«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 24. Տող 24.
[[Կատեգորիա:Սահմանադրություններ]]
[[Կատեգորիա:Սահմանադրություններ]]
[[Կատեգորիա:Սահմանադրություններ ըստ երկրի]]
[[Կատեգորիա:Սահմանադրություններ ըստ երկրի]]
[[Կատեգորիա:1993 Ռուսաստանում]]

19:04, 14 հունվարի 2018-ի տարբերակ

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն (ռուս.՝ Конституция Российской Федерации), Ռուսաստանի Դաշնությանբարձրագույն նորմատիվ իրավական ակտ: Ռուսաստանի ժողովրդի կողմից ընդունվել է 1993 թվականի դեկտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 25-ից: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, որը ամրապնդում է Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմունքները, պետական կառուցվածքը, ներկայացուցչական, գործադիր, դատական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը, իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունները ու Սահմանադրության վերանայումը[1][2]:

Սահմանադրության պատմություն

1990-1991 թվականներին տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումը: Բոլոր հանրապետությունները, այդ թվում՝ ՌԽՖՍՀ, ընդունել են Հռչակագիր պետական ինքնիշխանության մասին: Հանրապետության ժողովրդական պատգամավորների համագումարը 1990 թվականի հունիսի 12-ին ընդունեց ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։

Նախագծի մշակում

1990 թվականի հունիսի 16-ին ստեղծվեց ՌԽՖՍՀ  I  ժողովրդական պատգամավորների համագումարի սահմանադրական հանձնաժողով, որը սկսել է այս աշխատանքը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի տեղակալ Բորիս Ելցինը, ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի   առաջին տեղակալ՝ Ռուսլան Խասբուլատով, քարտուղար՝ ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր Օլեգ Ռումյանցևը: Սկզբում հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 102 պատգամավոր, բայց  1992 թվականի նոյեմբերին նրա թվաքանակը կրճատվել է մինչեւ 98-ի, մասնավորապես, այն պատճառով, որ Սահմանադրական հանձնաժողովի երեք անդամ ընտրվել են Սահմանադրական դատարանի կազմում [3]:

Սակայն քաղաքական ուժերի բարդ դասավորությունը ժողովրդական պատգամավորների կազմում հանգեցրել է նոր Սահմանադրության ընդունման զգալի փոփոխությունների:Հիմնականում գործընթացը ընդհանում էր ՌՍՖՍՀ գործող Սահմանադրությունում բազմաթիվ փոփոխություններ կատարելու ճանապարհին, որը իհարկե այս ամենի հետ մեկտեղ հակասական բնույթ էր կրում։ Նրա որոշ նորմեր հակասում են ուրիշներին: Այս անհամաձայնությունը առաջացնում էր կատաղի հակամարտություն և իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի դիմակայությունը:

1993 թվականի սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը կայացրել է ՌԴ Սահմնադրական դատարանի 1993 թվականի սեպտեմբերի 21-ի № 3-2 եզրակացությունը  Ռուսաստանի Դաշնության Նախագահ Բորիս  Ելցինի Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության գործողությունների և որոշումների մասին, կապված իր 1993 թ. սեպտեմբերի 21-ի հրամանագրի հետ, Ռուսաստանի Դաշնությունում փուլային սահմանադրական բարեփոխումների մասին, որը [4] ազատեց  Բորիս Ելցինին նախագահի պաշտոնից։[5]:


Ծանոթագրություններ

  1. Козлова Е. И., Кутафин О. Е. Конституционное право России: Учебник. — М.: Проспект, 2006. — С. 608 ISBN 5-482-00716-2
  2. Комаров С. А., Малько А. В. Теория государства и права: Учебно-методические пособие, краткий учебник для вузов. — М.: Инфра-М, 2001. — С. 448 ISBN 5-86225-968-6
  3. О работе Конституционной комиссии Съезда народных депутатов Российской Федерации (1990—1993 годы)
  4. Заключение Конституционного Суда РФ от 21.09.1993 N З-2 «О соответствии Конституции Российской Федерации действий и решений Президента Российской Федерации Б. Н. Ельцина, связанных с его Указом от 21 сентября 1993 года „О поэтапной конституционной реформе в Российской Федерации“ и Обращением к гражданам России 21 сентября 1993 года»
  5. Заключение Конституционного Суда РФ от 21.09.1993 N З-2 «О соответствии Конституции Российской Федерации действий и решений Президента Российской Федерации Б. Н. Ельцина, связанных с его Указом от 21 сентября 1993 года „О поэтапной конституционной реформе в Российской Федерации“ и Обращением к гражданам России 21 сентября 1993 года»||КонсультантПлюс