«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 12 970 բայտ ,  3 տարի առաջ
[[Պատկեր:Kropotkin2.jpg|մինի|Ռուս տեսաբան Պյոտր Կրոպոտկինը (1842–1921) մեծ ազդեցություն է թողել անարխո-կոմունիզմի զարգացման վրա]]
Պյոտր Կրոպոտկինը (1842-1921) անարխո-կոմունիզմի ամենաճանաչված տեսաբանն է համարվում։ Նա փորձեց մշակել անարխո-կոմունիզմին անցնելու գիտական ծրագիր։ Նա գտնում էր, որ բոլոր ռեսուրսները պետք է լինեն կոմունայի անդամների հասարակական սեփականությունը և նրա ամեն մի անդամ կարող է իր պահանջների չափով օգտվել այդ ռեսուրսներից։ Այդ համակարգում մարդիկ չեն աշխատի եկամուտ ստանալու ակնկալիքով։ Եթե վերանա կարիքն ու նախանձը, ապա հանցագործություն կատարելու հիմքեր չեն լինի։ Հանցագործության բացակայության պայմաններում կվերանա այնպիսի կենտրոնացված ինստիտուտների անհրաժեշտությունը, ինչպիսին են իրավապահ մարմինները։ Բանվորները կարող են բարի կամքով միավորվել, որպեսզի կատարեն անհրաժեշտ աշխատանքը։ Չնայած գաղափարների տարբերությանը և շատ դրույթների հակասականությանը, անարխիզմը մեծ դեր խաղաց սոցիալական ու քաղաքական կարևոր նշանակություն ունեցող բռնությունից հրաժարվելու և պարտադրանքի մերժման թեմաների քննարկման գործում։ Հնարավոր է, որ անարխիզմը կպաշտպանի իր նշանակությունը նաև 21-րդ դարում։
 
=== Հետդասական ուղղություններ ===
 
Անարխիզմը շարունակում է գեներացնել մի շարք փիլիսոփայություններ և շարժումներ, երբեմն էկլեկտիկ` հիմնվող զանազան աղբյուրների վրա, երբեմն էլ սինկրետիկ` համատեղող տարբեր գաղափարներ` նոր փիլիսոփայական մոտեցումներ ստեղծելու համար:
 
Կանաչ անարխիզմը (կամ էկո-անարխիզմ) անարխիզմի ուղղություն է, որը կարևորում է շրջակա միջավայրի խնդիրները` որպես նախատիպ ունենալով անարխո-նատուրիզմը, և որի հիմնական ժամանակակից արտահայտություններն են անարխո-պրիմիտիվիզմն ու սոցիալական էկոլոգիան:
 
Անարխա-ֆեմինիզմը (անարխիստական ֆեմինիզմ, անարխո-ֆեմինիզմ) համատեղում է արմատական ֆեմինիզմը անարխիզմի հետ: Այն դիտարկում է հայրիշխանությունը որպես ոչ կամավոր հարկադիր հիերարխիայի արտահայտում: Անարխա-ֆեմինիստները գտնում են, որ հայրիշխանության դեմ պայքարը դասակարգային պայքարի կարևոր մաս է և կազմում է պետության դեմ անարխիստական պայքարի առանցքային մասը: Ըստ էության, անարխա-ֆեմինիստական փիլիսոփայությունը տեսնում է անարխիստական պայքարը որպես ֆեմինիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ և հակառակը: Լ. Սյուզան Բրաունը պնդում է. «քանի որ անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը մերժում է իշխանական հարաբերությունների բոլոր ձևերը, հետևաբար այն ֆեմինիստական է»: Անարխա-ֆեմինիզմը սկիզբ է առել 19-րդ դարի վերջերին` անարխիստ ֆեմինիստներ Էմմա Գոլդմանի և Վոլտերին դը Կլեյրի աշխատություններից:
 
Անարխա-ֆեմինիստները, ինչպես նաև այլ ռադիկալ ֆեմինիստներ դեմ են արտահայտվում ավանդական գենդերային բաժանումներին և դրանցից բխող դաստիարակության և ընտանեկան հարաբերությունների մասին պատկերացումներին:
Շատ անարխա-ֆեմինիստներ քննադատաբար են տրամադրված ամուսնության ինստիտուտի նկատմամբ: Օրինակ Էմմա Գոլդմանը պնդում էր, որ ամուսնությունը պարզապես տնտեսական համաձայնագիր է, և որ
 
{{քաղվածք|կինը դրա համար վճարում է իր անունով, մեկուսացմամբ, արժանապատվությամբ և հենց կյանքով, «մինչև մահը նրանց չի բաժանել»: Ավելին, ամուսնական համաձայնագիրը նրան դատապարտում է ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական ցմահ կախվածության, մակաբուծության և ամբողջական անօգտակարության: Տղամարդը նույնպես վճարում է իր մասնաբաժինը, բայց քանի որ նրա հնարավորությունները ավելի լայն են, ամուսնությունը չի սահմանափակում նրան կնոջ չափ: Իր կապանքները նա զգում է ավելի շատ տնտեսապես|}}
 
Եղել են նաև մի քանի տղամարդ ֆեմինիստներ, ինչպես օրինակ, անարխո-կոմունիստ Ժոզեֆ Դեժաքը, ով դեմ արտահայտվեց Պրուդոնի հակաֆեմինիստական հայացքներին:
 
Վենդի Մակելրոյը սահմանեց իր դիրքորոշումը որպես “ինֆեմինիզմ” կամ, այլ կերպ, ինդիվիդուալ ֆեմինիզմ, որը միավորում է ֆեմինիզմը անարխո-կապիտալիզմի և լիբերտարիանիզմի հետ: Նա պնդում է, որ պրոկապիտալիստական, հակապետական քաղաքականությունը ենթադրում է հավասար իրավունքներ և հնարավորություններ կանանց համար: Ինդիվիդուալ անարխիստական ֆեմինիզմը առաջացել է ամերիկյան անարխո-ինդիվիդուալիստական շարժումից:
 
Անարխո-պացիֆիզմը ուղղություն է, որը բացառում է բռնությունը սոցիալական փոփոխությունների համար մղվող պայքարում: Այն «մեծամասամբ զարգացել է Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհայինի տարիներին»: Քրիստոնեական անարխիզմը քաղաքական աստվածաբանության ավանդույթին հետևող շարժում է, որը համատեղում է անարխիզմն ու քրիստոնեությունը: Նրա հիմնական կողմնակիցներից են եղել Լև Տոլստոյը, Դորոտի Դեյը, Էմոն Հենեսին և Ժակ Էլյուլը:
 
Հետձախական անարխիզմը անարխիստական մտքի վերջին հոսանքներից է, որը առաջ է տանում անարխիզմի և ձախական քաղաքականության ավանդական կապը: Որոշ հետձախականներ ձգտում են առհասարակ խուսափել գաղափարախոսության սահմանափակումներից` քննադատելով նաև կազմակերպություններն ու բարոյախոսությունը: Մաքս Շտիրների աշխատանքներից և Մարքսիստական Սիտուացիոնիստական Ինտերնացիոնալից ազդված` հետձախական անարխիզմը բնութագրվում է որպես սոցիալական ապստամբության վրա կենտրոնացվածությամբ և ձախական սոցիալական կազմակերպության մերժմամբ:
 
Ինսուրեկցիոնիստական (ապստամբական) անարխիզմը հեղափոխական տեսություն, գործելակերպ և միտում է անարխիստական շարժման շրջանակներում, որը անարխիստական պրակտիկայում շեշտը դնում է ապստամբության վրա: Այն քննադատում է ֆորմալ կառույցները, ինչպիսիք են օրինակ արհմիություններն ու ֆեդերացիաները, որոնք առաջնորդվում են քաղաքական ծրագրերով կամ պարբերական համաժողովների որոշումներով։ Փոխարենը, ինսուրեկցիոնիստական անարխիստները պաշտպանում են ոչ ֆորմալ կազմակերպություններն ու փոքր աֆինիտի խմբերի վրա հիմնված կառույցները: Ինսուրեկցիոնիստական անարխիստները արժեքավորում են հարձակումը, անդադար դասակարգային պայքարը, ինչպես նաև դասակարգային թշնամիների հետ բանակցությունների կամ փոխզիջումների մերժումը:
 
Հետանարխիզմը տեսական հոսանք է` ուղղված դասական անարխիստական տեսության ու հետստրուկտուրալիստական մտքի համադրմանը` ելնելով մի շարք գաղափարներից, ինչպիսիք են, օրինակ, պոստմոդեռնիզմը, ավտոնոմիստական մարքսիզմը, հետձախական անարխիզմը, Սիտուացիոնիստական Ինտերնացիոնալը և հետգաղութականությունը:
 
Ձախակողմյա շուկայական անարխիզմը հաստատում է մասնավոր սեփականության և ազատ շուկայի դասական ազատական գաղափարները, միևնույն ժամանակ պնդելով, որ այս գաղափարները խորապես աջակցում են հակակորպորացիոն, հակահիերարխիկ, աշխատավորամետ քաղաքականությանը, տնտեսության մեջ՝ հակակապիտալիզմին, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ հակաիմպերիալիզմին։
 
Անարխո-կապիտալիզմը պաշտպանում է պետության վերացումն ի օգուտ ազատ շուկայի պայմաններում անհատական ինքնիշխանության: Անարխո-կապիտալիզմը զարգացել է արմատական հակապետական լիբերտարիանիզմից և անարխո-ինդիվիդուալիզմից` հիմնվելով տնտեսագիտության Ավստրիական դպրոցի, իրավունքի տնտեսագիտական վերլուծության (economic analysis of law) և հանրային ընտրության տեսության վրա: Գոյություն ունի տարածված կարծիք, ըստ որի անարխո-կապիտալիզմը չի համարվում անարխիստական պայքարի մաս, ինչը պայմանավորված անարխիզմի պատմականորեն հակակապիտալիստական շարժում լինելով և որոշակի պատճառներով անարխիզմը դիտարկվում է անհամատեղելի կապիտալիստական դրսևորումների հետ:
 
Քվիր-անարխիզմը համատեղում է անարխիստական գաղափարները արմատական քվիր շարժման գաղափարների հետ: Այն ենթադրում է, որ գենդերային և սեռական ճնշումները արտոնվում և աջակցվում են պետության և կապիտալի կողմից: Քվիր անարխիզմի տեսանկյունից հետերոնորմատիվությունն, ինչպես նաև հոմոնորմատիվությունը համարվում են ոչ միայն սոցիալական սահմանափակումներ, այլ նաև կապիտալիզմի օրոք սեքսի և սեռականության կոմմոդիֆիկացիայի միջոցներ: Քվիր անարխիզմը պայքարում է գենդերային և սեռական ճնշումների դեմ ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ անարխիստական շարժումներում` ձգտելով օրակարգում ներառել մարմնի և մարմնականության, ծնող լինելու, սեքս-աշխատանքի, առողջության և հաշմանդամության հետ կապված խնդիրները:
 
Սոցիալական էկոլոգները, ովքեր այսպես կոչված սոցիալական անարխիստներն են, հաճախ քննադատում են անարխիզմի հիմնական (ավանդական) ուղղություններն այն պատճառով, որ նրանք չափից դուրս շատ են կենտրոնանում քաղաքականության և տնտեսության վրա` իրենց ուշադրությունը էկոհամակարգի վրա կենտրոնացնելու փոխարեն, ինչպես դա անում են կանաչ անարխիզմի հետևորդները: Այս տեսությունը շարունակում է լիբերտարիանական մունիցիպալիզմի զարգացման գաղափարը:
Անարխո-պրիմիտիվիստները հաճախ քննադատում են անարխիստական մեյնստրիմը այն պատճառով, որ այն պաշտպանում է քաղաքակրթության և ժամանակակից տեխնոլոգիաների գաղափարները, որոնք, ինչպես կարծում են պրիմիտիվիստները, հիմնվում են շահագործման և գերիշխման վրա: Ի հակադրություն նրանք պաշտպանում են «վերադարձ դեպի վայրենություն» գործընթացը կամ շրջակա միջավայրի հետ վերամիավորումը:
 
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ