«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 30. Տող 30.
</gallery>
</gallery>


== Տես նաև==
== Տես նաև ==
* [[Վանի թագավորություն]]
* [[Ուրարտական մշակույթ]]
* [[Էրեբունի ամրոց]]
* [[Արին-Բերդ]]
* [[Հայոց պատմություն]]


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

18:19, 10 փետրվարի 2018-ի տարբերակ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԷրեբունի վարչական շրջան
ՎայրԵրևան
ՀասցեԵրևան, Էրեբունի փողոց 38
Հիմնադրվել է1968
Կայքerebuni.am
Քարտեզ
Քարտեզ

Էրեբունի թանգարան, հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ․թ․ա․ 782-ին հիմնվել է ուրարտական Էրեբունի ամրոցը։

Պատմական ակնարկ

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀԽՍՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից՝ Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները։ Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Այնուհետև ՀՀ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ՝ վերանվանվելով որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով՝ հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։ Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը։

Հավաքածու

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող 11295 հնագիտական առարկաները՝ խմբավորված 128 հավաքածուներում. այդ թվում՝

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ