«Հռոդոսի կոթող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.


Տեղեկություն է եղել, որ կոթողը 32 մետրից բարձր էր։ Սրանից բխում է, որ ստեղծման 12 տարիներից ամեն մեկում արձանը 2,75 մետրով է «բոյ քաշել»։
Տեղեկություն է եղել, որ կոթողը 32 մետրից բարձր էր։ Սրանից բխում է, որ ստեղծման 12 տարիներից ամեն մեկում արձանը 2,75 մետրով է «բոյ քաշել»։
[[Ճանապարհորդ]] Ստրաբոնը հիշատակել է, թե արձանի կառուցման համար ծախսվել է 500 տաղանդ բրոնզ և 300 տաղանդ երկաթ, համապատասխանաբար` 12,9 և 7,7 տոննա։ Հռոդոսի կոթողը համարվում է աշխարհի [[Յոթ հրաշալիք]]ներից մեկը, չնայած, երբ կազմվում էր Հրաշալիքների ցանկը, արձանն արդեն գոյություն չուներ։
[[Ճանապարհորդ]] Ստրաբոնը հիշատակել է, թե արձանի կառուցման համար ծախսվել է 500 տաղանդ բրոնզ և 300 տաղանդ երկաթ, համապատասխանաբար` 12,9 և 7,7 տոննա։ Հռոդոսի կոթողը համարվում է [[աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը, չնայած, երբ կազմվում էր Հրաշալիքների ցանկը, արձանն արդեն գոյություն չուներ։


[[Լեգենդ]]ը պատմում է, թե Հարեսն ինքնասպանություն է գործել, երբ արձանի վրա ոչ մեծ մի ճաք են մատնացույց արել։ Շատ նկարիչներ Կոթողն այնպես են պատկերել, որ [[ծովախորշ]]ը հայտնվել է նրա ոտքերի արանքում, բայց նման արձանն անպատկերացնելի մեծ կլիներ։
[[Լեգենդ]]ը պատմում է, թե Հարեսն ինքնասպանություն է գործել, երբ արձանի վրա ոչ մեծ մի ճաք են մատնացույց արել։ Շատ նկարիչներ Կոթողն այնպես են պատկերել, որ [[ծովախորշ]]ը հայտնվել է նրա ոտքերի արանքում, բայց նման արձանն անպատկերացնելի մեծ կլիներ։

22:35, 18 փետրվարի 2018-ի տարբերակ

Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա, վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որն անվանեցին Հռոդոսի կոթող։ Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում։ Ըստ առասպելի՝ աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։ Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը։

Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից։ Կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:


Հետաքրքիր փաստեր

«Կոթող» բառը սկզբում նշանակում էր ցանկացած արձան։ Հռոդոսի կոթողի ստեղծումից հետո այդ բառը սկսեցին գործածել բնական չափսերից ավելի մեծ չափսեր ունեցող արձանների համար։

Տեղեկություն է եղել, որ կոթողը 32 մետրից բարձր էր։ Սրանից բխում է, որ ստեղծման 12 տարիներից ամեն մեկում արձանը 2,75 մետրով է «բոյ քաշել»։ Ճանապարհորդ Ստրաբոնը հիշատակել է, թե արձանի կառուցման համար ծախսվել է 500 տաղանդ բրոնզ և 300 տաղանդ երկաթ, համապատասխանաբար` 12,9 և 7,7 տոննա։ Հռոդոսի կոթողը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, չնայած, երբ կազմվում էր Հրաշալիքների ցանկը, արձանն արդեն գոյություն չուներ։

Լեգենդը պատմում է, թե Հարեսն ինքնասպանություն է գործել, երբ արձանի վրա ոչ մեծ մի ճաք են մատնացույց արել։ Շատ նկարիչներ Կոթողն այնպես են պատկերել, որ ծովախորշը հայտնվել է նրա ոտքերի արանքում, բայց նման արձանն անպատկերացնելի մեծ կլիներ։

Գրականություն