«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 14. | Տող 14. | ||
===Վաղ տարիներ=== |
===Վաղ տարիներ=== |
||
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլում]]՝ հայկական ընտանիքում։ <ref>[http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 Армяне. Uz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100219034419/http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 |date=2010-02-19 }}</ref> |
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլում]]՝ հայկական ընտանիքում։ <ref>[http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 Армяне. Uz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100219034419/http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 |date=2010-02-19 }}</ref> |
||
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[Ախալքալաք|ախալքալաքցի]] էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան [[Կերչ]], իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։ [[Հայրենական պատերազմ]]ը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց [[Երևան]]:<ref>http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/</ref> |
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[Ախալքալաք|ախալքալաքցի]] էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան [[Կերչ]], իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։ |
||
=== Ուսում === |
|||
[[Հայրենական պատերազմ]]ը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց [[Երևան]]:<ref>http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/</ref> |
|||
Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից, և էքստեռն քննություններ հանձնելով, դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ [[Երևանի պետական համալսարան|Պետական համալսարանում]] նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում [[Արտաշես Շահինյան]]ի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է. |
Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից, և էքստեռն քննություններ հանձնելով, դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ [[Երևանի պետական համալսարան|Պետական համալսարանում]] նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում [[Արտաշես Շահինյան]]ի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է. |
||
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}: |
{{քաղվածք|Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց|}}: |
11:29, 30 Մարտի 2018-ի տարբերակ
Սերգեյ Մերգելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1928[1][2] Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | օգոստոսի 20, 2008[3] (80 տարեկան) Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, ֆունկցիաների տեսություն, Մոտարկումների տեսություն և մաթեմատիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1947)[2] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[4] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1949) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Գիտական ղեկավար | Մստիսլավ Կելդիշ և Արտաշես Շահինյան |
Եղել է գիտական ղեկավար | Անդրեյ Գոնչար, Արթուր Դանիելյան, Աշոտ Շահինյան, Վահան Տոնյան, Ժ. Քեշիշյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Sergey Mergelyan Վիքիպահեստում |
Սերգեյ Մերգելյան (մայիսի 19, 1928[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 20, 2008[3], Լոս Անջելես, ԱՄՆ), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ[5] (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։[6][6]. Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում [7] և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայկական ընտանիքում։ [8] Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով ախալքալաքցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան Կերչ, իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։
Ուսում
Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան:[9] Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից, և էքստեռն քննություններ հանձնելով, դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.
:
Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Պավել Ալեքսանդրովն ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:
Գիտական գործունեություն
Մերգելյանի թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Աշխատանքային գործունեություն
Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։ Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ 1956 թվականին Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվականներին։ 1971-1974 թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-1979 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-1982 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-1986 թթ.ՙ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։
Մրցանակներ
Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[10]։ Շքանշանը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։
Մահ
Մերգելյանը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։
Գրականություն
- Աշոտ Արզումանյան, Հրաշալի էստաֆետը, Երևան, «Հայաստան», 1971, 207 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мергелян Сергей Никитович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.panorama.am/am/news/2008/08/22/mergelyan/1306310
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում
- ↑ 6,0 6,1 Григор Апоян. Эссе о математике и не только о нём
- ↑ Мергеляна теорема. Математическая энциклопедия. В пяти томах. Издательство «Советская энциклопедия». –М.: 1977–1985
- ↑ Армяне. Uz Արխիվացված 2010-02-19 Wayback Machine
- ↑ http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
- Հոդված «Ազգ» օրաթերթում Սերգեյ Մերգելյանի մասին։
- Սերգեյ Մերգելյանի կենսագրությունը
- Սերգեյ Մերգելյանը www.people.am կայքում
- Սերգեյ Մերգելյանը մաթեմատիկական տոհմածառ նախագծում
- Սերգեյ Մերգելյանի մասին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մերգելյան» հոդվածին։ |
|
|
- Մայիսի 19 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 2008 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վունդերքինդներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ղրիմահայ մաթեմատիկոսներ