«Մեծն Մուրադ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 4. Տող 4.
| բնօրինակ անուն =
| բնօրինակ անուն =
| կյանքի ժամանակաշրջան =[[1860]] - [[1915]]
| կյանքի ժամանակաշրջան =[[1860]] - [[1915]]
| պատկեր = [[Պատկեր:Hampartsoum boyadjian.jpg]]
| պատկեր = [[Պատկեր:Hampartsoum Boyadjian-1.jpg]]
| նկարագրություն =
| նկարագրություն =
| մականուն = Մեծն Մուրադ
| մականուն = Մեծն Մուրադ

04:43, 30 Մարտի 2018-ի տարբերակ

Համբարձում Պոյաճյան
1860 - 1915
ԾննդավայրԿիլիկիա Հաճըն
Մահվան վայրԿեսարիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶորատեսակՀայ ֆիդայիներ
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ինքնապաշտպանություն (1891-1894)

Մեծն Մուրադ (Համբարձում Պոյաճյան) (1860, Հաճըն, Կիլիկիա - 1915, հուլիսի 30, Կեսարիա), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության ղեկավարներից։ Ժիրայրի եղբայրը։ Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարը Միհրան Տամատյանի ձերբակալությունից հետո։

Կենսագրություն

Կրթություն

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Միացյալ ընկերության վարժարանում, 1885 թվականին մեկնել է Կ. Պոլիս և շարունակել կրթությունը տեղի բժշկական ուսումնարանում,

Գործունեության սկիզբը

Կ. Պոլսում ընդգրկվել է զեյթունցի Հարություն Չաքըրյանի ստեղծած «Հայոց հայրենյաց միություն» գաղտնի խմբակի մեջ։ 1888 թ.-ին անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը։[1] Քիչ անց դառնում է Հնչակյան կուսակցության Կ. Պոլսի ղեկավարը։[2]

1890 թ. հուլիսի 15Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից էր. նա է ստանձնել սուլթանին հայոց պահանջները ներկայացնելու անձնազոհ գործը։ Իր եռանդուն գործունեության պատճառով Մուրադը հետապնդվում է օսմանյան ոստիկանության կողմից։ Մուրադի նկարը փակցրված էր թուրքական ոստիկանության պետ Նազըմի ընդունարանում։ Բացի այդ բոլոր ոստիկաններին բաժանել էին մեծն հայորդու նկարները։[2] Թուրքական կառավարությունը Մուրադի գլխի համար խոստացել էր 2000 ոսկի պարգև։

Մուրադին հաջողվում է ձերբակալությունից խուսափել և փախչել Հունաստան։ 1892 թ.-ին հասնում է Ալեքսանդրեթի նավահանգիստ, իսկ այդտեղից էլ ոտքով հասնում է Սասուն։[1]

Սասունի ապստամբություն

1892 թվականին Սասունում համագործակցում է Միհրան Տամատյանի հետ։ 1893 թ.-ին եղել է Կովկասում, որտեղից զինված փոքրաթիվ խմբով վերադարձել է Սասուն։ 1893 թ.-ին թուրք կառավարության կողմից Տամատյանին ձերբակալելուց հետո Մուրադն ինքն է ստանձնում Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունը։

Մեծն Մուրադը ղեկավարել է 1894-ի Սասունի ապստամբությունը, որի ընթացքում Մեծն Մուրադի զինակիցներն են եղել և իրենց մարտական մկրտությունը ստացել Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը։

Բանտարկություն

1894 թ. օգոստոսի վերջին Մեծն Մուրադը փոքրաթիվ խմբով պաշարվել է, երեք օր տևող կռվից հետո ձերբակալվել է։ Նրա հետ կռվում էին Գասպարը, Գևորգ Չաուշը և Ադամը։ Գասպարն առաջարկել է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժեցին։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։ Թուրքերից մեկն Մեծն Մուրադին տեսնելով բացականչում է. «Մուրադ, հա Մուրադ։ Սա՞ է Մուրադը, այս պստիկ մարդը։»[3]

Մուրադի հարցաքննությունը կայացել է սուլթանական «Յըլդըզ» պալատում, որտեղ վարագույրի հետևից հարցազրույցին հետևել է սուլթան Աբդուլ Համիդը։ Մուրադին դատապարտում են 101 տարվա բանտարկության։[1]

Հայդուկներին տանում են Մուշ, որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ։[3]

Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը 1896 թ.-ի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։[4]

Մուրադին այնուհետև Բաղեշի բանտից տեղափոխում են Կ. Պոլիս, ապա աքսորում Տրիպոլի։

1904 թ.-ին իր եղբորը բանտից ազատելու փորձ է անում Հայկանուշ Պոյաճյանը, բայց ապարդյուն։[1]

Գործունեությունն արտասահմանում

1905 թվականին փախել է բանտից, անցել Եվրոպա, հաստատվել Փարիզում։ Հայ հեղափոխական ուժերին համագործակցության կոչ է արել։ Վերակազմյալ հնչակյանների հետ համերաշխություն ստեղծելու նպատակով 1907-ին այցելել է Եգիպտոս, տեսակցել Միհրան Տամատյանի հետ, ապա մեկնել է ԱՄՆ. ամենուրեք արժանացել է ժողովրդի խանդավառ ընդունելության։

Մահը

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Թուրքիա, ընտրվել ազգային երեսփոխան և օսմանյան խորհրդարանի անդամ։

Մուրադը պառլամենտում խիստ քննադատության էր ենթարկում երիտթուրքերի քաղաքականությունը։ Նա ջանում էր ձախողել ոչ մուսուլմաններին բանակ զորակոչելու օրենքի նախագիծը։[1]

1915-ին Մեծն Մուրադը ևս ձերբակալվել է հայ մտավորականների հետ, աքսորվել Կեսարիա։ 1915 թ.-ի հուլիսի 30-ին նրան կախաղան են բարձրացնում։[1]

Գրականություն

  • Սիրվարդ, Մեծն Մուրատ /Համբարձում Պոյաճեան. կեանքն ու գործունէութիւնը/, Փրովիտէնս, 1955, 134 էջ։
  • Հայկազ Պողոսյան, Սասունի պատմություն. 1750-1918, Երևան, 1985, 360 էջ։
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Մեծն Մուրադ». Վերցված է 2015 Մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 108
  3. 3,0 3,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109
  4. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։