«Լրագրող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Winston_Churchill_and_Emery_Reves.tif" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per [[:c:Commons:Deletion requests/Old photos without authors uploaded by...
Տող 64. Տող 64.
File:Cosplayers at Comicdom 2012 in Athens, Greece grant interviews to the MTV television channel 21.JPG|Լրագրողները հարցազրույց են վերցնում [[քոսփլեյ]]ից
File:Cosplayers at Comicdom 2012 in Athens, Greece grant interviews to the MTV television channel 21.JPG|Լրագրողները հարցազրույց են վերցնում [[քոսփլեյ]]ից
File:Pn-telekanal-1998-staff.jpg|Ծրագրի ղեկավարը ցուցումներ է տալիս հեռուստալրագրողներին
File:Pn-telekanal-1998-staff.jpg|Ծրագրի ղեկավարը ցուցումներ է տալիս հեռուստալրագրողներին
File:Winston Churchill and Emery Reves.tif|[[Ուինսթոն Չերչիլ]]ը զրուցում է լրագրող Էմերի Ռեվեսի հետ
|[[Ուինսթոն Չերչիլ]]ը զրուցում է լրագրող Էմերի Ռեվեսի հետ
File:A Mogadishu offiicial tastes the water at a new well donated by the African Union Mission in Somalia in front of local journalists in the country's capital on June 6. AMISOM Photo - Tobin Jones (14328499146).jpg|Պաշտոնյան փորձում է ջուրը լրագրողների ներկայությամբ [[Մոգադիշո]]յում, [[Սոմալի]], 2014
File:A Mogadishu offiicial tastes the water at a new well donated by the African Union Mission in Somalia in front of local journalists in the country's capital on June 6. AMISOM Photo - Tobin Jones (14328499146).jpg|Պաշտոնյան փորձում է ջուրը լրագրողների ներկայությամբ [[Մոգադիշո]]յում, [[Սոմալի]], 2014
File:RFA reporter Helmand.jpg|Ռադիո Ազադիի լրագրողը զրուցում է [[Աֆղանստան]]ի Հելմենդ շրջանի քաղաքացիների հետ, 2009
File:RFA reporter Helmand.jpg|Ռադիո Ազադիի լրագրողը զրուցում է [[Աֆղանստան]]ի Հելմենդ շրջանի քաղաքացիների հետ, 2009

18:03, 12 փետրվարի 2018-ի տարբերակ

Լրագրող
Լրագրողը հարցազրույց է վերցնում
Մասնագիտություն
Հոմանիշներժուռնալիստ, թղթակից
Հետաքննական լրագրություն, Լրատվական ոճ, Լուսանկարչություն, Սոցիալական մեդիա
Գործունեության ոլորտ
ժուռնալիստիկա
Նկարագրություն
Պահանջվող կրթություն
Լրագրություն
Կապված մասնագիտություններ
Սոցիոլոգիա Վիճակագրություն Հոգեբան

Լրագրող (ժուռնալիստ, թղթակից), մարդ, ով զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված զանգվածային լրատվության միջոցների համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ:

Լրագրողի աշխատանքը կոչվում է լրագրություն: Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով: Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին[1]: Օրինակ, սպորտային լրագրողը գրում է սպորտային նորությունների մասին, բայց այս լրագրողը կարող է մասը լինել մի ամսագրի, որը պատմում է շատ տարբեր թեմաների մասին:

Լրագրողի իրավունքներ և պարտականություններ

Լրագրողն ունի շատ իրավունքներ և պարտականություններ: Դրանք բոլորը սահմանված են մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով[2]:

Լրագրողի իրավունքներ

  • Տեղեկատվության ազատ ստացում, օգտագործում, տարածում և պահպանում,
  • այցելություն պետական, կառավարական հաստատություններ, տեղական և շրջանային ինքնակառավարման մարմիններ, ընդունելություն դրանց պատասխանատուների կողմից,
  • բացահայտ կերպով ձայնագրություններ անելու իրավունք, այդ թվում և` օգտագործելով ցանկացած տեխնիկական միջոց, բացառությամբ` օրենքով արգելված դեպքերի,
  • ազատ մուտք դեպի վիճակագրական տվյալներ, արխիվներ, գրադարանային և թանգարանային ֆոնդեր, բացառությամբ` հատուկ արժեք ներկայացնող նյութերի, որոնց օգտագործումը կարգավորվում է օրենքով,
  • առավելություն` տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելիս,
  • պաշտոնական փաստաթղթերին հարցում անելիս` անվճար տեղեկատվություն ստանալու իրավունք,
  • լրագրողի վկայական ներկայացնելու դեպքում տարերային աղետների գոտում, վթարների վայրում, մասսայական անկարգություններին, ցույցերին ու միտինգներին, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրերում գտնվելու իրավունք,
  • մասնագետներին դիմելու իրավունք` տեղեկատվությունն ստուգելու համար,
  • իր կողմից պատրաստված նյութերն ու հաղորդագրությունները սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ անանուն տարածելու իրավունք,
  • նյութի տակ ստորագրելուց հրաժարվելու իրավունք, եթե դրա բովանդակությունը խմբագրական փոփոխություններից հետո հակասում է հեղինակի համոզմունքներին,
  • տեղեկատվության հեղինակին ու աղբյուրին չբացահայտելու իրավունք, բացառությամբ, երբ այդ գաղտնիքը բացահայտելը պահանջվում է դատարանով:

Լրագրողի պարտականություններ

  • Հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն,
  • բավարարել այն մարդկանց խնդրանքը հեղինակության ու անձի բացահայտման վերաբերյալ, ովքեր տեղեկատվություն են տրամադրում,
  • հրաժարվել խմբագրի կամ գլխավոր խմբագրի հանձնարարությունից, եթե այն անհնար է իրականացնել առանց օրենսդրության խախտման,
  • ներկայացնել խմբագրության վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է նրա աշխատակցելը տվյալ լրատվամիջոցին,
  • հրաժարվել կոմերցիոն նպատակներով նյութերի տարածումից, որոնք պարունակում են ապրանքի կամ ծառայության գովազդ:

Դերեր

Իրադարձային լրագրողն այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում: Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»: Կախված համատեքստից` լրագրող տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները:

Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր: Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են: Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ:

Լրագրողների ազատություն

Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Լրագրողներ առանց սահմաններին, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ: 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ: Լրագրողների համար ամենամահաբեր 10 պետություններն են Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Մեքսիկան, Ալժիրը, Պակիստանը, Հնդկաստանը, Սոմալին, Բրազիլիան և Շրի Լանկան[3]:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ: Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան[4], Չինաստանը, Իրանը, Էրիթրեան, Բիրման, Ուզբեկստանը, Վիետնամը, Կուբան, Եթովպիան և Սուդանը[5]:

Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում: Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ: Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն: Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան[6]:

Պատկերասրահ

Տոներ և հիշարժան օրեր

  • Լրագրողի օր
  • Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Diderot, Denis. «Journalist». The Encyclopedia of Diderot & d'Alembert: Collaborative Translations Project. Վերցված է 1 April 2015-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2017-12-01-ին.
  3. "887 Journalists Killed since 1992." Committee to Protect Journalists. Retrieved 28 August 2012.
  4. «Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey». Los Angeles Times. 5 April 2012. Վերցված է 6 April 2012-ին.
  5. Iran, China drive prison tally to 14-year high. «Iran, China drive prison tally to 14-year high (December 8, 2010). Committee to Protect Journalists. Retrieved November 18, 2011». Cpj.org. Վերցված է 16 April 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. "staying safe and sane" http://www.dandc.eu/en/article/petra-tabeling-crisis-areas-journalists-are-risk-physical-and-psychological-terms, Petra Tabeling in E+Z/D+C January 2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրող» հոդվածին։