«Գաբրիել Սունդուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Կենսագրություն: #ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: ։Ն → ։ Ն oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 31. Տող 31.
* Քանդուած օջախ, Թիֆլիս, 1905, 136 էջ:
* Քանդուած օջախ, Թիֆլիս, 1905, 136 էջ:
* Պէպօ, Յերեւան, 1933, 148 էջ:
* Պէպօ, Յերեւան, 1933, 148 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, Յերեւան, 1934:
* Երկերի լիակատար ժողովածու, Յերեւան, 1934:
* Ընտիր յերկեր, Յերեւան, 1938, 235 էջ:
* Ընտիր յերկեր, Յերեւան, 1938, 235 էջ:
* [[Պեպո]], Երևան, 1950, 164 էջ:
* [[Պեպո]], Երևան, 1950, 164 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1–4, [[Երևան]], 1951–1961:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1–4, [[Երևան]], 1951–1961:
* Պեպո, Երևան, 1971, 139 էջ:
* Պեպո, Երևան, 1971, 139 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1973–1975:
* Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1973–1975:
* Հատընտիր, [[Երևան]], 1976, 384 էջ:
* Հատընտիր, [[Երևան]], 1976, 384 էջ:
* Երկեր, Երևան, 1980, 365 էջ:
* Երկեր, Երևան, 1980, 365 էջ:
Տող 45. Տող 45.


== Գրականություն ==
== Գրականություն ==
* [[Գևորգ Աբով]], Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, [[1953]], 452 էջ։
* [[Գևորգ Աբով]], Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, [[1953]], 452 էջ։
* Բոնդո Արվելաձե, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը, Երևան, «Հայաստան», 1976, 88 էջ (թարգմ.՝ [[Հրաչյա Բայրամյան]])։
* Բոնդո Արվելաձե, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը, Երևան, «Հայաստան», 1976, 88 էջ (թարգմ.՝ [[Հրաչյա Բայրամյան]])։
* [[Հայկ Գյուլիքեվխյան]], Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, [[1944]], 84 էջ։
* [[Հայկ Գյուլիքեվխյան]], Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, [[1944]], 84 էջ։
* Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Ե., 1960։
* Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Ե., 1960։
* Թերզիբաշյւսն Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե., 1964։
* Թերզիբաշյւսն Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե., 1964։
* [[Լևոն Ասմարյան|Ասմարյան Լևոն]], Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1980։
* [[Լևոն Ասմարյան|Ասմարյան Լևոն]], Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1980։
* Գաբրիել Սունդուկյան. 1825-1912։
* Գաբրիել Սունդուկյան. 1825-1912։
* Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976։
* Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976։



19:32, 12 հունվարի 2018-ի տարբերակ

Գաբրիել Սունդուկյան
Ծնվել էհուլիսի 11, 1825(1825-07-11)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 29, 1912(1912-03-29) (86 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1850) և Ներսիսյան դպրոց
Ուշագրավ աշխատանքներՊեպո
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց
ԶավակներԹինա Արմինինա-Սունդուկյան
Գաբրիել Սունդուկյան Վիքիքաղվածքում
Գաբրիել Սունդուկյան Վիքիդարանում
 Gabriel Sundukyan Վիքիպահեստում

Սունդուկյան Գաբրիել Մկրտումի (հուլիսի 11, 1825(1825-07-11), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 29, 1912(1912-03-29), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։

Կենսագրություն

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականին հունիսի 11 (29)։ Նա բնիկ թիֆլիսեցի էր: Առևտրական հայրը շուտ էր մահացել, ընտանիքի հոգսը թողնելով կնոջը: Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-1858 թվականներին ապրել և աշխատել է Դերբենդում։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով։ 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։

Ստեղծագործական աշխատանք

Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Անդրկովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Դ. Դեմիրճյանի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։

Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին, նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրեց «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։

Ստեղծագործության երկրորդ շրջանում Սունդուկյանը գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884) պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ «Էլի մեկ զոհ»–ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ։

Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871 թվականի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։

Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)

«Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։

1872-1876 թվականներին «Մշակ»–ում տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-86 թվականին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում Սունդուկյանը համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։

Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին[2][3][4]։

Երկեր

  • Գիշերվան սաբրը խէր է, Թիֆլիս, 1866:
  • Պէպօ, Թիֆլիս, 1876:
  • Խաթաբալա, Թիֆլիս, 1881:
  • Էլի մեկ զօհ, Թիֆլիս, 1884:
  • Էլի մէկ զօհ, Թիֆլիս, 1902, 164 էջ:
  • Խաթաբալա, Թիֆլիս, 1904, 154 էջ:
  • Ամուսիններ, Թիֆլիս, 1905, 180 էջ:
  • Քանդուած օջախ, Թիֆլիս, 1905, 136 էջ:
  • Պէպօ, Յերեւան, 1933, 148 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, Յերեւան, 1934:
  • Ընտիր յերկեր, Յերեւան, 1938, 235 էջ:
  • Պեպո, Երևան, 1950, 164 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1–4, Երևան, 1951–1961:
  • Պեպո, Երևան, 1971, 139 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1973–1975:
  • Հատընտիր, Երևան, 1976, 384 էջ:
  • Երկեր, Երևան, 1980, 365 էջ:
  • Երկեր, Երևան, 1984, 872 էջ:
  • Պեպո, Երևան, 1985:
  • Ընտրանի, Երևան, 2001, 172 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 272 էջ:

Գրականություն

  • Գևորգ Աբով, Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1953, 452 էջ։
  • Բոնդո Արվելաձե, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը, Երևան, «Հայաստան», 1976, 88 էջ (թարգմ.՝ Հրաչյա Բայրամյան
  • Հայկ Գյուլիքեվխյան, Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 84 էջ։
  • Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Ե., 1960։
  • Թերզիբաշյւսն Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե., 1964։
  • Ասմարյան Լևոն, Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1980։
  • Գաբրիել Սունդուկյան. 1825-1912։
  • Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://armeniandrama.weebly.com/uploads/2/2/4/5/22453962/a_brief_history_of_armenian_theatre.txt
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Գաբրիել Սունդուկյան
  4. Գաբրիել Սունդուկյանի կտակը

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սունդուկյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սունդուկյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սունդուկյան» հոդվածին։