«Պարույր Սևակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 557639 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.130.64.173 (քննարկում)
Տող 52. Տող 52.
* Եռաձայն Պատարագ
* Եռաձայն Պատարագ


Ŗ===Հայտնի բանաստեղծություններ===
===Հայտնի բանաստեղծություններ===
* Մոր ձերքերը
* Մոր ձերքերը
* Անքնություն
* Անքնություն

09:49, 8 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Պարույր Սևակ
Դիմանկար
գրող, բանաստեղծ, բանասեր
Ծնվել է1924 հունվարի 24
ԾննդավայրԶանգակատուն, Արարատի մարզ, Հայաստան
Մահացել էհունիսի 17, 1971
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
ԳերեզմանԳրողի առանձնատնից, խնձորի այգուց և թանգարանի շենքից
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1955) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1970)
ԵրկերԱնլռելի զանգակատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրականագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Ավանգարդ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, Գրական թերթ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀԳՄ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
 Paruyr Sevak Վիքիպահեստում

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։

Կենսագրություն

Մանկություն

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;լիըդխե

Հասուն տարիներ

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Գրական կյանք

Կեղծանուններ

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

Գիտական աշխատանք

Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։

Ստեղծագործություններ

Գրքեր

  • Անմահները Հրամայում են 1948
  • Անհաշտ Մտերմություն 1953
  • Սիրո Ճանապարհ 1954
  • Անլռելի Զանգակատուն 1959
  • Մարդը ափի մեջ 1964
  • Սայաթ Նովա 1969
  • Եղիցի լույս 1969
  • Ձեր Ծանոթները 1971

Պոեմներ

Հայտնի բանաստեղծություններ

  • Մոր ձերքերը
  • Անքնություն
  • Մարդ էլ կա,մարդ էլ
  • Քիչ ենք, բայց հայ ենք
  • Ծերանում ենք

Տպագություններ

  • Սևակ, Պարույր (1987), Սայաթ Նովա (1ին ed.), Երևան: Սովետական գրող

ankexc asac

Ֆիլմ

  • Պարույր Սևակ - Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան - (Ողջ Ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սեվակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները:) Հայֆիլմ, Կինոստուդիա (1984)

Այցելեք նաև

Գրականություն Պ. Սևակի և նրա ստեղծագործությունների մասին

  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Ե., ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Ե., «Սովետական գրող», 1984, 400 էջ։
  • Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
  • Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
  • Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
  • Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։

Աղբյուրներ

  • Հախվերդեան, Լեւոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին ed.), Պէյրութ: Ալթափրէս

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պարույր Սևակ հոդվածին