«Լինուքս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.
| կարգավիճակ = արդի
| կարգավիճակ = արդի
}}
}}
[[Պատկեր:Android 7.0-en.png|մինի|[[Անդրոիդ]] օպերացիոն համակարգ]]
[[Պատկեր:Android Oreo 8.1 screenshot.png|մինի|[[Անդրոիդ]] օպերացիոն համակարգ]]


'''Լինուքս''' ([[անգլերեն]]՝ Linux) կամ '''ԳՆՈՒ/Լինուքս''' անվանում են ցանկացած [[UNIX|յունիքսանման]] համակարգչային [[օպերացիոն համակարգ]] որը օգտագործում է [[Լինուքս միջուկ]]։ Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև [[GNU]] նախագծի շրջանակներում ստեղծված [[համակարգային ծրագիր|համակարգային (սիստեմային) ծրագրերը]]։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի '''Լինուքս'''։ Լինուքսը [[ազատ ծրագրային ապահովում|ազատ ծրագրային ապահովման]] և [[բաց ծրագրային կոդ|բաց կոդով]] ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
'''Լինուքս''' ([[անգլերեն]]՝ Linux) կամ '''ԳՆՈՒ/Լինուքս''' անվանում են ցանկացած [[UNIX|յունիքսանման]] համակարգչային [[օպերացիոն համակարգ]] որը օգտագործում է [[Լինուքս միջուկ]]։ Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև [[GNU]] նախագծի շրջանակներում ստեղծված [[համակարգային ծրագիր|համակարգային (սիստեմային) ծրագրերը]]։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի '''Լինուքս'''։ Լինուքսը [[ազատ ծրագրային ապահովում|ազատ ծրագրային ապահովման]] և [[բաց ծրագրային կոդ|բաց կոդով]] ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

01:03, 14 Մարտի 2018-ի տարբերակ

Լինուքս
Изображение логотипа
Տուքս պինգվինը, 1996 թ. Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Լինուքսի հմայիլն է.
Տեսակնախագիծ, collaborative work? և ՕՀ
ԸնտանիքUNIX-անման
Հիմք են ծառայելԼինուքս միջուկ
Միջուկի տեսակՄոնոլիտ միջուկ
ԱրտոնագիրGNU General Public License
Զարգացման կարգավիճակարդի
Անվանված էԼինուքս միջուկ, Լինուս Տորվալդս և Յունիքս
Կայքkernel.org(անգլ.) և gnu.org(անգլ.)
 Linux Վիքիպահեստում
Անդրոիդ օպերացիոն համակարգ

Լինուքս (անգլերեն՝ Linux) կամ ԳՆՈՒ/Լինուքս անվանում են ցանկացած յունիքսանման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Լինուքս միջուկ։ Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային (սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Լինուքս։ Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։

ԳՆՈՒ/Լինուքս բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Ի սկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Լինուքսը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Hewlett-Packard, Oracle, Novell, Dell, Գուգլ, Մայքրոսոֆթ և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սերվերների համար։

2006 թ. աշնան տվյալներով[1], հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերություններից մոտ 90%-ի սերվերներն այսօր աշխատում էին Լինուքս ՕՀ-ի որևէ տարբերակով։[2]

Լինուքսն ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր պլատֆորմների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։[3] Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։[4]

Պատմություն

GNU Նախագիծը

Պատկեր:Richard Matthew Stallman.jpeg
Ռիչարդ Սթոլմանը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։

1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր GNU Նախագիծը։ Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։

1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը՝ kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։[5]

Լինուքսի ծնունդը

Լինուս Տորվալդս - Լինուքս միջուկի ստեղծողը.

Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անվանում՝ անգլերեն free - ազատ/անվճար և freak - խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ "Linux" անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator)։ Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։

Արտասանությունը

Լինուքս բառի ճիշտ արտասանությունը երկար ժամանակ քննարկվում էր[6]։ 1992-ին Տոռվալդսը բացատրեց, որ ինքը այն արտասանում է ինչպես՝ /ˈlɪnʊks/։[7]

Անվանման հետ կապված տարաձայնությունները

Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվանման հետ։

Նույնպես Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրված Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux[8], քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ը դա ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի թվարկված պատճառներից FSF-ը բերում է մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է։[9]

Լինուս Տոռվալդսն ինքը գտնում է, որ անվանումը այդքան կարևոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարն անվանում է անհեթեթ։[10]

Իրականում սակայն, պարզապես Linux անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց մեջ, իսկ GNU/Linux անվանումը առօրյա կյանքում օգտագործում են միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը բացակայում է նույնիսկ բազմաթիվ տարածոների (distributive) պաշտոնական անվանման մեջ։ Այստեղ լայն տարածված տարածոներից աչքի ընկնող բացառություններն են Debian GNU/Linux-ը և Knoppix-ը, որոնք պաշտոնապես իրենց անվանման մեջ ունեն GNU բառը։

Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux՝ ի նկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը գնում է միջուկի մասին, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel։ Գրականության մեջ հեղինակները խառնաշփոթից խուսափելու համար նշում են, թե ինչ ի նկատի ունեն Linux բառը գործածելիս։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Rackspace Most Reliable Hoster in September». Netcraft. Հոկտեմբեր 7 2006. Վերցված է 2006-11-01-ին.
  2. Top500.org Top500 OS chart, վերցված է 31 հոկտ․ 2010 թ․։]
  3. http://www.freeos.com/articles/4737/
  4. Burke, Steven (2006-03-20). «Red Hat looks to boost channel sales». CRN. Վերցված է 2006-04-01-ին.
  5. http://www.gnu.org/gnu/gnu-history.html
  6. «List of words of disputed pronunciation». Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
  7. «Re: How to pronounce "Linux"?». 23 April 1992. 1992Apr23.123216.22024@klaava.Helsinki.FI. {{cite newsgroup}}: |access-date= requires |url= (օգնություն); Unknown parameter |newsgroups= ignored (օգնություն) Torvalds has made available an audio sample which indicates his own pronunciation, in English (/ˈlɪnʊks/) ─ «How to pronounce Linux?». Վերցված է 2006-12-17-ին. ─ and Swedish (/ˈlɪːnɤks/) ─ «Linus pronouncing Linux in English and Swedish». Վերցված է 2007-01-20-ին.
  8. Սթոլման, Ռիչարդ (2007-03-03). «Linux and the GNU Project». Free Software Foundation. Վերցված է 2007-03-12-ին.
  9. «Why GNU/LInux».
  10. Moore, J.T.S. (Produced, Written, and Directed) (2001). Revolution OS (DVD).

Արտաքին հղումներ