«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
==Վաչուտյանների զինանշանը==
Միջնադարի իշխանական մյուս գերդաստանների նման Վաչուտյաններն էլ ունեին իրենց զինանշանը: Զինանշանների օրինակներ պահպանվել են Վաչուտյանների հոգևոր կենտրոններում` [[Հովհաննավանք]]ում, [[Սաղմոսավանք]]ում, [[Կարբի]]ում, մայրաքաղաք [[Ամբերդ]]ում, ինչպես նաև [[Մակարավանք]]ում, [[Նոր Վարագավանք]]ում, [[Գեղարդ]]ումԳեղարդում, [[Գլաձոր]]ում: Հայրենի իշխանատիրույթում դրանց առկայությունը բնական երևույթ է, իսկ հայրենի տիրույթներից դուրս դրանց լինելը [[Վաչե Ա]]-ի և նրա ժառանգների կողմից այդ կառույցներին կատարված նյութական աջակցություն ցույց տալու արդյունք է: [[Հովհաննավանք]]ում գտնվել է զինանշանի երկու օրինակ /դրանցից մեկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, մյուն ագուցված է Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քիվի տակ: Հայաստանի պատմության թանգարանում գտնվող սալաքարի վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին և կտցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո, հավատարմության խորհուրդը և գործնականում գովերգում է արուի և էգի /տղամարդու և կնոջ, այս դեպքում` [[Վաչե Ա]]-ի և [[Հասանի դուստր Մամախաթուն]]ի/ միությունը: Որ Վաչուտյանները զինանշանում այդ են ցանկացել շեշտել, ապացուցում են արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերժության խորհրդանիշ մեծ և փոքր կենաց ծառերը: Նույն պատկերն առկա է նաև Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քանդակում, միակ տարբերությունն այն է, որ այս հարթաքանդակի թռչունների մարմինը ձևավորված է թեփուկաքանդակով: Հայրենի տիրույթից դուրս եղած բոլոր չորս քանդակներն էլ Հովհաննավանքի զինանշանի կրկնությունն են: [[Վաչե Ա]]-ից հետո շեշտադրումը փոխվել է և այլուր առկա են պոչի վրա հենված ճանկող արծիվների պատկերներ:
 
==Խնամիական կապերը==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ