52 136
edits
Պիտակ: Հետ շրջել |
(Հարգելիս, ինչու՞ կրկին սխալը հետ շրջեցիք... Հետ է շրջվում 5736192 խմբագրումը, որի հեղինակն է՝ XenonX88 (քննարկում) մասնակիցը:) Պիտակ: Հետ շրջել |
||
{{Արևմտահայերեն|Էրեբունի թանգարան եւ երեգան թանգարան}}
{{Տեղեկաքարտ Թանգարան
|հասցե = Երևան, Էրեբունի փողոց 38
}}
'''Էրեբունի թանգարան''', հիմնվել է [[1968]] թվականին։ Թանգարանի բացումը համընկել է [[Երևան]] քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Թանգարանը գտնվում է [[Արին Բերդ]] բլրի վրա, մի վայրում, որտեղ [[մ․թ․ա․ 782]]-ին հիմնվել է ուրարտական [[Էրեբունի ամրոց]]ը։
== Պատմական ակնարկ ==
Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀԽՍՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից՝ Արին բերդից, [[Կարմիր բլուր]]ից և [[Շենգավիթ (հնավայր)|Շենգավիթից]] հայտնաբերված գտածոները։ Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Այնուհետև ՀՀ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ՝ վերանվանվելով որպես պատմահնագիտական [[արգելոց-թանգարան]], Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով՝ հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։ Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ [[Շմավոն Ազատյան]]ն ու [[Բաղդասար Արզումանյան]]ը, քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ [[Արա Հարությունյան]]ը։
== Հավաքածու ==
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող
* 64 հավաքածու՝ [[Արին բերդ]]ից հայտնաբերված գտածոներ
▲«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում:
* 11 հավաքածու՝ [[Կարմիր բլուր]]ից հայտնաբերված գտածոներ
* 18 հավաքածու՝ [[Շենգավիթ (հնավայր)|Շենգավիթ]]ից հայտնաբերված գտածոներ
* 35 հավաքածու՝ Երևան քաղաքից և Հայաստանի [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձոր]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]], [[Տավուշի մարզ|Տավուշ]], [[Լոռու մարզ|Լոռի]], [[Շիրակի մարզ|Շիրակ]], [[Կոտայքի մարզ|Կոտայք]] մարզերից հայտնաբերված գտածոներ
== Պատկերասրահ ==
<gallery mode=
Էրեբունի արգելոց 11 (2).jpg
2014 Erywań, Erebuni, Muzeum Erebuni, Posąg przy schodach (01).jpg
== Տես նաև ==
* [[Վանի թագավորություն]]
* [[Էրեբունի ամրոց]]
|
edits