«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 24. Տող 24.
* [http://s2w.hbz-nrw.de/ulbbn/content/pageview/2612901 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Հնոց եւ նորոց. պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ, Կ. Պոլիս, 1874:]
* [http://s2w.hbz-nrw.de/ulbbn/content/pageview/2612901 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Հնոց եւ նորոց. պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ, Կ. Պոլիս, 1874:]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=442&captn=11130&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=442&captn=11130&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=443&captn=12140&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Մանանայ (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=443&captn=12140&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Մանանայ (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1371&captn=11429&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=1371&captn=11429&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=442&captn=11130&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (.html):]
* [http://www.digilib.am/digilib/?menu=8&wrk=442&captn=11130&wrpg=0&aupg=0 Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (.html):]

== Երկեր==
== Երկեր ==
* Հնօց եւ նօրոց, [[Ստամբուլ|Կ. Պոլիս]], 1874, 192 էջ:
* Հնօց եւ նօրոց, [[Ստամբուլ|Կ. Պոլիս]], 1874, 192 էջ:
* Գրօց ու բրօց եւ [[Սասունցի Դավիթ|Սասունցի Դաւիթ]] կամ [[Փոքր Մհեր|Մհէր]]<nowiki/>ի դուռ, Կ. Պոլիս, 1874:
* Գրօց ու բրօց եւ [[Սասունցի Դավիթ|Սասունցի Դաւիթ]] կամ [[Փոքր Մհեր|Մհէր]]<nowiki/>ի դուռ, Կ. Պոլիս, 1874:
Տող 38. Տող 38.
* Երկեր, հատ. 1–2, [[Երևան]], 1978–1982:
* Երկեր, հատ. 1–2, [[Երևան]], 1978–1982:

== Գրականություն==
== Գրականություն ==
* Արամ Ղանալանյան, Գարեգին Սրվանձտյանց, - «Հայ նոր գրականության պատմություն», հատ. III, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1964, էջ 555-588:
* Արամ Ղանալանյան, Գարեգին Սրվանձտյանց, - «Հայ նոր գրականության պատմություն», հատ. III, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1964, էջ 555-588:
* [http://lraber.asj-oa.am/1587/1/18.pdf Կոստանդյան Է. Ա., Գարեգին Սրվանձտյանցը և արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 1, էջ 18-25:]
* [http://lraber.asj-oa.am/1587/1/18.pdf Կոստանդյան Է. Ա., Գարեգին Սրվանձտյանցը և արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 1, էջ 18-25:]
* [http://hpj.asj-oa.am/1472/1/1970-1(187).pdf Կոստանդյան Է. Ա., Գ. Սրվանձտյանցի լուսավորական գործունեությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, № 1, էջ 187-196:]
* [http://hpj.asj-oa.am/1472/1/1970-1(187).pdf Կոստանդյան Է. Ա., Գ. Սրվանձտյանցի լուսավորական գործունեությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, № 1, էջ 187-196:]
* Կոստանդյան Է. Ա., Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց, (հայ ժողովրդական էպոսի հայտնաբերման և գրառման 100-ամյակի առթիվ), - «Էջմիածին», 1972, N Գ (3), էջ 27-33:
* Կոստանդյան Է. Ա., Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց, (հայ ժողովրդական էպոսի հայտնաբերման և գրառման 100-ամյակի առթիվ), - «Էջմիածին», 1972, N Գ (3), էջ 27-33:
* Կոստանդյան Է. Ա., Գարեգին Սրվանձտյանցի նամականիից, - «Բանբեր Հայաստանի արխիվների», 1973, N 3, էջ 115-136:
* Կոստանդյան Է. Ա., Գարեգին Սրվանձտյանցի նամականիից, - «Բանբեր Հայաստանի արխիվների», 1973, N 3, էջ 115-136:
* Կոստանդյան Է. Ա., Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վերաբերյալ Գ. Սրվանձտյանցի կազմած վիճակագրություններից, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1976, N 2, էջ 62-94:
* Կոստանդյան Է. Ա., Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վերաբերյալ Գ. Սրվանձտյանցի կազմած վիճակագրություններից, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1976, N 2, էջ 62-94:
* Էմմա Ա. Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց, երկրորդ լրացված, վերամշակված հրատարակություն, Երևան, 2008, 200 էջ։
* Էմմա Ա. Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց, երկրորդ լրացված, վերամշակված հրատարակություն, Երևան, 2008, 200 էջ։
* [http://hpj.asj-oa.am/5492/1/1990-4(3).pdf Հարությունյան Ս. Բ. Գարեգին Սրվանձտյանցը և հայկական հերոսավեպը (Գ. Սրվանձտյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 3-9:]

* [http://hpj.asj-oa.am/2539/1/2008-2(230).pdf Պետրոսյան Անուշավան, Հայ ազգագրության առաջին ծրագիր-հարցարանի խնդրի շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 230-243:]
* [http://hpj.asj-oa.am/2539/1/2008-2(230).pdf Պետրոսյան Անուշավան, Հայ ազգագրության առաջին ծրագիր-հարցարանի խնդրի շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 230-243:]

22:04, 12 հունվարի 2018-ի տարբերակ

Գարեգին Սրվանձտյան
արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1840(1840-11-17)[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17, 1892(1892-11-17)[1] (52 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունբանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա
ԱշխատավայրԱրծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան
ԱնդամությունՄիություն ի փրկություն և Սև խաչ

Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17, 1840(1840-11-17)[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1892(1892-11-17)[1], Կոստանդնուպոլիս), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։

Կենսագրություն

Ծնվել է 1840 թ. Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862 թ.ն Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թթ. «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։

1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում: 1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։

Գրական գործունեությունը

Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեշու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։

Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-1870 թթ.) և «Շուշան Շավարշանա» (1875 թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն)։

Աշխատություններ

Երկեր

  • Հնօց եւ նօրոց, Կ. Պոլիս, 1874, 192 էջ:
  • Գրօց ու բրօց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ, Կ. Պոլիս, 1874:
  • Մանանայ, Կ. Պոլիս, 1876, 458 էջ:
  • Թորոս Աղբար, Կ. Պոլիս, 1879, 342 էջ:
  • Համով–հօտով, Կ. Պոլիս, 1884, 384 էջ:
  • Համով–հօտով, Թիֆլիս, 1904, 415 էջ:
  • Համով–հօտով, հատ. Ա–Բ, Փարիզ, 1949–1950:
  • Երկեր, հատ. 1–2, Երևան, 1978–1982:

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Սրվանձտյան» հոդվածին։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://armradioarchive.am/ar/b4NU8iQ