«Խուան Պոնսե դե Լեոն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 2. | Տող 2. | ||
[[File:Appletons' Ponce de Leon Juan.jpg|thumb|right|250px|Խուան Պոնս դե Լեոնի դիմանկարը]] |
[[File:Appletons' Ponce de Leon Juan.jpg|thumb|right|250px|Խուան Պոնս դե Լեոնի դիմանկարը]] |
||
'''Խուան Պոնս դե Լեոն''' ({{ԱԾ}}) |
'''Խուան Պոնս դե Լեոն''' ({{ԱԾ}}), իսպանացի ազնվական, ուսումնասիրող և նահանգապետ<ref name=HistAE>{{cite web |url=http://www.history.com/topics/exploration/juan-ponce-de-leon |title=Juan Ponce de León |author= |date= |website= |publisher=History/ A&E Television Networks, LLC |accessdate=13 December 2015}}</ref>: Որոնելով ոսկի և «Երիտասարդության շատրվան»-ը, նա ուղևորվել է [[Հյուսիսային Ամերիկա]]յի հարավարևելյան ափեր, ժամանակակից [[Ֆլորիդա]]յի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ<ref name=UofSF>{{cite web |url=http://fcit.usf.edu/florida/lessons/de_leon/de_leon1.htm |title=Ponce de León : Florida's First Spanish Explorer |author= |date= |website= |publisher=University of South Florida |accessdate=13 December 2015}}</ref>: Նա այդ տարածքները հռչակել է [[Իսպանիա]]յինը և դրանք անվանել է «''Ֆլորիդա''» ({{lang-es|La Florida}})` «ծաղիկների վայր»<ref name=UofSF/>: [[1521]] թվականին Ֆլորիդա կատարած իր երկրորդ ուղևորության ժամանակ նա վիրավորվել է: Արշավախումբը վերադարձել է [[Կուբա (կղզի)|Կուբա]], որտեղ էլ նույն թվականի հուլիսին, իր ստացած վերքից, մահացել է: |
||
== Վաղ կյանք == |
== Վաղ կյանք == |
14:45, 11 Ապրիլի 2018-ի տարբերակ
Խուան Պոնսե դե Լեոն իսպ.՝ Juan Ponce de León | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1480 կամ 1474 |
Ծննդավայր | Սանտերվաս դե Կամպոս, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | 1521[1][2][3][…] |
Մահվան վայր | Հավանա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն |
Գերեզման | Cathedral of San Juan Bautista |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, Կոնկիստադոր և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Pedro Ponce de León?[1], մայր՝ Leonor de Figueroa?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Պուերտո Ռիկոյի նահանգապետ, Պուերտո Ռիկոյի նահանգապետ և Պուերտո Ռիկոյի նահանգապետ |
Անդամություն | Columbus Conquistador of America? |
Ստորագրություն | |
Juan Ponce de León Վիքիպահեստում |
Խուան Պոնս դե Լեոն (ապրիլի 8, 1480 կամ 1474, Սանտերվաս դե Կամպոս, Կաստիլիա և Լեոն - 1521[1][2][3][…], Հավանա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն), իսպանացի ազնվական, ուսումնասիրող և նահանգապետ[4]: Որոնելով ոսկի և «Երիտասարդության շատրվան»-ը, նա ուղևորվել է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան ափեր, ժամանակակից Ֆլորիդայի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ[5]: Նա այդ տարածքները հռչակել է Իսպանիայինը և դրանք անվանել է «Ֆլորիդա» (իսպ.՝ La Florida)` «ծաղիկների վայր»[5]: 1521 թվականին Ֆլորիդա կատարած իր երկրորդ ուղևորության ժամանակ նա վիրավորվել է: Արշավախումբը վերադարձել է Կուբա, որտեղ էլ նույն թվականի հուլիսին, իր ստացած վերքից, մահացել է:
Վաղ կյանք
Պոնս դե Լեոնը ծնվել է 1460 թվականի Իսպանիայի Սանտերվաս դե Կամպոսում[6]: Նա ծնվել է աղքատ, բայց ազնվական ընտանիքում: Նրա ծնողները հավանաբար մահացել են, երբ դեռ նա երիտասարդ էր: Նրան որպես պաժ ուղարկել են Կալատրավայի միաբանության Ասպետ հրամանատար Պեդրո Նունյես դե Գուսմանի առանձնատուն[7]: Նա դարձել է զինվոր և Գրանադայում պայքարել է մավրերի դեմ: Նա հավանաբար եղել է Քրիստափոր Կոլումբոսի հետ` նրա երկրորդ ճանապարհորդության ժամանակ:
Նա 1492 թվականին մասնակցել է մավրերի դեմ Ռեկոնկիստայի վերջին փուլին: Ինչպես այլ կոնկիստադորներ, Պոնս դե Լեոնը շուտով սկսել է որոնել փառք և բախտ` հայտնագործությունների շնորհիվ և վարկած կա, թե նա իր որոնումներն սկսել է Քրիստափոր Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդության ժամանակ` 1493 թվականին[7]:
Իսպանյոլա կղզի
Մոտավորապես տաս տարի անց Խուան Պոնս դե Լեոնը ծառայում էր Իսպանյոլա կղզու նահանգապետ Նիկոլաս դե Օվանդոյին որպես նավապետ: Պոնս դե Լեոնը ճնշել է խռովություն և դարձել է Իսպանյոլա կղզու արևելյան շրջանի ղեկավար: Պոնս դե Լեոնը ստացել է հողային պարգև, ինչը նրան թույլ է տվել բավականին քանակությամբ ստրուկներ ունենալ տաինո ցեղախմբից` իր նոր կալվածքը կառուցելու համար[8]: Պոնսե դե Լեոնը բարգավաճել է այս նոր դերում: Նա պատրաստի շուկա է գտել իր գյուղատնտեսական արտադրանքի համար Բոկա դե Յումայի մոտ: Դա այն վայրն էր, որտեղ իսպանական նավերը պարենով էին բեռնվում Իսպանիա տանող ճանապարհորդությունից առաջ: 1505 թվականին դե Օվանդոն արտոնել է Պոնսե դե Լեոնին հիմնադրել նոր քաղաք Իգուեյում, որը նա անվանել է Սալվալեոն: 1508 թվականին արքա Ֆերդինարդ II արտոնում է Պոնսե դե Լեոնին նվաճել մնացած թաինոներին և շահագործել նրանց ոսկու հանքերում[9]:
Մոտավորապես այդ ժամանակ Պոնսե դե Լեոնը ամուսնացել է իջևանատան տիրոջ դուստր Լեոնարայի հետ: Նրանք ունեցել են երեք դստրեր (Խուանա, Իզաբել և Մարիա) և մի որդի` Լուիսը: Մեծ քարե տունը, որը Պոնսե դե Լեոնը հանձնարարել էր կառուցել իր աճող ընտանիքի համար մինչև այսօր կանգուն է Սալվալեոն դե Իգույի մոտ[8]:
Պուերտո Ռիկո և Բիմինի
1508 թվականին Պոնսե դե Լեոնը առաջնորդել է արշավախումբը դեպի այն վայրը, որն այսօր Պուերտո Ռիկոն է: Նրանք փնտրել և գտել են ոսկի: Գաղութի հիմնադրումից հետո նա նշանակվել է նահանգապետ[10]:
Ֆլորիդա
Առաջին արշավախումբ
1513 թվականին երեք նավով Պոնսե դե Լեոնը առաջնորդել է արշավախումբը հայտնաբերելու այսօրվա Ֆլորիդայի արևելյան ափը: Ըստ ավանդության նա տեղակայվել է ժամանակակից Ֆլորիդայի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ[10]: Այս տեղը նա անվանել է Լա Ֆլորիդա[10]: Սրա ամենահավանական պատճառն այն է, որ նա բնակություն է հաստատել այդ վայրում «Պասկա Ֆլորիդա» կոչվող իսպանական զատիկի տոնակատարությունների ժամանակ[11]: Ավելի հեռավոր ափերը ուսումնասիրելուց հետո նրանք վերադարձել են Պուերտո Ռիկո:
Երկրորդ արշավախումբ
Պոնսե դե Լեոնը վերադառնում է 1521 թվականին, 200 բնակիչներով: Նրանք բերել էին անասուններ, ձիեր և կարիք ունեին ագարակ ստեղծելու: Բնակավայր ստեղծելու ընթացքում, նրանք հարձակման են ենթարկվում բնիկ հնդկացիների կողմից: Կռիվների ժամանակ Պոնսե դե Լեոնը մահացու վերք է ստացել, հավանաբար թունավորված նետից[10]: Խումբը վերադարձել է Կուբա, որտեղ Պոնսե դե Լեոնը մահացել է: Նա թաղված է Դոմինիկյան եկեղեցու խորանի առջև: Նրա մասունքները հետագայում տեղափոխվել են Սան Խուան տաճար[10]:
Երիտասարդության շատրվան
Երիտասարդության շատրվանի պատմությունը գալիս է դարերի խորքից: Հերոդոտոսը (Ք. ա. 425-484) գրել է մի խմբի մասին, ում նա կոչել է Մաքրոբիաններ և ովքեր ապրել են ժամանակակից Եթովպիայի տարածքում[12]: Նա ասել է, թե նրանք երիտասարդ էին մնում, ֆիզիկապես ուժեղ էին և երկար էին ապրում[12]: Այն երիտասարդության շատրվան են սկսել կոչել ավելի ուշ[12]: Պոնսե դե Լեոնի և նրա երիտասարդության շատրվանի փնտրտուքների մասին պատմությունները զարգացել ու տարածվել են իր մահից հետո[10]: Որևէ հիշատակություն չի վկայում, թե նա նման նպատակ է ունեցել[10]: 1535 թվականին իսպանացի պատմաբան Գոնսալո Ֆերնարդես դե Օվիեդո Վալդեսն առաջինն է հաստատել, որ Պոնսե դե Լեոնը փնտրել է Երիտասարդության շատրվանը[10]: Այս լեգենդը կրկնվել է ավելի ուշ շրջանի պատմաբանների կողմից և ավելի ճոխացվել է[10]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ «Juan Ponce de León». History/ A&E Television Networks, LLC. Վերցված է 13 December 2015-ին.
- ↑ 5,0 5,1 «Ponce de León : Florida's First Spanish Explorer». University of South Florida. Վերցված է 13 December 2015-ին.
- ↑ «Juan Ponce de León Biography». Վերցված է 13 December 2015-ին.
- ↑ 7,0 7,1 Steven Otfinoski, Juan Ponce de Leon: Discoverer of Florida (New York: Benchmark Books, 2005), pp. 10–14
- ↑ 8,0 8,1 Robert H Fuson, Juan Ponce de León and the Discovery of Puerto Rico and Florida (Blacksburg, VA: McDonald & Woodward Publishing Company, 2000), pp. 63-65
- ↑ Irving Rouse, The Tainos- Rise and Decline of the People Who Greeted Columbus (New Haven, CT: Yale University Press, 1992), p. 155
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Richard Cavendish. «Ponce de León lands in Florida». History Today, Volume 63 Issue 4 (April 2013). Վերցված է 15 December 2015-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Bob Knotts, Florida History (Chicago: Heinemann Library, ©2008), p. 6
- ↑ 12,0 12,1 12,2 Alex Sorondo. «The Fountain of Youth in Ancient Greece». Synonym.com. Վերցված է 15 December 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Պոնսե դե Լեոն» հոդվածին։ |
|