«Պորտալ:Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}})
Տող 32. Տող 32.
<div style="text-align:center; margin:0.25em 0 0.75em 0">{{purge|''Մաքրել քեշը''}}</div>
<div style="text-align:center; margin:0.25em 0 0.75em 0">{{purge|''Մաքրել քեշը''}}</div>


{{Reflist}}
{{Ծանցանկ}}


__NOTOC__ __NOEDITSECTION__
__NOTOC__ __NOEDITSECTION__

02:16, 6 Ապրիլի 2018-ի տարբերակ




Եգիպտոս, պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية‎‎ Ջումհուրիյատ Մըսր ալ-Արաբիյա, մասրի՝ جمهورية مصر العربية `գումհուրիյատ Մասր ալ-Արապիյա), պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում. համարվում է երկու մայրցամաքների պետություն։ Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինյան ինքնավարությանը (Գազայի հատված), Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերով։ Երկո ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։

խմբագրել.

Ընտրված հոդված

Եգիպտական սֆինքս
Եգիպտական սֆինքս

Սֆինքս, (հին հունարեն՝ Σφίγξ, Σφιγγός ), կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած։ Աշխարհի տարբեր մասերում կան Սֆինքսի պատկերով արձաններ, դրանցից ամենահայտնին եգիպտական մեծ սֆինքսն է, որը կառուցված է Քեոփսի բուրգի հարևանությամբ։ Ամենախոշորը և ամենահայտնին Գիզեի մեծ սֆինքսն է, որը տեղադրված է Գիզեի մեծ բուրգի հարևանությամբ Նեղոս գետի ձախ ափին և նայում է դեպի արևելք։Չնայած նրան, որ կառույցի տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ մեծ Սֆինքսի դեմքը նմանեցված է մ.թ.ա. 2558-2532թթ. թագավորած Խեփրեն փարավոնին: Եգիպտական մյուս հայտնի սֆինքսը գրանիտից քանդակած Հաթշեփսութ փարավոնի գլխով սֆինքսն է։

խմբագրել.

Ընտրված անձ

Նեֆերտիտիի կիսանդրին
Նեֆերտիտիի կիսանդրին

Նեֆերտիտի, (հին եգիպտերեն` «գեղեցկուհին եկավ», լրիվ անունը՝ Նեֆեր-Նեֆերու-Ատոն Նեֆերտիտի, հին եգիպտերեն Nfr-nfr.w-Jtn-Nfr.t-jty, «Ատոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ», մ.թ.ա. XV դարի վերջ – XIV դարի կես, կամ շուրջ մ.թ.ա.1370-1330թթ.), հին եգիպտական XVIII հարստության փարավոն Էխնաթոնի (կամ Ամենհոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) գլխավոր կինը (հին եգիպտերեն` հեմետ-ուրտ (hmt-wr.t)), որի կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով:

խմբագրել.

Ընտրված վայր

Զակազիկ
Զակազիկ

Զակազիկ, Էզ-Զակազիկ (արաբ․՝ الزقازيق‎‎), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի դելտայի արևելյան մասում, Շարքիա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կահիրեից հյուսիս-արևելք (76 կմ երկաթուղով)։ Զակազիկը համարվում է բամբակի և հացահատիկի առևտրի կենտրոնը Եգիպտոսում։ Զակազիկում է ծնվել գնդապետ Արաբի փաշան, որը 1882 թ. ապստամբություն է բարձրացրել բրիտանական իշխանության դեմ։ Զակազիկի համալսարանը Եգիպտոսի ամենախոշոր համալսարաններից մեկն է։ Զակազիկում կա նաև Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի մասնաճյուղը։ Հին եգիպտական Բուբաստիս քաղաքի ավերակները գտնվում են Զակազիկից 3 կմ հարավ-արևելք։

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Եգիպտոսին վերաբերվող կատեգորիաների հոդվածները։

խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Եգիպտոսում երեխանը մինչև 10 տարեկան հագուստ չէին կրում:[փա՞ստ]
  • Թեև եգիպտացի կանայք նոմինալ համարվում էին տղամարդկանց ենթականեր, նրանք օժտված էին մի շարք իրավական ու ֆինանսական ազատություններով ու իրավունքներով։[փա՞ստ]
  • Եգիպտական նկարներում փարավոնները սովորաբար պատկերված են բարետես ու ատլետիկ արտաքինով, բայց իրականում, նրանք պետք է որ գեր եղած լինեին՝ հաշվի առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, որն իր մեջ առատորեն ներառում էր այնպիսի բարձր կալորիականություն ունեցող բաներ, ինչպիսիք են գարեջուր, մեղր ու հաց։[փա՞ստ]
խմբագրել.

Ընտրված պատկեր

կենտրոնից

խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ
Վիքիբառարան
Վիքիդարան
Վիքիքաղվածք
խմբագրել.


Եղբայրական պորտալներ

Պորտալ:Եգիպտոս/Եղբայրական պորտալներ

խմբագրել.