«Կոպենհագեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չկա արևմտահայերեն
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = Քաղաք
| կարգավիճակ = Քաղաք

09:49, 7 հունվարի 2018-ի տարբերակ

Քաղաք
Կոպենհագեն
դան․՝ København
Դրոշ Զինանշան

Սլոտսհոլմեն, Մարմարե եկեղեցի, Տվոլի այգի, գշերային Կոպենհագեն
ԵրկիրԴանիա Դանիա
ՄարզՄայրաքաղաքային մարզ
ԿոմունաԿոպենհագեն
Ներքին բաժանում15 շրջաններ
ՔաղաքապետՖրանկ Յենսեն
Հիմնադրված է1167 թ.
Առաջին հիշատակում11-րդ դար
Տվյալ կարգավիճակումXIII դար թվականից
Մակերես88,25 կմ²
ԲԾՄ14 մետր
Կլիմայի տեսակծովային
Պաշտոնական լեզուդանիերեն
Բնակչություն549 050 մարդ (2012)
Խտություն6214,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 213 822
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0045 (մինչև 2005 թ.)
Փոստային ինդեքս1000
Փոստային դասիչ1000
Պաշտոնական կայքkk.dk
Կոպենհագեն (Դանիա)##
Կոպենհագեն (Դանիա)

Կոպենհագեն[1] (դան․՝ København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան․՝ Køpmannæhafn - «Առևտրականների նավահանգիստ», լատին․՝ Hafnia), Դանիայի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Զելանդիա, Սլոտսհոլմեն և Ամագեր կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում Քրիստիանիա ազատ քաղաքը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։

Անվանում

Առաջին անգամ հիշատակվում է 1043 թվականին Հավն (դան․՝ havn ― «նավահանգրվան» անունով։ 1167 թվականին այն ժամանակվա մայրաքաղաք Ռոսկիլեից այստեղ ժամանած Արսալոն եպիսկոպոսը Ստոկհոլմ փոքրիկ կղզում հիմնել է մի ամրություն, որն ուներ ստրատեգիական կարևոր դիրք և ապահովում էր հսկողությունը Էրեսուն նեղուցի նկատմամբ։ Այստեղ արագորեն սկսեց աճել մի բնակավայր, որտեղ կազմակերպվում էր ձկան առևտուր, ուր վաճառականներ էին գալիս Բալթիկայի տարբեր երկրներից։

Բնակավայրը 1170 թվականին անվանվել է Կոպենհագեն (København, բառացի՝ «վաճառականական նավահանգրվան»․ անվանման գերմաներեն ձևն է Kopenhagen, որն էլ գործածական է աշխարհի շատ լեզուներում, այդ թվում հայերերում)[2]։

Պատմական ակնարկ

1254 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1416 թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ 1433 թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ։

Ճարտարապետություն

Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը։ Ճարտարապետական հուշարձաններից են Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտը (1733-1740), Բիրժան (1619-1640), Տորդվալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերգ պալատը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերգ պալատը (1672-1677) և Ամալիենբորգ պալատային համալիրը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։

20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ՝ միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ։ 20-րդ դարի կառույցներից են Գրունդտվիգի եկեղեցին (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959)։ Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն)։

Թատրոններ

  • Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամեծ թատրոնը, հիմնադրվել է XVIII դարում, առաջին ազգային թատրոն է[3]
  • Նոր թատրոն (Det Teater Ny) - Դրամատիկական թատրոն, բացվեց 1908 թ. սեպտեմբերի 19
  • Օպերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օպերաների տներից ամենաթանկ և նորագույներից մեկը[3]։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
  • Թատրոնի տուն (Skuespilhuset) - Դրամատիկական թատրոն։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին

Հայտնի բնակիչներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. 3,0 3,1 Դանիայի Արքայական թատրոնի կայք.(դան.)