«Արյունաստեղծում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Hematopoiesis simple.svg|350px|մինի|Արյունաստեղծումը մարդու մոտ]]
[[Պատկեր:Hematopoiesis simple.svg|350px|մինի|Արյունաստեղծումը մարդու մոտ]]
'''Արյունաստեղծում''', հեմոպոեզ ({{lang-gr|αίμα}} - [[արյուն]] և {{lang-gr|ποίησις}} , [[մարդ]]ու և [[կենդանի]]ների օրգանիզմում [[արյան բջիջներ]]ի առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը [[անողնաշարավոր կենդանիներ]]ի օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և [[ողնաշարավոր կենդանի]]ների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում ([[ոսկրածուծ]], [[փայծաղ]], [[ավշային հանգույց]]ներ, [[ռեթիկուլո-էնդոթելային համակարգ]])։ [[Սաղմնային զարգացում|Սաղմնային զարգացման]] վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի [[մեզենքիմ]]ում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է [[լյարդ]]ը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ [[էրիթրոցիտ]]ների [[կյանք]]ի միջին տևողությունը 100 [[օր]] է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։
'''Արյունաստեղծում''', հեմոպոեզ ({{lang-gr|αίμα}} - [[արյուն]] և {{lang-gr|ποίησις}}), [[մարդ]]ու և [[կենդանի]]ների օրգանիզմում [[արյան բջիջներ]]ի առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը [[անողնաշարավոր կենդանիներ]]ի օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և [[ողնաշարավոր կենդանի]]ների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում ([[ոսկրածուծ]], [[փայծաղ]], [[ավշային հանգույց]]ներ, [[ռեթիկուլո-էնդոթելային համակարգ]])։ [[Սաղմնային զարգացում|Սաղմնային զարգացման]] վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի [[մեզենքիմ]]ում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է [[լյարդ]]ը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ [[էրիթրոցիտ]]ների [[կյանք]]ի միջին տևողությունը 100 [[օր]] է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։
== Սաղմնային զարգացում ==
== Սաղմնային զարգացում ==
Արյունաստեղծումը [[էրիթրոցիտներ]]ի, [[լեյկոցիտներ]]ի և [[թրոմբոցիտներ]]ի առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն է։ Սաղմի արյունաստեղծումն սկսվում է [[դեղնուցապարկ]]ում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում [[լյարդ]]ը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում է ոսկրածուծում։ [[Ավշահանգույցներ]]ն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, [[փայծաղ]]ում արյունաստեղծումն սկսվում է միայն ծնվելուց հետո։
Արյունաստեղծումը [[էրիթրոցիտներ]]ի, [[լեյկոցիտներ]]ի և [[թրոմբոցիտներ]]ի առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն է։ Սաղմի արյունաստեղծումն սկսվում է [[դեղնուցապարկ]]ում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում [[լյարդ]]ը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում է ոսկրածուծում։ [[Ավշահանգույցներ]]ն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, [[փայծաղ]]ում արյունաստեղծումն սկսվում է միայն ծնվելուց հետո։

18:09, 17 հունվարի 2018-ի տարբերակ

Արյունաստեղծումը մարդու մոտ

Արյունաստեղծում, հեմոպոեզ (հունարեն՝ αίμα - արյուն և հունարեն՝ ποίησις), մարդու և կենդանիների օրգանիզմում արյան բջիջների առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը անողնաշարավոր կենդանիների օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ, ռեթիկուլո-էնդոթելային համակարգՍաղմնային զարգացման վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի մեզենքիմում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է լյարդը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը 100 օր է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։

Սաղմնային զարգացում

Արյունաստեղծումը էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն է։ Սաղմի արյունաստեղծումն սկսվում է դեղնուցապարկում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում լյարդը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում է ոսկրածուծում։ Ավշահանգույցներն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, փայծաղում արյունաստեղծումն սկսվում է միայն ծնվելուց հետո։

Ընթացք

Արյան բոլոր տարրերի սկիզբը, այսպես կոչված, ցողունային բջիջներն են, որոնց մեծ մասն արյունաստեղծ օրգաններում գտնվում է հանգստի վիճակում։ Ցողունային բջիջներից առաջանում են էրիթրոցիտային, լեյկոցիտային և թրոմբոցիտային արյունաստեղծ ծիլերը, որոնցից, մի շարք փոխակերպումներից հետո, գոյանում են արյան ձևավոր տարրերը (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ)։

Ոսկրածուծի նախնական բջիջների վերջն փոխակերպումը, այսինքն՝ հասունացումը, տեղի է ունենում արյունաստեղծ օրգաններում։ Արյան հունի մեջ անցնում են բոլոր ֆունկցիաները կատարելու ունակ հասուն բջիջները։ Առողջ օրգանիզմում արյան բջջային կազմը և արյունաստեղծ օրգանները կազմում են մի համակարգ, որը շարժուն հավասարակշռության մեջ է գտնվում, անընդհատ տեղի է ունենում արյան «ծերացած» բջիջների քայքայում և նորերի առաջացում։ Նման հավասարակշռությունը կարգավորվում է արյունաստեղծման հատուկ գործոններով՝ հեմոպոետիններով։

Արյունաստեղծման վերաբերյալ ներկայումս ընդունված է ունիտար տեսությունը, ըստ որի արյան բոլոր բջիջները սկիզբ են առնում ընդհանուր, չտարբերակված մայր բջջից՝ հեմոցիտոբլաստից։ Շնորհիվ հեմոցիտոբլաստի բարդ բաժանման և վերափոխման արյան մեջ են անցնում լիովին հասունացած բջիջներ՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ։ Յուրաքանչյուր բջիջ զարգացման ընթացքում ենթարկվում է յուրահատուկ փոխակերպման։ Արյունաստեղծման պրոցեսը կազմված է հետևյալ բաժիններից․

1․ Էրիթրոպոեզ՝ էրիթրոցիտների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։ 2․ Լեյկոպոեզ՝ լեյկոցիտների ստեղծում, տեղի է ունենում ավշային հանգույցներում, փայծաղում և ոսկրածուծում։ 3․ Թրոմբոցիտոպոեզ՝ թրոմբոցիտների կամ արյան թիթեղիկների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։

Կարգավորում

Արյունաստեղծման տարբեր փուլերի կարգավորումը

Արյունաստեղծման պրոցեսը կարգավորվում է բարդ նյարդահումորալ ճանապարհներով և սերտորեն կապված է օրգանիզմի նյութափոխանակության, ինչպես նաև ներզատիչ գեղձերի և ստամոքս-աղիքային համակարգի գործունեության հետ։ Օրգանիզմում արյան բջիջների, հատկապես էրիթրոցիտների առաջացման համար կարևոր նշանակություն ունեն հյուսվածքներում թթվածնի մասնակային (պարցիալ) ճնշումը, սննդի հետ ընդունած որոշ սպիտակուցների, երկաթի, կոբալտի, ֆոլաթթվի, B6, B12, C վիտամինների և այլ նյութերի յուրացումը։ Վերոհիշյալ նյութերի անբավարարության, զանազան թունավորումների և հիվանդությունների դեպքում առաջանում են արյունաստեղծման խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխվում է շրջանառվող արյան բաղադրությունը։

Արյունաստեղծման փոփոխություններ

Արյան կորստի, արյան մեջ թթվածնի անբավարարության, բորբոքային երևույթների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ժամանակ արյունաստեղծումն ուժեղանում է։ Դա կոչվում է արյան ռեակտիվ փոփոխությունների վիճակ։ Որոշ հիվանդությունների (օրգանիզմում երկաթի, ստամոքսի հեռացման, որոշ թունավոր նյութերով թունավորման) ժամանակ առաջանում է տարբեր բնույթի սակավարյունություն։ Բացի դրանից, ոսկրածուծում կարող են առաջանալ ախտաբան, գործընթացներ, որոնց հիմնական արտահայտությունը արյան մեջ երիտասարդ (ոչ հասուն) բջջային տարրերի ավելացումն է։

Ուսումնասիրությունները Հայաստանում

Խորհրդահայ բժիշկներ Թ ․Իստամանովան, Հ․ Մարկոսյանը, Ռ․ Հարությունյանը, Ռ․ Դուրինյանը, Է․ Անդրեասյանը և ուրիշներ կատարել են մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ նվիրված արյունաստեղծման պրոցեսների նյարդային և հումորալ կարգավորմանը։

Տես նաև

Գրականություն

  • Анисимова И. М., Лавровский В. В. Ихтиология. — Высшая школа, 1983
  • Manuela Tavian, Bruno Peault. Embryonic development of the human hematopoietic system. Int. J. Dev. Biol. 49։ 243—250 (2005)

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։