«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.
12-13-րդ դարեր
12-13-րդ դարեր


[[Վաչե Ա]] /կինը` [[Հասանի դուստր Մամախաթուն]]/ Վանենի /դուստր/
[[Վաչե Ա]] /կինը` [[Հասանի դուստր Մամախաթուն]]/ Վանենի /դուստր/
1206-1230 1211-1232 13-րդ դարի սկիզբ
1206-1230 1211-1232 13-րդ դարի սկիզբ


Տող 49. Տող 49.


[[Թեոյդոս]] Չրքին [[Թաթուն]] /դուստր/
[[Թեոյդոս]] Չրքին [[Թաթուն]] /դուստր/
1338-1350 /Խաչենի Հասան Դ-ի կինը/
1338-1350 /[[Խաչեն]]ի Հասան Դ-ի կինը/


==Գրականություն==
==Գրականություն==

15:05, 24 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Վաչուտյաններ, իշխանական տուն միջնադարյան Հայաստանում, գործել են 1200-1350-ական թթ-ին, եղել են Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալներ, Արագածոտն-Նիգ (Ապարան) գավառների սյուզերեն տերեր, կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչում:

Պատմություն

13-րդ դարի սկզբներին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների ազատագրական արշավանքների ընթացքում վերականգնված Հայաստանի ինքնիշխան պետությունում (Զաքարյան Հայաստանի անկախ պետություն) առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական Նիգ-Արագածոտնի (ներկայիս Արագածոտնի մարզի Ապարան-Արագածի և Աշտարակի տարածաշրջաններ) հողերին: Հավանաբար 1205/1206 թթ-ին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները իրենց ստեղծած պետության իշխանական-վարչական բաժանում իրականացրեցին և ի թիվս այլ միավորների ստեղծեցին նաև Արարատյան կողմնակալությունը` ներկայիս Արարատյան դաշտի և Արագած սարի Հառիճ-Ապարան-Աշտարակ-Թալին հատվածի, Արա լեռը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ ու այդ կողմնակալության կողմնակալ-հրամանատար նշանակեցին զորավար Վաչե Ա Վաչուտյանին շնորհելով նրան իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը: Ամենայն հավանականությամբ Վաչե Ա-ն սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից: Նրա հայրն էր Սարգիսը, պապը՝ Վաչուտը: Այս Վաչուտի անունից էլ նորաստեղծ իշխանական ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը: Վաչուտյան իշխանները մինչև 1236 թ-ը, մինչև մոնղոլների կողմից Զաքարյան Հայաստանի նվաճումը, և մոնղոլների օրոք` 1236-1350-ական թթ-ին, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի Նիգ-Ապարան - Աշտարակ տարածքները մոնղոլական ասպատակություններից զերծ պահելու գործին: Վաչե Ա-ն և իր կինը՝ Հասանի դուստր Մամախաթուն իշխանուհին, ինչպես նաև նրանց հաջորդողները՝ Քուրդ Ա-ն և իր կինը՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դուստր Խորիշահը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և իր կին՝ Զաքարյանների տոհմից Ամիրպեկի դուստր Խուանդ խաթունը, Թեոյդոսը Նիգ-Ապարան - Արագածոտն հայրենի իշխանատիրույթում իշխել են 1206 թ-ից մինչև 1350-ական թվականները:

Տոհմի ազդեցիկ իշխանապետերը

Տոհմի ազդեցիկ և հայտնի իշխանապետերն են զորավար, տոհմի հիմնադիր, իշխանաց-իշխան Վաչե Ա Ամբերդեցին, նրա որդի իշխանաց-իշխան Քուրդ Ա-ն, Վաչե Ա-ի ծոռը՝ իշխանաց-իշխան Քուրդ Բ Ամբերդեցին, վերջինիս որդին` իշխանաց-իշխան Թեոյդոս Չրքին Ամբերդեցին:

Կողմնակալության մայրաքաղաքները

1205/1206 - 1236 թթ-ին Վաչե Ա իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել վերականգնված Ամբերդ բերդաքաղաքը: 1236 թ-ին, մոնղոլների կողմից Ամբերդը մասնակիորեն ավերելուց հետո, տոհմի նոր գահերեց Քուրդ Ա իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել Վարդենիս գյուղը: Նա այստեղ կառուցել է երկհարկանի դղյակ և պարսպապատել է այն: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում է, որ 1254-1255 թթ-ին Կարակորում մեկնելիս և վերադառնալիս Քուրդ ԱՎարդենիս (գյուղ)ում հյուրընկալել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորին: 1300-ական թթ-ին իշխանատիրույթի գահերեց Քուրդ Բ իշխանաց-իշխանը և նրան հաջորդած Թեոյդոս իշխանաց-իշխանը մայրաքաղաք են դարձրել Կարբի գյուղաքաղաքը վերակառուցելով տեղի բերդը:

Վաչուտյանների զինանշանը

Միջնադարի իշխանական մյուս գերդաստանների նման Վաչուտյաններն էլ ունեին իրենց զինանշանը: Զինանշանների օրինակներ պահպանվել են Վաչուտյանների հոգևոր կենտրոններում` Հովհաննավանքում, Սաղմոսավանքում, Կարբիում, մայրաքաղաք Ամբերդում, ինչպես նաև Մակարավանքում, Նոր Վարագավանքում, Գեղարդում, Գլաձորում: Հայրենի իշխանատիրույթում դրանց առկայությունը բնական երևույթ է, իսկ հայրենի տիրույթներից դուրս դրանց լինելը Վաչե Ա-ի և նրա ժառանգների կողմից այդ կառույցներին կատարված նյութական աջակցություն ցույց տալու արդյունք է: Հովհաննավանքում գտնվել է զինանշանի երկու օրինակ /դրանցից մեկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, մյուն ագուցված է Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քիվի տակ: Հայաստանի պատմության թանգարանում գտնվող սալաքարի վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին և կտցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո, հավատարմության խորհուրդը և գործնականում գովերգում է արուի և էգի /տղամարդու և կնոջ, այս դեպքում` Վաչե Ա-ի և Հասանի դուստր Մամախաթունի/ միությունը: Որ Վաչուտյանները զինանշանում այդ են ցանկացել շեշտել, ապացուցում են արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերժության խորհրդանիշ մեծ և փոքր կենաց ծառերը: Նույն պատկերն առկա է նաև Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քանդակում, միակ տարբերությունն այն է, որ այս հարթաքանդակի թռչունների մարմինները ձևավորված են թեփուկաքանդակով: Հայրենի տիրույթից դուրս եղած բոլոր չորս քանդակներն էլ Հովհաննավանքի զինանշանի կրկնությունն են: Վաչե Ա-ից հետո շեշտադրումը փոխվել է և այլուր առկա են պոչի վրա հենված ճանկող արծիվների պատկերներ:

Խնամիական կապերը

Վաչուտյանները խնամիական կապերով կապվել են Համազասպյան-Մամիկոնյան, Ուքանանց, Զաքարյանների, Խաչենի ֆեոդալական տների հետ:

Շինարարական և մշակութային գործունեությունը

Նրանց կողմից կառուցվել են Ամբերդի նոր դղյակը, Ամբերդ բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի (Աշտարակ), Աստվածընկալի, Եղիպատրուշի (Ապարան) վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը (Աշտարակ), Արա (գյուղ)ի, Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)ի իջևանատները, Թեղենյաց վանքի որոշ շինություններ (Ապարան), Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամրջի ձախակողմյան խելը պահպանվել է 1664 թ-ին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռավորությամբ): 1243 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով իշխանատիրույթի հոգևոր կենտրոնում՝ Հովհաննավանքում հաստատվել է եպիսկոպոսական աթոռ, որը ավելի ուշ՝ 1441 թ-ին կարևոր դերակատարություն է ունեցել Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին վերադարձնելու գործում: Վաչուտյանների տիրույթում են գործել Թեղենյաց վանքի բարձրագույն տիպի համալսարանը, Սաղմոսավանքի, Հովհաննավանքի բարձր տիպի դպրանոցները: Իշխանատիրույթի այս և այլ ուսումնական հաստատություններում ու վանքերում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: 1213 թ-ին ստեղծված Սաղմոսավանքի գրատան գրացուցակում նշված է 150-ից ավելի ձեռագիր գրքերի անուններ, սակայն դրանցից մեր օրերն են հասել միայն մի քանիսը: Սաղմոսավանքի նման ձեռագրերի հավաքածուներ են ունեցել նաև Տեղերի, Կարբիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի եկեղեցիները, որոնցից որևէ ձեռագիր չի հասել մեր օրերը: Եպիսկոպոսանիստ Հովհաննավանքի և համալսարանական Թեղենյաց վանքի գրչակենտրոններից միասին վերցրած մեր օրերն են հասել շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր:


Վաչուտյանների տոհմածառը

                                                                                                  Վաչուտ Ա
                                                                                                  12-րդ դար
                                                                                          Սարգիս /կինը` Կատա/
                                                                                              12-13-րդ դարեր
                        Վաչե Ա /կինը` Հասանի դուստր Մամախաթուն/                                                            Վանենի /դուստր/
                                     1206-1230           1211-1232                                                                            13-րդ դարի սկիզբ
                                           Քուրդ Ա /կինը` Խորիշահ/                                                                                                 Վաչուտ Բ /Քուրդ Ա-ի եղբայր/
Դավիթ Ա          Վաչե Բ        Հասան        Մամախաթուն       Դավիթ Բ         Մամքան         Տայիր                                     Վաչե Գ           Դավիթ Գ
   1240             1240              1254               +1255                  1283                1289                                                         1241-ից հետո    1241-ից հետո          
 +1245          +1260/61         +1283                                  /կինը` Գոհար/       /Խաչենի
                   /կինը` Մա-      /կինը` Արուս                                                      Հասան Բ-ի
                    մախա-            խաթուն/                                                              կինը/
                    թուն/
                                                                                                       Քուրդ Բ /Տայիրի որդի/ /կինը` Խուանդ խաթուն/
                                                                                                         1329, +1250                                    1229-1350
                                                                                                       Թեոյդոս Չրքին                       Թաթուն /դուստր/
                                                                                                           1338-1350                       /Խաչենի Հասան Դ-ի կինը/

Գրականություն