«Մեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 58. Տող 58.
</gallery>
</gallery>
== Տրանսպորտ ==
== Տրանսպորտ ==
gallery
<gallery>
File:KPWM_Aerial_Wiki.jpg
File:KPWM_Aerial_Wiki.jpg
File:PenobscotNarrowsBridgeBucksport.jpg
File:PenobscotNarrowsBridgeBucksport.jpg

22:37, 4 հունվարի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեն (այլ կիրառումներ)
Մեն
անգլ.՝ Maine
flag of Maine? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄասաչուսեթս, Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնState of Maine Song? և Ballad of the 20th Maine?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕգաստա
Ամենաբարձր կետKatahdin?
ԲԾՄ180 մետր
Օրենսդրական մարմինMaine Legislature?
Դատական մարմինMaine Supreme Judicial Court?
Միության մուտքմարտի 15, 1820 (23-րդ)
Բնակչություն
1 362 359 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (41 տեղ)
Տարածք91 646 կմ²  (39 տեղ)
Հիմնադրված էմարտի 15, 1820 թ.
Սահմանակցում էՆյու Հեմփշիր, Քվեբեկ և Նյու Բրանսուիկ
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումME
ՓոխարինեցՄասաչուսեթս
ISO 3166-2 կոդUS-ME
Անվանված էProvince of Maine?
ՄականունThe Pine Tree State
Միության մուտքմարտի 15, 1820 (23-րդ)
maine.gov(անգլ.)

Մեն (անգլերեն՝ Լսել Maine), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Բնակաչությունը կազմում է 1 328 188 մարդ (2011 թվականի տվյալներով 41-րդ տեղում է ԱՄՆ-ում): Վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Այս տարածաշրջանի տեղաբնիկները հնդկացիներն են, ովքեր խոսում են ալգոներեն լեզվով: Առաջին եվրոպացիները Մենում եղել են ֆրանսիացիները՝ 1604 թվականին Սուրբ խաչ կղզու վրա (Saint-Croix): 1620-ական թվականին Մեն նահանգի սահմանի երկայնքով հիմնադրվել էին մի շարք անգլիական բնակավայրեր, սակայն տեղանքը ուներ խիստ կլիմա: Տարածաշրջանում տեղաբնիկների միջև հակամարտությունների պատճառով նրանք բնաջնջվել են այդ տարիների ընթացքում: XVIII դարի սկզբին Մենում պահպանվել են բրիտանական բնակավայրերի միայն մի մասը: Ամերիկյան և բրիտանական պատերազմներիի ժամանակ նրանք կռվել են նաև Մեն նահանգի տարածքում: 1820 թվականին Մենը եղել է Մասսաչուսեթս նահանգի մի մասը: 1820 թվականի մարտի 15-ին Միսսուրի գետի փոխզիջման հետևանքով՝ Մենը առանձնանլով դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը:

Շատ հաճախ նահանգը անվանում են նաև`«Սոճիների նահանգ»։

Պատմություն

Եվրոպացիների տարածումը Մենում եղել է 1607 թվականին՝ Պլիմուտի ընկերության հսկողության տակ: 1622 թվականի հողային կարգավորումից հետո ստեղծվեց Մեն նահանգը: Անկախության պատերազմի ընթացքում, 1812 թվականին Մենը գտնվում էր բրիտանացիների հսկողության տակ: Մենը որպես առանձին նահանգ գոյություն է ունեցել 1820 թվականին, մինչ այդ եղել է Մասաչուսեթս նահանգի մի մաս:

Աշխարհագրություն

Նահանգի մակերեսը կազմում է 91 646 կմ², վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչները (1606 մ բարձրությամբ— Քաթադին լեռը): Կլիման խոնավ բարեխառն է: Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 5 °C, իսկ հուլիսին `15-18 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 1000 մմ: Արագընթաց գետերում և լճերում կան հիդրոէլեկտրակայններ (1973 թվականի տվյալներով հզորությունը կազմում է ավելի քան 1,5 գիգավատ): Նահանգի կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է: Ֆերմերային տնտեսությունները հիմնականում փոքր են, զբաղեցնում է Մեն նահանգի տարածքի 18%-ը: Գյուղատնտեսության 65%-ը ստացվում է անասնապահությունից (1971): Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն (1972) կազմել է 142 հազար, այդ թվում 66 հազարը կաթնատու կովեր են: Կարտոֆիլի արտադրությամբ Մենը ԱՄՆ-ում առաջին տեղում է (աճեցման հիմնական վայրը Արուստուկ գետի հովիտն է): Զարգացել է կաշվե կոշկեղենի, տեքստիլի և կարի արդյունաբերությունը: Զարգանում է նաև նավաշինությունը: Ափամերձ հատվածում զարգացած է նաև ձկնորսությունը և պահածոյացված ձկների արտադրությունը: Արտադրական արդյունաբերությունը ուներ 103 հազար աշխատող (1971):

Հանքային հանածոներ

Ոչ մետաղային օգտակար հանածոներն են` ավազը, մանրախիճը, կավը, կրաքարը, գրանիտը և տորֆը: Կան նաև ցինկի, կապարի և թանկարժեք քարերի պաշարներ:

Ֆլորա և ֆաունա

Անտառները զբաղեցնում են Մեն նահանգի 84 %-ը։ Այս ցուցանիշը չունի հավասարը ԱՄՆ մյուս նահանգների հետ համեմատած: Ամենատարածված ծառերն են` փշատերև ծառերը, կարմիր և սպիտակ եղևնին, մայրի, մոլեխինդին և սպիտակ սոճին: Հյուսիսային և հյուսիսարևելյան մասում աճում են եղևնիները և մայրին, իսկ հարավ արևմտյան մասում աճում է սպիտակ սոճի: Սաղարթախիտ ծառերից առավել տարածված է հաճարենին, սպիտակ և դեղին կեչին, շաքարե և դեղին թխկի, բարդի, սպիտակ կաղնի, սև ուռենի, սև ու սպիտակ հացենի և ամերիկյան կնձնի: Ծաղիկների ու թփերի մեծ մասը աճում է նահնգին բնորոշ հյուսիսային ջերմային գոտում:

Անտառային նահանգում ապրում են` եղջերու, սև արջ, լուսան, կուղբ, ջրասամույր, ջրաքիս, կզաքիս, աքիս, կարմիր աղվես, մոխրագույն և սպիտակ նապաստակ, կարմիր եւ մոխրագույն սկյուռ, շերտասկյուռ, և մացառախոզ: Նահանգի լճերում և գետերում ապրում են սովորական պերկես, կարմրախայտ, գայլաձուկ և սաղմոն: Ափամերձ ջրերում ապրում են `փոկեր և ծովային խոզեր, ինչպես նաև բազմաթիվ ձկներ, որոնք բնորոշ են Հյուսիսային Ատլանտիկային:

Նահանգը նաև բնակավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպիսիք են` ճայերը, փափկասուն բադերը, կանադական սագերը:

Բնակչություն

Բնակչության խտություն

Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների, Մենի բնակչությունը կազմել է 1 329 328 մարդ, իսկ բնական աճը 2010 թվականի համեմատ աճել է 0,07 %-ով [2]: Բնակչության խտությունը կազմում է 16,6 մարդ՝ մեկ կիլոմետր քառակուսու վրա: Բնակչության ամենացածր խտությունը նահանգի արևելյան մասում է Միսսիսիպիում: Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների, ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (94,4 %), աֆրոամերիկացիներ (1,1 %), տեղաբնիկներ (0,6 %), ասիացիներ (1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,1 %) [3]: Բնակչության 1,3 %-ը լատինոամերիկացիներ են: Սպիտակամորթների հիմնական մասը կազմում են անգլիացիները (30,6 %), ֆրանսիացիները (25 %), իռլանդացիները (18,3 %), գերմանացիները (8,3 %), իտալացիները (5,8 %), շոտլանդացիները (4,8 %):

2000 թվականի տվյալներով բնակչության 92,25 %-ը խոսում է անգլերեն: Բնակչության 5,28 %-ը խոսում է ֆրանսերեն [4]: Մեն նահանգում չկա պաշտոնական լեզու, բայց առավել տարածված է անգլերենը [5]:

Բնակչության դինամիկա

  • 1950-913 774 մարդ
  • 1960-969 265 մարդ
  • 1970-992 048 մարդ
  • 1980-1 124 660 մարդ
  • 1990-1 227 928 մարդ
  • 2000-1 274 923 մարդ
  • 2010-1 328 361 մարդ


gallery Desert of Maine - Freeport, ME - IMG 8012.JPG Congress Street, Portland ME.jpg Loon Island, Forest Lake, Gray, Maine.jpg </gallery>

Տրանսպորտ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեն» հոդվածին։