«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կազմակերպություն}} '''Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ''', հայկական կոնյակի ա...»: |
No edit summary |
||
Տող 45. | Տող 45. | ||
* {{Official website|http://www.noy1877.am/}} |
* {{Official website|http://www.noy1877.am/}} |
||
* {{Official website|http://www.multigroup.am/|Մուլտի գրուպ}} |
* {{Official website|http://www.multigroup.am/|Մուլտի գրուպ}} |
||
{{ՎՊԵ}} |
|||
[[Կատեգորիա:Հայկական ապրանքանիշեր]] |
[[Կատեգորիա:Հայկական ապրանքանիշեր]] |
||
[[Կատեգորիա:Երևանի շենքեր և կառույցներ]] |
[[Կատեգորիա:Երևանի շենքեր և կառույցներ]] |
11:13, 22 փետրվարի 2018-ի տարբերակ
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1877 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Հիմնադիր | Ներսես Թաիրյան |
Կայք | brandy.am(հայ.)(անգլ.)(ռուս.) |
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն Երևանում, որի սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ հոլդինգը: Առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով: Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք: Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը:
Պատմություն
1877 թվականին հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին՝ կոնյակի արտադրություն Երևանի բերդի նախկին տարածքում: Թաիրյանի բարեկամ Հովհաննես Այվազովսկին օգնեց նրան գործարանի կառուցման հարցում:
1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանի վարձակալությամբ հանձնեց Նիկոլայ Շուստովին, որը մեկ տարի անց գործարանը գնեց 50 հազար ռուբլով: Շուստովը 1863 թվականի Մոսկվայում հիմել էր իր բիզնեսը և դարձել Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը: Արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը կարողացավ ձեռբերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյոր արտադրության 80 %-ը: 1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց Փարիզում կայացած ցուցահանդեսի համար: Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ ծնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա ֆրանսիացի չէ, և կոնյակը ուղարկվել է Հայաստանից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը:
1899 թվականին Շուստովը հրավիրեց Նիկիտինի գինեգործության դպրոցի շրջանավարտ Կիրիլ Սիլչենկոյին աշխատելու գործարանում: Սիլչենկոն ողջ կյանքի ընթացքում նվիրվածությամբ աշխատել է գործարանում՝ նպաստելով գինու և կոնյակի արտադրության զարգացմանը: Հայերը նրան անվանել են «հայ ժողովրդի մեծ ուկրաինացի որդի»:
1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականին մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:
Երևանի Արարատի կոնյակի գործարանի ներկա հարմարությունները կառուցվել են 1938 թվականին` Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տարածքում[1]: Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:
2002 թվականին գործարանն ընդգրկվել է Մուլտի գրուտ կոնցեռնի կազմում: Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ: Հին փաստաթղթերի, թանգարանային ցուցանմուշների, ընտանեկան արխիվների, գործարանի մասնագետների և տեխնոլոգների օգնությամբ հավաքվել և դասակարգվել է գործարանի գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը:
Գործարանն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»:
Արտադրություն
Գործարանը հիմնականում հայտնի է «Նոյ» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակի ապրանքանիշերով: Գորշարանի արտադրանքն արտահանվում է ԱՊՀ և Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիա:
2016 թվականի ապրիլի 21-ին գործարանը ներկայացրել է իր «Նոյ 30» և «Նոյ 50» տարեկան հայկական կոնյակի նոր արտադրանքը[2]: Արարողությունը տեղի է ունեցել Երևանի հյուսիսում գտնվող Մուլտի գրանդ հյուրանոցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանը «Նոյ» և «Կրեմլին մրցանակ» ապրանքանիշերի հիման վրա արտադրում է մի շարք հայկական կոնյակներ[3]՝
- Նոյ50 տարեկան
- Նոյ 30 տարեկան
- Նոյ տիրակալ, 25 տարեկան
- Նոյ դասական, 7, 10, 15 և 20 տարեկան
- Նոյ ավանդական, 3, 5, 7 and 10 տարեկան
- Նոյ ընծա, 3, 5, 7 և 10 տարեկան
- Նոյ առասպել, 3 և 5 տարեկան
- Կրեմլին մրցանակ, 7, 10, 15 և 20 տարեկան
Գործարանի նախկին ապրանքանիշերից են[4]՝
- Սևանի լեգենդ, 3, 5 և 7 տարեկան
- Երևանի բերդ, 3 և 5 տարեկան
Ծանոթագրություններ
- ↑ R. G. Ananikian. Yerevan: guide. - Прогресс, 1982. - p. 35
- ↑ Presentation of cognac NOY 30 years and NOY 50 years
- ↑ Gallery Cognac Yerevan Ararat Brandy Factory, cognac brands
- ↑ Yerevan Ararat Brandy Factory collection
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ կատեգորիայում։ |