«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (փոխարինվեց: Բելոռուս → Բելառուս oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
== Կազմակերպում և ամրապնդում ==
Գյուղատնտեսական կոլեկտիվացմանման և առաջին կոլտնտեսությունների կազմակերպական ու տնտեսական ամրապնդման գործում ձեռք բերված հաջողություններն արդյունք էին ԽՍՀՄ-ում տրակտորաշինական և գյուղատնտեսական մեքենաշինական հզոր արդյունաբերության ստեղծման։ Գյուղատնտեսության Խորհրդային վերափոխության, հատկապես կոլտնտեսային կարգի զարգացման և ամրապնդման մեջ մեծ դեր խաղաց պետական մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը ([[1929]] թվականից)։ Գյուղատնտեսական կոլեկտիվացման կարևոր պայման հանդիսացավ ԽՍՀՄ-ում [[կուլտուրական հեղափոխություն|կուլտուրական հեղափոխության]] իրականացումը։ Համատարած կոլեկտիվացումը (1929—1933) ընթացավ տնտեսական ու [[քաղաքական պայմաններ|քաղաքական]] դժվարին պայմաններում։ Հատկապես ուժեղ էր շահագործող վերջին և առավել մեծաթիվ դասակարգի՝ կուլական դիմադրությունը, որը ճնշվեց [[բանվոր դասակարգ]]ի, գյուղական չքավորության ու միջակների ջանքերով։ [[Կուլակություն]]ը որպես դասակարգ վերացվեց։ Բայց միաժամանակ տարվելով կոլեկտիվացման բարձր տեմպերով՝ թույլ տրվեցին կոլտնտեսություն մտնելու կամավորության սկզբունքի խախտումներ, երբեմն արտելների փոխարեն ստեղծվում էին [[կոմունաներ,]] եղան միջակի «կուլակաթափման» դեպքեր։ Կոմունիստական կուսակցությունը բացահայտեց և ուղղեց կոլտնտեսային շինարարության ընթացքում թույլ տրված խախտումներն ու սխալները։ Կարևոր նշանակություն ունեցավ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի «Կոլտնտեսային շարժման մեջ կուսակցական գծից կատարվող շեղումների դեմ պայքարելու մասին» որոշումը ([[1930]] թվականի մարտ) և ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարի ([[1930]] թվականի հունիս) «Կոլտնտեսային շարժման և գյուղատնտեսության վերելքի մասին» բանաձևը։ Համագումարը նշեց, որ «եթե կալվածատերերից հողի բռնագրա–վումը Հոկտեմբերյան ռևոլյուցիայի առաջին քայլն էր գյուղում, ապա կոլտնտեսություններին անցնելը երկրորդ և ըստ որում վճռական քայլն է, որը ԽՍՌՄ-ում սոցիալիստական հասարակության հիմքի կառուցման գործում կարևորագույն էտապն է բնութագրում»
։ Համագումարը հաստատեց, որ տվյալ փուլում կոլտնտեսության հիմնական ձևը գյուղատնտեսական արտելն է։ [[1931]] թվականի հունիսին կոլտնտեսությունների ընդհանուր թիվը 211 հազար էր, որոնք միավորում էին 13 միլիոն գյուղացիական տնտեսություն։ Կոլտնտեսությունների կազմակերպական և տնտեսական ամրապնդման գործում մեծ նշանակություն ունեցան հարվածային կոլտնտեսականների առաջին ն երկրորդ համագումարները ([[1933]] և [[1935]])։ Երկրորդ համագումարն ընդհանրացրեց երկրում կոլտնտեսությունների աշխատանքի փորձը, մշակեց և ընդունեց գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը։ Գյուղատնտեսության սոցիալիստական սիստեմի առավելությունները դրսևորվեցին շատ արագ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ֊ի և ԿՎՏ-ի միացյալ պլենումը ([[1933]] թվականի հունվար) նշեց, որ երկրի գյուղատնտեսության մեջ վճռվել են մեծ կարևորություն ունեցող խնդիրներ, վերացված է կուլակությունը, խարխլված են կապիտալիզմի արմատները և դրանով իսկ ապահովվել է սոցիալիզմի հաղթանակը [[գյուղ]]ում, կոլտնտեսությունները վերածվել են սոցիալիստական շինարարության ամուր հենարանների։ Սոցիալիստական ձեռնարկությունները (կոլտնտեսություններ ու խորհրդային տնտեսություններ) արտադրում էին բոլոր գյուղատնտեսական մթերքների հիմնական մասը։
 
[[Հայաստան]]ում առաջին ՄՏԿ-ն հիմնվեց [[Սարդարապատ]]ում, [[1930]] թվականին։ Շրջադարձային նշանակություն ունեցավ 1929 թվականը, երբ սկսվեց համատարած կոլեկտիվացումը։ Այն ընթանում Էր դասակարգային սուր պայքարի պայմաններում։ Որոշ շրջաններում ([[Սևանի գոգավորություն|Սևան]], [[Դարալագյազ]], Շիրակ) կուլակներն անցան բացահայտ թշնամական պայքարի։ Առաջին հնգամյակի տարիներին հանրապետությունում կազմակերպվեց 892 կոլտնտեսություն, որոնք միավորում Էին գյուղացիական տնտեսությունների 37,9%-ը։ Երկրորդ հնգամյակի վերջում՝ [[1937]] թվականին, Հայաստանում կար 1074 կոլտնտեսություն և 16 խորհրդային տնտեսություն՝ գյուղատնտեսության կոլեկտիվացումը կազմեց 88,7% ։ Կոլտնտեսությունների տնտեսական կազմակերպական ամ–րապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրության ընդունումը (1935), որտեղ ընդհանրացված Էր տեղա–կան փորձը և լուծված Էին կոլտնտեսական արտադրության կազմակերպման արմատական խնդիրները։ Սովետական Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը մեծ ավանդ ներդրեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատը սննդամթերքներով և ռազմական հանդերձանքով ապահովելու գործում։ Թեպետ պատերազմի ժամանակ ընդհատվել Էր գյուղատնտեսական մեքենաների, պահեստամասերի և [[հանքային պարարտանյութեր]]ի արտադրությունը և խիստ կրճատվել քարշող ուժը, կոլտնտեսությունների և խորհրդային տնտեսությունների աշխատավորների անձնվեր ջանքերի շնորհիվ հաջողությամբ կատարվեցին պատերազմական ժամանակի բոլոր պատվերները։ Հայաստանի կոլտնտ գյուղացիությունը նոր հաջողությունների հասավ ետպատերազմյան տարիներին, երբ հնարավորություն ստեղծվևց ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության նյութատեխնիկական բազայի ամրապնդման, աշխատավորների նյութական շահագրգռվածության բարձրացման, գյուղատնտեսության ղեկավարությունը բարելավելու ևն հարցերին։ Գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման գործում ձեռք բերած նվաճումների համար ՏՍՍՏ [[1958]] թվականին պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Խոշոր նվաճումներ արձանագրվեցին հաջորդ հնգամյակների տարիներին։ Խորհրդային Հայաստանը բարձր զարգացած գյուղատնտեսության երկիր է։ Հիմնովին փոխվել է հայկական գյուղի դեմքը։
 
== Գրականություն ==
* Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1—3, Ե․, 1933—49։
* Լենին Վ․ Ի․, Գյուղական չքավորությանը,
* հ․ 6։ Ն ու յ ն ի, Կոոպերացիայի մասին,
* հ․ 33։ ՍՄԿՊ-ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձներում ու որոշումներում, հ․ 1—3, Ե․, 1954—55։
* ՀԿ(բ)Պ XV համագումարի բանաձնը, Ե․, 1951։
* Բրեժնև Լ․ Ի․, ԽՍՀՄ գյուղատնտեսության հետագա զարգացման անհետաձգելի միջոցառումների մասին, Ե․, 1965։
* Հայաստանի գյուղատնտեսական կոոպերացիայի (Հայգյուղկոոպ) գործունեության հաշվետվությունը, Ե․, 1928։
* Ղազախեցյան Վ․, Սովետական Տայաստանը մեծ բեկման տարում, Ե․, 1962։
* Օհանջանյան Բ․, Հայաստանի Կոմունիստական պարտիան գյուղատնտեսության կոլեկտիվացման տարիներին (1930—34 թթ․), Ե․, 1955։
* Հայ ժողովրդի պատմություն, հ․ 7, 8, Ե․, 1967, 1970։
* Трапезников С․ П․, Исторический опыт КПСС в социалистическом преобразо–вании сельского хозяйства, М․, 1959;
* Ч и н- ч и к о в А․ М․, Советская историография социалистического преобразования сельского хозяйства СССР (1917 — 1969), М․, 1971;
* Советское крестьянство․ Краткий очерк истории (1917-1970), 2 изд․, доп․, М․* 1973․
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=119}}
281 413

edits

Նավարկման ցանկ