«Հովհաննես Երզնկացի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Համեմատությունների, պատկերների և ստեղծագործական այլ հնարանքների վրա կառուցված, հաճախ երաժշտականության հասցրած գեղարվեստական խոսք է Երզնկացու ոչ միայն չափածոն, այլև արձակը։ Տիեզերքի, հավիտենականության և մարդու կյանքի կարճատևության ու անցողիկության փիլիսոփայական միտքն անգամ, նրա խոսքի գեղարվեստականության ուժով, դառնում է խոհի ու զգացումների արտահայտություն։ Երզնկացին հատուկ ուշադրություն է դարձնում լեզվի մաքրության, պարզության ու գեղեցկության վրա։ Դեմ լինելով խրթնաբանության, պաշտպանելով աշխարհիկ խոսվածքը, նա միաժամանակ մտահոգված է, որ այն չիջնի մինչև ռամկաբանություն, բարբառայնություն։ [[Գրաբար]] թե [[աշխարհաբար]], նրա լեզուն գեղեցիկ է ու մշակված, ճոխ ու պարզ, հարուստ ու հասկանալի, կենդանի ու երաժշտական և միշտ՝ բանաստեղծական։ Ահա թե ինչ է գրել Երզնկացին իր լեզվի, ոճի, շարադրանքի, մտքերի մատուցման եղանակի ու արժեքի մասին. «Քաղեմ իբրև զծաղիկս գեղեցիկս զշուշան ի հովտաց, կամ իբրև զվարդս վառեալ ի դաշտաց, որք են գեղեցկատեսք և անուշահոտք... և իբրև զոսկի մարգարտին յեռեալ, գեղեցկահարմար շարակարգեմ զբանս հոգեվարժս այնոցիկ, որ տենչան բանից իմաստութեան..., իբրև զծաղիկ բուրաստանաց դեղ ցաւելի կենաց»։
 
== ԱղբյուրներԳրքեր ==
* Վիպասանութիւն զերկնային մարմնոյ շարժմանէ, [[Նոր Նախիջևան|Նոր Նախիջեւան]], 1792, 83 էջ:
Ա. Սրապյան, Հովհաննես Երզնկացի։ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 330-339:
* Հաւաքումն մեկնութեան քերականի, [[Լոս Անջելես|Լոս Անճելըս]], 1983, 392 էջ:
* Խրատ բոլոր քրիստոնեաներուն, [[Անթիլիաս]], 1984, 155 էջ:
* Բանք չափավ, [[Երևան]], 1986, 312 էջ:
* Խրատ բոլոր քրիստոնեաներուն, [[Թեհրան]], 2002, 152 էջ:
* Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք, [[Երեւան]], 2009, 144 էջ:
* Յովհաննէս Երզնկացի Մատենագրութիւն, Երեւան, 2013, 668 էջ:
 
== Գրականություն ==
* Ա. Սրապյան, Հովհաննես Երզնկացի։ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր, Ե.Երևան, [[Երևանի համալսարանի հրատարակչություն]], էջ 330-339:
* [[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 6, Երևան, 1980, էջ 559-560:
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատ. 3, Երևան, 1999, էջ 382-383:
* Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005:
{{Հայկական գիր և գրականություն}}
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ