«Ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.
== Ծանոթագրություններ==
== Ծանոթագրություններ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
*[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=920, Հայկական Հանրագիտարան,Ամրոց]


[[Կատեգորիա:Ամրոցներ| ]]
[[Կատեգորիա:Ամրոցներ| ]]

10:30, 20 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Պատկեր:Image 27961.jpg
Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում
Պատկեր:Image 27931.jpg
Շիլոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)
Պատկեր:Image 27971.jpg
Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)
Պատկեր:Image 27941.jpg
Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից
Պատկեր:Image 27981.jpg
Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)
Պատկեր:Image 27951.jpg
Շլիսելբուրգի Օրեշեկ ամրոցը (XIV դար) Նևայի ակունքների մոտ` Օրեխովյան կղզում
Պատկեր:Image 27991.jpg
Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)

Ամրոց — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար[1]:Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է: Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը: Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին: Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը: XV–XVI դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը: Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն): XIX դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց: Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն: Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով: Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են: Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին: Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել:

Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով: Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում` Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների: Ամրոց — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ