«Ալիս (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 17. Տող 17.


[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի գետեր]]
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի գետեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի գետեր]]

10:04, 27 հունվարի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիս (այլ կիրառումներ)
Ալիս
Բնութագիր
Երկարություն1355 կմ
Ավազանի մակերես77 100 կմ²
Ջրի ծախս500 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱնատոլիա
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ1207044?, Գյոկիրմակ, Delice River?, Գոնդիո, Q2823842?, Q3012987?, Q3023802?, Q3334048?, Q3357545?, Բրգնիկի ջուր և Բնկորատ
Երկիր Թուրքիա
Աշխարհագրական տեղադրությունՓոքր Ասիա

Ալիս, գետ Փոքր Ասիայում: Սկիզբ է առնում Անտիպոնտական լեռների արևմտյան հատվածներից։ Ունի երկու ակունք։ Մեկը սկիզբ է առնում Քկոսդեղաղի ստորոտից, իսկ մյուսը՝ մեծը՝ Անտիպոնտական և Անտիտավրոսյան լեռնահամակարգերի սահմանագլխից՝ Կըզըլդաղի ստորոտից։ Այս գետը երկաթահանքերով և կարմիր հողերով հարուստ լեռներից բխելու պատճառով ունի կարմիր և պղտոր ջուր։ Այն Փոքր Ասիայի Սև ծովը թափվող ամենամեծ և ջրառատ գետն է։ Սկզբում հոսելով դեպի հարավ-արևմուտք, ոռոգում է Զարա և Սբաստիա քաղաքների շրջանները, ապա իր մեջ ներառելով շատ վտակներ հասնում է Անկարայի մարզ։ Առանց թեքվելու հասնում է մինչև Յարաբուզուն և Կեսարիայից ոչ հեռու Յուրկյութ հովիտը։ Այստեղ հանդիպելով Խաջադաղ լեռանը թեքվում է հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք կազմելով մոտ 250 կիլոմետր ձգվող աղեղ։ Բաֆրա գյուղաքաղաքը անցնելով Սինոպի ծոցի արևելյան ծայրամասում թափվում է Սև ծովը: Երկարությունը 1182 կիլոմետր է։

Այլ անվանումներ

Ջրի աղի լինելու պատճառով գետի Հալսի հունարեն՝ «Alos» անվանումն է ստացել։ Հետագայում թուրքերը ջրի կարմրավուն երանգը հաշվի առնելով գետի անունը վերափոխել են իրենց համար՝ Կըզլիրմակ։ Հայտնի է նաև այլ անվանումներով՝ Ալիոս, Ալիսոս, Ալյուս, Գզըլըրմագ, Գզլիրմագ, Գըզըլրմագ, Կզըրմաք, Հալիս, Ղըզըլրմազ, Ղզըլըրմաղ, Մարասանիտա, Քըզըլըրմաք։

Վտակները

Գոտըիր վերին, ստորին և միջին հոսանքներում միախառնվում է բազմաթիվ վտակների հետ։ Այդպիսիք են Դուռայի, Միսմիլսու կամ Միսիլ գետերը:

Կամուրջներ

Գետի վրա կան մի շարք կամուրջներ, որոնք շատ նշանավոր են։ Միակամարը՝ Կեսարիայից 14-15 կիլոմետր հեռավորության վրա է։ Մեկ կամար ունի, այդտեղից էլ ծագում է անվանումը։ Ունի մոտ 54 մետր երկարություն, 33 մետր բարձրություն և 4 մետր լայնություն։ Երկրորդը՝ Ծուռ (Էյրի Քյրփու) կամուրջն է, ընկած է Սեբաստիայի մոտ։ Ըստ ավանդության կամուրջը շինել է Սենեքերիմ արքայի դուստրը՝ կոփախո քարերով։ Իր ծանրության տակ գետնիը չխարխլելու համար ճարտարապետը հյուսիս-հարավ կամուրջը թեքել է արևմուտք, այսինքն ծուռ է շինել, որտեղից էլ խագել է անվանումը։ Հաջորդը Քեսքիկ կամ Գըզլ կամուրջն է՝ մեծ 6 կամարներով շինված կամուրջ է։ Բացի սրանցից նշանավոր է նշանավոր է Գրիգոր Կեսարացու կողմից շինված 14 կամարներով կամուրջը, որը մոտ 200 տարվա պատմություն ունի։ Այն նավարկելի չէ, սակայն ձկնառատ է։ Տեղ-տեղ շփոթված է Իրիս, տեղ-տեղ Սարոսի վտակ, Ալեոա կամ Ալավս գետերին։ Խեթական ժամանակաշրջանում կոչվում էր Մարասանիտա: Ըստ Հերոդոտի Ալիսը սկիզբ է առնում Արմենիայի լեռներից, անցնում Կիլիկիայով Մեդական և Լիդիական թագավորությունների սահմանն է։ Հավանաբար այստեղ խոսվում է Ալեուսի մասին։ Մ. Խորենացին հիշատակում է Ալիա, Ալիս, Ալիոս, Ալիսոս, Ալիաս ձևերով։[1]

Ծանոթագրություններ

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 90 — 992 էջ։