկաստան]]ի ղեկավարն էր և ուներ [[Վիսերոնի]] կոչում։



12:44, 30 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Վասկո դա Գամա (պորտ.՝ Vasco da Gama; 1460 կամ 1469—1524) — պորտուգալացի ծովագնաց, առաջին եվրոպացին է, որը Աֆրիկա մայրցամաքը հարավից անցնելու միջոցով հասել է Հնդկաստան` հայտանգործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-99թթ. ճանապարհորդության ընթացքում)։

Վասկո դա գաման Բացահայտումների Դարաշրջանի առաջին հաջողակներից էր և Եվրոպայից ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524-ին կարճ ժամանակով պորտուգալական Հնդկաստանի ղեկավարն էր և ուներ Վիսերոնի կոչում։

Կյանքը

Վասկո դա Գաման ծնվել է 1460 կամ 1469 թվականին Պոrտուգալիայի հարավարևմտjան ափին գտնվող Սինես քաղաքում Նրա հայրը՝ Էստեվաո դա Գաման Սինեսի alcaide-mór-ն էր(քաղաքապետը)։ Նա ամուսնացած էր Իզաբել Սոդրեի հետ․վերջինս ուներ անգլիական ծագում։ Վասկո դա Գաման ընտանիքի հինգ որդուց երրորդն էր, նա նաև քույր ուներ՝ Լոռոո Մենդես Բասկոնսելոսը։ Շատ քիչ բան է հայտնի դա Գամայի կյանքի վաղ շրջանից։ Պորտուգալացի պատմագետ Տեիխսերիա դե Արխաոն նշում է, որ դա Գաման ուսումը ստացել է Եվորա քաղաքում, որտեղ էլ նա սովորել է մաթեմատիկա և նավագնացության մասին։ Նույնիսկ կարծիք կա, որ նա աշկերտել է աստղագետ Աբրահամ Սակուտոյի մոտ։

1480 թվականներին Վասկո դա Գաման հետևում է իր հորը՝ միանալով Սանտիագոյի Օրդերին։ [7] Այնտեղ նրա գլխավորն էր արքայազն Ջոնը, որը 1481 թվականին պետք է դառնար Պորտուգալիայի Ջոն 2-րդ թագավորը։ Ջոնի՝ թագի գլուխ անցնելուն պես Դա Գամայի ակնկալիքները մեծանում են։ 1492-ին, Ջոն II Վասկո դա Գամային հանձնարարեց ուղևորվել Սետուբալի և Ալխարվե նավահանգիստ՝ գրավելու խաղաղ ժամանակ պորտուգալական նավերը թալանած ֆրանսիական նավերը։ Վասկո դա Գաման այս առաջադրանքը արագ և հաջող իրականացրեց։

Դա Գամայի հետախուզությունները

15-րդ դարի հենց առաջին տարիներից արքայազն Ջոնը կազմակերպում էր Պորտուգալական էքսպեդիցիաներ դեպի Աֆրիկայի ափամերձ շրջաններ՝ Աֆրիկայի գանձերը գտնելու նպատակով։ 1481-ին թագդրվելուց հետո Պորտուգալիայի Ջոն 2-րդ թագավորը մի շարք բարեփոխումներ է իրականացնում։ Ֆեոդալական ազնվականությունից անկախանալու համար նրան անհրաժեշտ էր ստեղծել թագավորական հարստություն և զարգացներ առևտուրը։Բացի Աֆրիկայից ոսկու և ստրուկների առևտրից, Ջոն 2-րդը մտադիր էր նաև Եվրոպայի և Ասիայի միջև մեծ շահույթ ունեցող համամունքների առրտրի կապեր հաստատել։ Շուտով նա հանձնարարում է իր նավապետերին Ասիայից Աֆրիկա տանող ծովային ճանապարհ գտնել։

Այդ ժամանակ դա Գաման արդեն 20 տարեկն էր։ Ջոնի 2 լրտեսները՝ Պերո դա Կովիյան և Ալֆոնսո Պաիվան ուսումնասիրություններ էին իրականացրել Եգիպտոսում, արևմտյան Աֆրիկայում և Հնդկաստանում։ Հետախույզներին մնում էր այս ուսումնասիրությունները հաստատել և ելք գտնել դեպի Հնդկական օվկիանոս։ Այս առաջադրանքը,նախապես հանձնարարված լինելով դա Գամայի հորը, վեջիվեջո առաջարկեց Վասկոին։

Առաջին Նավագնացությունը

1497 թվականի Հուլիսի 8-ին Վասկո դա Գաման գլխավորում էր 4 նավից և 170 հոգուց բաղկացած նավատորմիղը։ Այն ճամապարը, որը իրենք պիտի անցնեին ավելի երկար էր, քան հասարակածը։ 4 նավերը ունեին հետևլալ անունները․Սաո Գաբրիել (նավապետ Վասկո դա Գամա), Սաո Ռաֆաել (նավապետ Պաւլո դա գամա), Բեռռիօ (Նավապետ Նիկոլաո Կոելո) և բեռնատար մի նավ , որի անաւունը հայտնի չէ։ 1947 թվականին Լիսաբոնից մեկնարկեց ճանապարհորդական արշավը դեպի Աֆրիկա։Այժմյան Սիեռա Լեոնեի ափին հասնելուն պես ՝ դա Գաման ուղղություն վերցրեց դեպի հարավ՝ հատելով հասարակածը՝ գտնելու 1487 Բարդուղիմեոս Դիասի բացահայատած տարածքները on 1497 թվականի նոյեմբերի 4-ին ծավագնացները կանգ առան Աֆրիակյի ափին։ Ավելի քան 3 ամսվա ընթացքում նավերը հատել էին գրեթե 6000 մղոն՝ կատարելով ժամանակի ամենաերկար ճանապարհորդությունը։ Դեկտեմբերի 16-ին տորմիղը անցել էր արդեն Ձկների Մեծ Գետը և,քանի որ ամանորը մոտ էր, մինչ այդ Եվրոպացիներին անհայտ հողերը անվանեցին Նատալ, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է Քրիստոսի Ծնունդ։

Հնդկաստան

Լինելով Մոմբասայում և Կալիկուտում՝ Դա Գաման շուտով հասնում է Հնդկաստան, Կալիկուտ։ Տեղի բնակչությումը նորեկներին իրենց հատուկ հյուրասիրությամբ է ընդունում, սակայն Սաամութիրիին կամ Զամորինին չեն բավարարում Դա Գամայի ընծաները և նա կարծում է, որ նրանք ծովահեններ են։ Դա Գամային չի հաջողվում համոզել ցեղապետին, որ թույլ տա իրենից հետո նշաններ թողնել, որպեսզի հետագայում կարողանան առևտուր անել։ Այնուամենայնիվ, դա Գամայի ճանապարհորդությունը գերազանցում են բոլոր սպասելիքները․ նա իր հետ բերում է ճանապարհորդության արժեքից 6 անգամ շատ արժեք ունեցող ավար։