«Հմայակ Բդեյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ → [[Կատեգորիա:Երևանի պետական գեղարվեստա-թատե...
Տող 30. Տող 30.
[[Կատեգորիա:Հայաստանի նկարիչների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի նկարիչների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ]]

19:10, 6 հունվարի 2018-ի տարբերակ

Հմայակ Բդեյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1925(1925-12-28)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (91 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)[1]
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և դասախոս
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Հմայակ Բդեյան Վիքիդարանում

Հմայակ Գուրգենի Բդեյան (դեկտեմբերի 28, 1925(1925-12-28)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 6, 2017(2017-10-06), Երևան, Հայաստան[3]), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։

Կենսագրություն

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գործունեություն

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[4]:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]:

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 221.
  3. LLC, Helix Consulting. «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017-10-09-ին.
  4. Հմայակ Բդեյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  5. Հմայակ Բդեյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  6. LLC, Helix Consulting. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am. Վերցված է 2016-09-29-ին.