«Կառավարությունների կողմից արգելված գրքերի ցանկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Գրքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 106. Տող 106.


[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:Կրոնական գրքեր]]

18:12, 3 Մարտի 2018-ի տարբերակ

Արգելված գրքերը այն գրքերն են, որոնք ժամանակին արգելված են եղել կառավարության կողմից։ Կառավարությունը արգելել է այն գրքերը, որոնք բարոյական նորմերին չեն համապատասխանել, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրություններ են պարունակել:

ԱՄՆ-ի գրադարանում նախկինում արգելված գրքերի ցուցադրություն

Գրքերի հիմքում հիմնականում ընկած են եղել կրոնական, քաղաքական, իրավական թեմաները։ Արգելված գրքերը ներառում են գեղարվեստական ստեղծագործություններ, ինչպիսիք են վեպերը, բանաստեղծությունները, պոեմները, նովելները, և ոչ գեղարվեստական ստեղծագործությունները, ինչպիսիք են կենսագրությունները եւ բառարանները: Սակայն արգելքը գրքերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ:


Արգելված գրքերի ցանկ

Վերնագիր Հեղինակ Հրապարակման տարի Ժանր Նկարագրություն
Սքանչելի նոր աշխարհ Օլդոս Հաքսլի 1932 Հակաուտոպիստական վեպ Հաքսլին իր ստեղծագործությունը համարում էր ապագայի մասին գրված գիրք: Բայց դա ապագա էր 1932 թվականի համար: Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի վրա առաջինը արգելք դրեց Իռլանդիան: Պատճառը երեխաների ծննդի անբնական մեթոդն էր[1]:

Պատկերացրեք մի աշխարհ, որում սինթետիկ ապրանքների միջոցով լուծված է սովի խնդիրը, բոլորը կուշտ են ու գոհ: Ամուսնության կարիք չկա, այստեղ էլ բոլորը կուշտ և գոհ են, քանի որ սեռական մերձեցումից հետո երեխայի ծնվելու «վտանգ» չկա: Նոր աշխարհում երեխաները լույս աշխարհ են գալիս հատուկ ինկուբատորներում:

Ցասման ողկույզները Ջոն Ստայնբեք 1939 Վեպ Մեծ դեպրեսիան հետք է թողել ոչ միայն Ամերիկայի պատմության, այլ նաև ամերիկյան գրականության մեջ, և ամենից երևացող վառ կետը Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է: Երբեմնի բերրի հողը չորանում է, իսկ բանկը, որը տարիներով վարձով էր տալիս այն բնակիչներին, խստացնում է պայմանները:

Սթայնբեքի զգացմունքայնությունը չափազանց ազդեցիկ է: Նա առաջին հերթին անկեղծ է ընթերցողի հետ: Ու հենց դրա պատճառով էլ արժանացել է գրաքննադատների խիստ գնահատականին: Հրատարակվելուց հետո վեպը հայտնվեց արգելքի տակ` իրականությունը «չափազանցված ցույց տալու» համար:

Խեցգետնի արևադարձը Հենրի Միլլեր 1934 Ինքնակենսագրական վեպ 1930-ականների Ֆրանսիան է, գլխավոր հերոսը հենց հեղինակն է: Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները:

Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ: Սա անդունդ է: Բուլվարային առու է: Փտելու նախապայման է: Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»: Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում: Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը:

Համար 5 սպանդանոցը Կուրտ Վոննեգուտ 1969 Վեպ ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Համար 5 սպանդանոց»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:

Գրքի հերոսը` Բիլի Պիլիգրիմը, հեղինակի ալտեր էգոն է: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արդենների ճակատամարտի ընթացքում ապակողմնորոշվում է և հայտնվում գերմանական գերության մեջ: Նրան պահում են Դրեզդենի հին` 5-րդ սպանդանոցում: Քաղաքի հրետակոծման ժամանակ Բիլին, բախտակից ընկերներն ու պահակները թաքնվում են սպանդանոցի խորը նկուղում, որտեղ գրքի հերոսն ականատես է լինում իր իսկ մահվանը:

Կերպարանափոխություն Ֆրանց Կաֆկա 1915 Նովել Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը հնարավոր չէր գտնել ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության գրադարաններում գաղափարական նկատառումով: Կաֆկայի վեպի վրա արգելքի պիտակ էր դրել նաև Չեխոսլովակիան, քանի որ Կաֆկան հրաժարվում էր գրել չեխերեն` նախընտրելով գերմաներենը:

Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։

Լոլիտա Վլադիմիր Նաբոկով 1955 Վեպ Գիրքը արգելված էր Ֆրանսիայում, իսկ 1955 թվականից մինչև 1959 թվականներին՝ Անգլիայում: 1958 թվականին արգելվեց Կանադայում[2]։ Հարավային Աֆրիկայում գիրքը արգելված էր 1974-ից մինչև 1982 թվականները: Սահմանափակումներ կային նաև Արգենտինայում ու Նոր Զելանդիայում: Սանդեյ էսքպրես հրատարակչությունը գրքի բոլոր օրինակները հանեց վաճառքից պոռնոգրաֆիկ բնույթի համար:

Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտի կյանքի մասին։ Հումբերտը սեռական մղում ունի Նոր Անգլիայի մի բնակչուհու 12-ամյա դստեր նկատմամբ: Ամուսնանում է մոր հետ, որպեսզի քողարկի աղջկա հանդեպ ունեցած զգացմունքները:

Առանձնության առավելությունները Սթիվեն Չբոսկի 1999 Էպիստոլյար Ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան էպիստոլյար ժանրի այս վեպը սեռական ակտերի և բռնության տեսարանների համար արգելել է ազատ վաճառքի դնել գրախանութներում:

Չբոսկին պատմում է Չարլի անունով տղայի մասին, որը նամակներ է գրում իր անանուն ընկերոջը և նկարագրում է իր կյանքը` թմրանյութեր, սեռական ոտնձգություններ, բռնություններ:

Կործանում Չինուա Աչեբե 1958 Նովել Չինոա Աչեբեն հանդգնել էր իրերն իրենց անունով կոչել, այդ պատճառով նրա վեպը չէր կարելի ընթերցել Բրիտանիայում: Կործանում վեպը մինչև այսօր չի կարելի գնել Մալայզիայում:

Դեպքերը ծավալվում են Նիգերիայի 9-րդ (հորինված) նահանգում: Աչեբեն անխնա ճշտությամբ նկարագրում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի բրիտանական գաղութատիրության և քրիստոնյա միսիոներների կործանարար ազդեցությունը ավանդապահ աֆրիկյան հասարակության վրա:

Ամերիկյան խելագարություն Բրեթ Իսթոն Էլիս 1991 Նովել Այս գիրքը խորհուրդ չի տրվում թույլ նյարդեր ունեցող մարդկանց: Հաջողակ բիզնեսմեն ու սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանը ապրում է 80-ականների Նյու Յորքում: Հենց այնտեղ, որտեղ 7 կին մահացել էին երկար ու տանջալից, 7 տղամարդ` արագ ու գրեթե առանց ցավի: Մեկին մաշկազերծել էին, մյուսին` գամել, երրորդին` գլխատել, մյուսին էլ` մասնատել: Ամերիկյան խելագարությունը բախկացած է բռնության տեսարաններից: «Սայմոն և Շուստեր» հրատարկչությունը 1991 թվականին հրաժարվեց հրատարակել գիրքը, քանի որ աշխատակցուհիները սպառնացել էին բողոքի ակցիաներ անցկացնել: Եվ երբ գրական քննադատները Ամերիկյան խելագարությունը միաբերան հայտարարեցին զարհուրելի գրվածք, Հոլիվուդը դրա հիման վրա ֆիլմ նկարեց: Ֆիլմը ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով Ամերիկյան խելագարություն գիրքը ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում:

Այս գիրքը արգելել են վաճառել Ավստրալիայում, հետագայում սահմանափակել են մինչև 18 տարեկան անձանց համար[3]։

Սատանայական բանաստեղծություններ Սալման Ռուշդի 1988 Վեպ Գիրքը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Ճապոնիայում օրենքով տուգանք է սահմանված Սատանայական բանաստեղծություններ գիրքը վաճառողների համար: ԱՄՆ-ոմ մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված էին հրաժարվել վաճառել Ռուշդիի գիրքը: Այս գրքում չկա իսլամը վիրավորող որևէ բառ:

Գիրքը ժամանակակից հնդիկ ներգաղթյալի մասին է: Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում: Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում մահմեդական ճնշիչ բարքերի ներքո: Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների: Երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ II-ի խրտվիլակները: Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար:

1984 (գիրք) Ջորջ Օրուելի 1948 Հակաուտոպիական վեպ, սոցիալական ֆանտաստիկա, քաղաքական ֆանտաստիկա[ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև ԽՍՀՄ տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս։ Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները։ Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել ԱՄՆ տարբեր նահանգներում։ Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։
Արխիպելագ Գուլագ Ալեքսանդր Սոլժենիցին 1958-1968 Վեպ Արխիպելագ Գուլագը ճամբարների համակարգ է, որ սփռված է ողջ Սովետական երկրով: «Բնիկներ» են դառնում անարդար դատաստանի ենթարկված մարդիկ: Մարդկանց ձերբակալում են գիշերով, երբ նրանք ոչինչ չեն հասկանում, իսկ հետո նետում են ճամբարների մսաղացը: Արխիպելագի պատմությունը սկսվում է 1917 թվականից Լենինի հրամանով: Սկզբում այստեղ են մեկուսացնում այլակուսակցականներին:

Գիրքը արգելվում է ԽՍՀՄ-ի կողմից, քանի որ այն դեմ էր խորհրդային իշխանությանը[4]։

Խելքից պատուհաս Ալեքսանդր Գրիբոյեդով 1822-1824 Կատակերգություն Խելքից պատուհաս գրքում պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմից՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։ Գիրքը տպագրելու բոլոր ջանքերը իզուր են անցնում, և հետեգայում այն արգելում են տպագրել։
Տիրակալը Նիկոլո Մաքիավելի 1513 Քաղաքական տրակտատ Գրքի մեջ հեղինակը նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրկությունը և հանցագործությունը։ Սակայն հետագայում գրքի արգելում են տպագրել։
Դոկտոր Ժիվագո Բորիս Պաստեռնակ 1945-1955 Նովել Խմբագիրները հրաժարվեցին տպագրել Պաստեռնակի վեպը` պատճառաբանելով, որ այն արտահայտում է սոցիալիստական ռեալիզմի մերժման գաղափարներ[5]: Հեղինակը վեպի գլխավոր հերոսի նման ավելի մեծ մտահոգություն է ցուցաբերում անհատի և ոչ թե հասարակարգի բարեկեցության նկատմամբ: Խորհրդային գրաքննությունը վեպի որոշ հատվածներ «թարգմանեց» որպես հակասովետական: Նրանց հատկապես կատաղեցնում էր Պաստեռնակի նուրբ հեգնական քննադատությունը ստալինիզմի, կոլեկտիվացման, «Մեծ զտման» և աշխատանքային ճամբարների վերաբերյալ:

1957 թվականին իտալացի հրատարակիչ Ջանջակոմո Ֆելտրինելին կազմակերպում է վեպի ձեռագրի գաղտնի տեղափոխությունը Խորհրդային Միությունից Սերջիո Դանջելոյի միջոցով[6]: Չնայած ԽՍՀՄ Գրողների միության հուսահատ ջանքերին, որոնք ուղղված էին վեպի տպագրությունը կանխելուն, 1957 թվականի նոյեմբերին Ֆելտրինելին հրատարակում է վեպի իտալերեն թարգմանությունը[7]: Հրատարակությունից անմիջապես հետո այնքան մեծ է լինում պահանջարկը վեպի նկատմամբ, որ Ֆելտրինելին կարողանում է նախօրոք ձեռք բերել տասնութ լեզուներով վեպի թարգմանության արտոնագրեր: Ի հատուցում Ֆելտրինելիի գործուն մասնակցության մի վեպի հրատարակության մեջ, որն իր մեջ պարունակում էր հակասովետական քննադատություն, Իտալիայի Կոմունիստական կուսակցությունը Ֆելտրինելիին վտարում է իր շարքերից[8]:

Կոմունիստական կուսակցության մանիֆեստ Կառլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս 1848 Քաղաքական պարսավագիր Այն աշխատությունը մարքսիզմի հիմունքների ամբողջական շարադրանքն է։ Առաջին անգամ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» հրատարակվել է 1848 թվականին Լոնդոնում, գերմաներեն։ Ոչ լրիվ տվյալներով արտասահմանյան երկրներում 1848-1871 թվականներին լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մոտ 770 հրատարակություն՝ 50 լեզվով։ ԽՍՀՄ-ում 1973 թվականիի հունվարի 1-ի տվյալներով թողարկվել է 447 հրատարակություն 24341 հազար օրինակով՝ 74 լեզվով։ Հետագայում գիրքը արգելել են տպագրել։
Իմ պայքարը Ադոլֆ Հիտլեր 1925 Ինքնակենսագրություն Գիրքը համատեղում է ինքնակենսագրական տարրեր ուրվագծելով հեղինակի գաղափարները նացիոնալ-սոցիալիզմի, ռասաների, Գերմանիայի մասին։ Գիրքը արտացոլում է գաղափարներ, որոնց իրականացումը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը օգտագործել է, այն ժամանակ հանրաճանաչ, «հրեական վտանգի» հիմնական թեզիսները, հրեաների համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Գրքից կարելի է մանրամասնորեն իմանալ Հիտլերի մանկության մանրամասները և, թե ինչպես է ձևավորվել նրա քաղաքական հայացքները։

Արգելված գիրք է համարվում մի շարք երկրներում այդ թվում նաև Գերմանիայում[9]։ 1992 թվականին արգելվեց նաև Լեհաստանում։

Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է Էրիխ Մարիա Ռեմարկ 1929 Պատմավեպ Գիրքը նկարագրում է պատերազմի ընթացքում գերմանացի զինվորների ապրած չափազանց մեծ ֆիզիկական ու մտավոր սթրեսն ու այն ապրումները, որ ունենում էին զինվորներից շատերը` ռազմաճակատից տուն վերադառնալիս։ Վեպի հիմնական թեմաներից է զինվորների՝ քաղաքացիական կյանքին վերադառնալու դժվարությունները։ Ռեմարկն ասում է, որ «այս գիրքը պատմում է մի սերնդի մասին, ովքեր, եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»: Ավելին, կյանքի մասսայական կորուստն ու պատերազմի աննշան ձեռքբերումները խիստ հակադրված են։ Զինվորների կյանքն անարժեք է նրանց հրամանատարների համար, ովքեր հարմար տեղավորված են ռազմաճակատից հեռու և անտարբեր են այնտեղ կատարվող իրադարձությունների հանդեպ։

Այս գիրքը նացիստական Գերմանիայում արգելված ու այրված գրքերի շարքում էին[10]։

Անասնաֆերմա Ջորջ Օրուել 1945 Հակաուտոպիական վեպ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։ Անասնաֆերմա վեպը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներից է, ուր հեղինակ քննարկում է տոտալ ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը: Հետագայում ԽՍՀՄ-ն արգելեց տպագրել այս գիրքը[11]։ 2002 թվականին վեպը արգելվել է Միացյալ Արաբական Էմիրությունների դպրոցներում, քանի որ այն հակասում է իսլամական արժեքներին[12]: Գիրքը դեռեւս արգելված է Հյուսիսային Կորեայում և Վիետնամում:
Տիկին Բովարի Գյուստավ Ֆլոբեր 1856 Նովել Վեպում առկա են գրական նատուրալիզմի առանձնահատկությունները։ եպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, բժշկի կին է, որն արտաամուսնական կապեր է հաստատում՝ հույս ունենալով ազատվել գավառական կյանքի դատարկությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, անգամ բավական ժամանակակից, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ մատուցել բառերը։ Վեպի հրապարակումից հետո հեղինակին (ինչպես նաև վեպի 2 հրատարակիչներին) մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և ամսագրի խմբագրի դեմ։ 1559 թվականին գիրքը մտցվեց արգելված գրքերի ինդեքսում, արդյունքում տարածվեց խոշոր կրճատումներով։
Դեկամերոն Ջովաննի Բոկաչչո 1922 Վեպ Սկզբնական շրջանում գիրքը ընթերցողի կողմից չընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր։ Սակայն 15-րդ դարում գիրքը թափանցեց նաև հասարակության այլ խավեր։ Ժամանակի ընթացքում «Դեկամերոնը» լայն տարածում գտավ և դարձավ բավականին հանրահայտ` հեղինակին պարգևելով եվրոպական ճանաչում։ Եկեղեցին քննադատեց «Դեկամերոնը» որպես անբարո և իր հեղինակությանը վնաս հասցնող ստեղծագործություն` պնդելով որ հեղինակը հրաժարվի այդ գործից։ Մինչև 1973 թվականը գիրքը արգելված է եղել Ավստրալիայում[13]։
Ուլիսես Ջեյմս Ջոյս 1353 Վեպ Վեպը պատմում է մի օրվա մեջ կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։ Գիրքը Մեծ Բրիտանիայում արգելված է մինչև 1936 թվականը[14]։ 1937 թվականին արգելվում է նաև Ավստրիայում, իսկ հետագայում սահմանափակվում է 18 տարեկան անձանց համար։
Աննա Ֆրանկի օրագիրը Աննա Ֆրանկ 1947 Օրագիր Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է Ադոլֆ Հիտլերի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ Հոլոքոստը մերժողներից, որոնցից էր Ռոբերտ Ֆորիսոնը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։ Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է Նիդերլանդների պատմության վավերագրության ինստիտուտին։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցել է բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման:

2010 թվականից գիրքը արգելվեց Վիրջինիա նահանգում, 2013 թվականին Միչիգանում։

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին Ջերոմ Դեյվիդ Սելինջեր 1951 Վեպ Գրքում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

2009 թվականին՝ հեղինակի մահից մեկ տարի առաջ, նրան դատի են տալիս, որպեսզի ԱՄՆ-ում դադարեցվի գրքի տպագրությունը[15]։

Հեքլբերի Ֆիննի արկածները Մարկ Տվեն 1884 Վեպ Վեպի մեջ օգտագործվում է «նեգր» բառը, որը համարվում է վիրավորանք աֆրոամերիկացիների համար[16]։

Մարկ Տվենը այս վեպում նշել է ստրկության մասին, նկարագրելով այդ երևույթը, նա իր վեպի հերոսների միջոցով բացահայտ խոսում է իր ժամանակների Ամերիկայի գլխավոր խնդրի մասին[17]: Մարկ Տվենի այս ստեղծագործությունը Միացյալ Նահանգներում երկար ժամանակ եղել է արգելված գրքերի ցանկում։

Աստվածաշունչ Կրոնական գիրք Քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։ Տրիդենտյան ժողովում որոշեց արգելել Աստվածաշունչ մատյանի ընթերցումը։ Այս ժողովին բացասաբար տրամադրված ժողովուրդը բողոքի ձայն բարձրացրեց վերոհիշյալ արգելքի դեմ, սակայն այն աննշան մեղմացումներով (կարդալու իրավունքը տրվում էր միայն հավատքի մեջ ամրացած, ինչն իհարկե խստորեն ստուգվում էր, աշխարհականներին) ձգվեց երկար ժամանակ։ Աստվածաշունչը արգելված գիրք է համարվում մինչ այժմ բոլոր ոչ քրիստոնեական երկրներում:
Քենթերբերյան պատմվածքներ Ջեֆրի Չոսեր 1387 Պատմվածք 1873 թվականին արգելվել է ԱՄՆ-ում, որպես անբարո, կեղտոտ և անպարկեշտ նյութեր պարունակող գիրք։
Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս Մերի Շելլի 1816 Վեպ Վեպը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշթեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ 1955 թվականին Հարավային Աֆրիկայի դատարանը որոշեց արգելե գիրքը, քանի որ այն պարունակում է անպարկեշտ նյութեր։
20-րդ դարի հերյուրանքը Արթուր Բատց 1975 Հրապարակախոսություն Բատցն իր գրքում ապացուցում է, որ հրեա զոհերի թվաքանակը կազմել է 1 միլիոն, ինչպես նաև պնդել է, թե վերմախտն ու ՍՍ-ն չեն իրականացրել հրեաների եղեռն: Նրա կարծիքով՝ գերմանացիների քաղաքականությունը նպատակ ուներ հրեաներին արտաքսել ռեյխի սահմաններից դուրս, բռնագրավել նրանց ունեցվածքը և օգտագործել նրանց հարկադիր աշխատանքը ռազմական գործարաններում: Արթուր Բատցը եղել է առաջինը, ով Հոլոքոստի ժխտումը փորձել է ներկայացնել որպես խիստ գիտական հետազոտություն[18]: Կանադայում գիրքն արգելված է, իսկ Գերմանիայում ունի X վարկանիշ և չի կարող ցուցադրվել կամ գովազդվել[19]: Այն բնութագրվել է որպես հակասեմական[20][21][22], իսկ Ալան Տ. Դևիսն այն կոչել է «հակասեմականության դասական»[23]: 2017 թվականին գրքերի առցանց առևտրով զբաղվող Amazon.com-ը գիրքը (Հոլոքոստը ժխտմանն առնչվող վերնագիր ունեցող այլ գրքերի հետ միասին) հանել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար նախատեսված իր կայքերից[24][25]:
Սիոնի իմաստունների արձանագրությունները Անհայտ 1903 Հանրահայտ կեղծվածք, ենթադրյալ դավադրության տեսության մասին տեքստերի հավաքածու Գրքում շարադրված են աշխարհի գրավման, պետությունների կառավարման մարմինների մեջ արմատավորման, ոչ հրեաներին վերահսկման տակ վերցնելու, այլ կրոնների արմատախիլ անելու մասին հրեաների պլանները։ Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ եւ վկայություններ, որոնք հաստատում են արձանագրությունների կեղծ բնույթը։ Գիրքը արգելվել է տարբեր երկրների գրադարաններում, այդ թվում նաև Ռուսաստանում[26]։
Ղուրան Գաբրիել հրեշտակապետ, Մուհամմադ մարգարե և Օսման իբն Աֆֆան Կրոնական գիրք Մուսուլմանների և իսլամ կրոնի սուրբ գիրք։

Այս գիրքը արգելված է եղել Չինաստանում, Հյուսիսային Կորեայում։

Ստամբուլի բիճը Էլիֆ Շաֆաք 2006 Վեպ Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով[27]։ Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում:


Ծանոթագրություններ

  1. Sova, Dawn B. (c. 2006). Banned Books: Literature Suppressed on Social Grounds. New York: Facts on File. ISBN 0-8160-6271-4.
  2. British Columbia Library Association Intellectual Freedom Committee (October 9, 2009). «Censorship in British Columbia: A History. 1950–1959». Vancouver, BC, Canada: British Columbia Library Association. Վերցված է November 10, 2011-ին.
  3. [1] (չաշխատող հղում)
  4. Karolides et al., pp. 71–78
  5. "Doctor Zhivago": Letter to Boris Pasternak from the Editors of Novyi Mir. Daedalus, Vol. 89, No. 3, The Russian Intelligentsia (Summer, 1960), pp. 648–668
  6. [2]
  7. [3]
  8. Il caso Pasternak, Granzotto, 1985.
  9. Федеральный список экстремистских материалов. (Federal list of extremist materials), item 604. (in Russian). minjust.ru
  10. Grannis, Chandler B.; Haight, Anne (Lyon) (1978). Banned books, 387 B. C. to 1978 A. D. New York: R. R. Bowker. էջ 80. ISBN 0-8352-1078-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. George Orwell, The Freedom of the Press
  12. Karolides
  13. «Decameron». National Archives of Australia. Վերցված է 22 May 2017-ին.
  14. McCourt, John (2000). James Joyce: A Passionate Exile. London: Orion Books Ltd. էջ 98. ISBN 0-7528-1829-5.
  15. Gross, Doug (June 3, 2009). «Lawsuit targets 'rip-off' of 'Catcher in the Rye'». CNN. Վերցված է 2009-06-03-ին.
  16. Радио Свобода: Марк Твен и политкорректность
  17. В США издадут «кастрированную» версию книг Марка Твена
  18. «Holocaust Denial Timeline». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Վերցված է 2015-7-24-ին.
  19. Green, Jonathan (2005). Encyclopedia of Censorship. Facts on File. էջ 234. ISBN 978-0816044641. Վերցված է 17 August 2016-ին.
  20. Schweitzer, F; Perry, M (2002). Anti-Semitism: Myth and Hate from Antiquity to the Present. Palgrave Macmillan. էջ 251. ISBN 978-0312165611. Վերցված է 17 August 2016-ին.
  21. Mason, Carol (2009). Reading Appalachia from Left to Right: Conservatives and the 1974 Kanawha County Textbook Controversy. Cornell University Press. էջ 75. ISBN 978-0-8014-4728-0. Վերցված է 17 August 2016-ին.
  22. Dawidowicz, Lucy (1983). The Holocaust and the Historians. Harvard University Press. էջ 15. ISBN 978-0674405677. Վերցված է 17 August 2016-ին.
  23. Alan Davies (1992). Davies, Alan (ed.). Antisemitism in Canada: History and Interpretation. Wilfrid Laurier University Press. էջ 242. Վերցված է 17 August 2016-ին.
  24. Times of Israel. "Amazon UK Removes 3 Holocaust Denial Books from Sale." March 9, 2017
  25. Ziv, Stav (6 June 2017). «Under pressure, Amazon stops selling Holocaust-denial books». The Jewish Chronicle. Վերցված է 17 June 2017-ին.
  26. «Russian academicians demand ban of Protocols of the Elders of Zion — RT Russian politics». Rt.com. 2011-05-13. Վերցված է 2016-09-07-ին.
  27. «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին /ֆոտո, վիդեո/