Jump to content

«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Հետ է շրջվում 5063278 խմբագրումը, որի հեղինակն է՝ Amganzak (քննարկում) մասնակիցը)
No edit summary
|Rodovid =
}}
'''Մամիկոնյաններ''', նախարարական տոհմ Հայաստանում։ [[Խոսրով Ա]] Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել [[Տայք]]ի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ [[4-րդ դար]]ի սկզբին [[Տարոն (գավառ)|Տարոնի]] տերերի՝ [[Սլկունիներ]]ի, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ [[Արշակունիներ]]ի գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում [[Մեծ Հայք]]ի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին428 թվականին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։
 
Հայաստանում [[Արմինիա կուսակալություն|արաբական գերիշխանության]] ժամանակաշրջանում [[Արաբական խալիֆայություն|խալիֆայությունը]] ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից [[Բագրատունիներ]]ը, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում [[Արմինիայի հակաարաբական ապստամբություններ|համահայկական ապստամբություններ]]՝ ուղղված արաբական լծի դեմ։ 774-775–ին775 թվականներին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։
 
{{ՀՍՀ}}
243 162

edits