«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.
[[Պատկեր:Serdar's Palace near Erivan.jpg|thumb|left|Նախկին Սարդարի պալատը: Գործարանի շենքը կառուցվել է այս պալատի տեղում]]
[[Պատկեր:Serdar's Palace near Erivan.jpg|thumb|left|Նախկին Սարդարի պալատը: Գործարանի շենքը կառուցվել է այս պալատի տեղում]]
1877 թվականին հայտնի վաճառական և բարերար [[Ներսես Թաիրյան]]ը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին՝ կոնյակի արտադրություն Երևանի բերդի նախկին տարածքում: Թաիրյանի բարեկամ [[Հովհաննես Այվազովսկի]]ն օգնեց նրան գործարանի կառուցման հարցում:

[[Պատկեր:Գործարանի համալիր. Շուստովի 1, ArmAg (43).jpg|մինի|Սեդրակ Մարգարյան (1931-1973), Կիրիլ Միլչենկո (1900-1947)]]
[[Պատկեր:Yerevan Ararat Brandy Factory.JPG|thumb|Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ]]

1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանի վարձակալությամբ հանձնեց [[Նիկոլայ Շուստով]]ին, որը մեկ տարի անց գործարանը գնեց 50 հազար ռուբլով: Շուստովը 1863 թվականի [[Մոսկվա]]յում հիմել էր իր բիզնեսը և դարձել Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը: Արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը կարողացավ ձեռբերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյոր արտադրության 80 %-ը: 1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց [[Փարիզ]]ում կայացած ցուցահանդեսի համար: Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ ծնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա [[ֆրանսիացի]] չէ, և կոնյակը ուղարկվել է [[Հայաստան]]ից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը:

Տող 11. Տող 14.

1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականին մայիսին վերանվանվում` '''Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ''':
1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականին մայիսին վերանվանվում` '''Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ''':
[[Պատկեր:Yerevan Ararat Brandy Factory.JPG|thumb|Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ]]

Երևանի Արարատի կոնյակի գործարանի ներկա հարմարությունները կառուցվել են 1938 թվականին` Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տարածքում<ref>R. G. Ananikian. Yerevan: guide. - Прогресс, 1982. - p. 35</ref>: Շենքը նախագծել է ճարտարապետ [[Ռաֆայել Իսրայելյան]]ը:

11:23, 22 փետրվարի 2018-ի տարբերակ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1877
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրՆերսես Թաիրյան
Կայքbrandy.am(հայ.)(անգլ.)(ռուս.)

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն Երևանում, որի սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ հոլդինգը: Առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով: Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք: Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը:

Պատմություն

Նախկին Սարդարի պալատը: Գործարանի շենքը կառուցվել է այս պալատի տեղում

1877 թվականին հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին՝ կոնյակի արտադրություն Երևանի բերդի նախկին տարածքում: Թաիրյանի բարեկամ Հովհաննես Այվազովսկին օգնեց նրան գործարանի կառուցման հարցում:

Սեդրակ Մարգարյան (1931-1973), Կիրիլ Միլչենկո (1900-1947)
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանի վարձակալությամբ հանձնեց Նիկոլայ Շուստովին, որը մեկ տարի անց գործարանը գնեց 50 հազար ռուբլով: Շուստովը 1863 թվականի Մոսկվայում հիմել էր իր բիզնեսը և դարձել Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը: Արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը կարողացավ ձեռբերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյոր արտադրության 80 %-ը: 1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց Փարիզում կայացած ցուցահանդեսի համար: Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ ծնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա ֆրանսիացի չէ, և կոնյակը ուղարկվել է Հայաստանից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը:

1899 թվականին Շուստովը հրավիրեց Նիկիտինի գինեգործության դպրոցի շրջանավարտ Կիրիլ Սիլչենկոյին աշխատելու գործարանում: Սիլչենկոն ողջ կյանքի ընթացքում նվիրվածությամբ աշխատել է գործարանում՝ նպաստելով գինու և կոնյակի արտադրության զարգացմանը: Հայերը նրան անվանել են «հայ ժողովրդի մեծ ուկրաինացի որդի»:

1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականին մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

Երևանի Արարատի կոնյակի գործարանի ներկա հարմարությունները կառուցվել են 1938 թվականին` Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տարածքում[1]: Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

2002 թվականին գործարանն ընդգրկվել է Մուլտի գրուտ կոնցեռնի կազմում: Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ: Հին փաստաթղթերի, թանգարանային ցուցանմուշների, ընտանեկան արխիվների, գործարանի մասնագետների և տեխնոլոգների օգնությամբ հավաքվել և դասակարգվել է գործարանի գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը:

Գործարանն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»:

Արտադրություն

Նոյ դասական, 7 տարեկան հայկական կոնյակ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանից

Գործարանը հիմնականում հայտնի է «Նոյ» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակի ապրանքանիշերով: Գորշարանի արտադրանքն արտահանվում է ԱՊՀ և Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիա:

2016 թվականի ապրիլի 21-ին գործարանը ներկայացրել է իր «Նոյ 30» և «Նոյ 50» տարեկան հայկական կոնյակի նոր արտադրանքը[2]: Արարողությունը տեղի է ունեցել Երևանի հյուսիսում գտնվող Մուլտի գրանդ հյուրանոցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանը «Նոյ» և «Կրեմլին մրցանակ» ապրանքանիշերի հիման վրա արտադրում է մի շարք հայկական կոնյակներ[3]՝

  • Նոյ50 տարեկան
  • Նոյ 30 տարեկան
  • Նոյ տիրակալ, 25 տարեկան
  • Նոյ դասական, 7, 10, 15 և 20 տարեկան
  • Նոյ ավանդական, 3, 5, 7 and 10 տարեկան
  • Նոյ ընծա, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ առասպել, 3 և 5 տարեկան
  • Կրեմլին մրցանակ, 7, 10, 15 և 20 տարեկան

Գործարանի նախկին ապրանքանիշերից են[4]՝

  • Սևանի լեգենդ, 3, 5 և 7 տարեկան
  • Երևանի բերդ, 3 և 5 տարեկան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ