«Պատրիկ Ուայթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 41. Տող 41.
{{Գրականության Նոբելյան մրցանակ}}
{{Գրականության Նոբելյան մրցանակ}}
{{DEFAULTSORT:Ուայթ, Պատրիկ}}
{{DEFAULTSORT:Ուայթ, Պատրիկ}}
[[Կատեգորիա:Ավստրալացի գրողներ]]
[[Կատեգորիա:Ավստրալիայի գրողներ]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 30 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 30 մահեր]]
[[Կատեգորիա:1990 մահեր]]
[[Կատեգորիա:1990 մահեր]]

16:46, 24 հունվարի 2018-ի տարբերակ

Պատրիկ Ուայթ
Ծննդյան անունանգլ.՝ Patrick Victor Martindale White
Ծնվել էմայիսի 28, 1912(1912-05-28)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[1][2][3] (78 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1990(1990-09-29)[4] (78 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա[5]
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, սցենարիստ և ինքնակենսագիր
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՉելթեմհեմ քոլեջ, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և The King's School, Tudor House?
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներVoss?
Պարգևներ
Համատեղ ապրողManoly Lascaris?
ԱզգականներJames Cobb White? և Henry Luke White?
 Patrick White Վիքիպահեստում

Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայտ (անգլ.՝ Patrick Victor Martindale White,մայիսի 28, 1912(1912-05-28)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[1][2][3] կամ սեպտեմբերի 29, 1990(1990-09-29)[4], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալացի գրող: 1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր «էպիկական և հոգեբանական վարպետության համար, որոնց շնորհիվ նա գրականությանը ներկայացրել է նոր մայրցամաք»[8]: Ուայտը համարվում է XX դարի ամենահաջողված անգլախոս վիմագիրներից մեկը:

Կենսագրություն

Մանկություն և երիտասարդություն

Ուայտը ծնվել է Լոնդոնում ավստրալացու և անգլուհու ընտանիքում: 7 ամսականում ընտանիքը Սիդնեյ տեղափոխվեց: Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել:

Չորս տարեկանում Ուայտի մոտ աստմա են հայտնաբերել: Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների: Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել: Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար[9]:

Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը[10]:

Տաս տարեկանում Ուայտը ուղարկվել է գիշերոթիկ դպրոց Նոր Հարավային Ուելսում: Նրան որոշ ժամանակ էր անհրաժեշտ ուրիշ երեխաների առկայությանը ընտելանալու համար: Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ: 1924 թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայտին առաջարկեց շարունակել ուսումը անգլիայի մի դպրոցում: Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը:

Ուայտը շատ ջանք էր թափում, որպեսզի հարմարվի Գոլստերշիրի Չելտենգմսկի քոլեջի նոր կյանքին: Հետագայում նա այդ ժամանակահատվածի մասին ասել է «չորս տարվա ազատազրկում»: Նա մարդամոտ չէր և ընկերների նեղ խումբ ուներ: Նա արձակուրդները անց էր կացնում ծնողների հետ Եվրոպայում, բայց նրանց հարաբերությունները այդպես էլ սառը մնացին:

Այդ ժամանակ Ուայտը լավ հարաբերություններ է ձևավորում Ռոնալդ Ուոտերոլի՝ իրենից մեծ տղայի հետ, ունենալով համընկնող հետաքրքրություններ: Երբ Ուոտերոլը ավարտեց քոլեջը, Ուայտը կրկին փակվեց իր մեջ և ծնողներին ցանկություն հայտնեց թողնել դպրոցը և դառնալ դերասան: Ծնողները համաձայնության եկան և թույլատրեցին նրան դպրոցը ավելի վաղ ավարտել, բայց այն պայմանով, որ Ուայտը վերադառնա Ավստրալիա և իր կյանքը այնտեղ շարունակի: Ծնողները ուզում էին, որ որդին դառնա հողագործ և ոչ թե գրող, քանի որ հույս ունեին, որ հողագործությունը նրա դերասան դառնալու ցանկությունը կհագեցներ:

Ուայտը երկու տարվա ընթացքում Ավստրալիայի հարավ-արևելքի Սնոուի շրջանի պահեստում պահեստապետ է աշխատել: Չնայած Պատրիկը հարգանքով էր վերաբերում հարազատ հողին, և նրա առողջությունը բարելավվեց, ակնհայտ էր, որ այդպիսի աշխատանքը նրա սրտով չէր:

Պիեսներ

  • Bread and Butter Women (1935), չի բեմադրվել
  • The School for Friends (1935), չի բեմադրվել
  • Return to Abyssinia (1947), չի բեմադրվել
  • The Ham Funeral' (1947) prem. Յունիոն թատրոն, Ադելաիդա, 1961.
  • The Season at Sarsaparilla, (1962)
  • Night on Bald Mountain, (1964)
  • A Cheery Soul, (1963)
  • Big Toys, (1977)
  • Signal Driver: A Morality Play for the Times, (1982)
  • Netherwood, (1983)
  • Shepherd on the Rocks, (1987)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118767607 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1973/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. «1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008-10-17-ին.
  9. Marr, David (1991). Patrick White, a life. Milsons Point, NSW: Random House. էջեր 37–38. ISBN 0091825857.
  10. Marr, David (1991). Patrick White, a life. Milsons Point, NSW: Random House. էջ 33. ISBN 0091825857.

Արտաքին հղումներ