«Մանա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 18 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ)
No edit summary
Մ.թ.ա. 820 թվականին Մանան արշավելու մասին հիշատակում է նաև Ասորեստանի [[Շամշի-Ադադ V]] թագավորը։ Հայկական լեռնաշխարհի արյունակից ցեղերի ու նրանց հողերի միավորման ընթացքը գլխավորող Ուրարտու հզոր թագավորությունը մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդից հետևողականորեն ձգտում էր միավորել նաև Մանան։ Մ.թ.ա. 807 և 806 թվականներին [[Մենուա]] թագավորը, Ասորեստանի Ադադներարի 3-րդ թագավորին դուրս մղելով Մանայից, հասել է մինչև Դիյալայի գետահովիտը (այժմյան [[Իրաք]]ի հյուսիսային շրջանները)։ Մանայի համար [[Ասորեստան]]ի դեմ համառ կռիվներ են մղել (մ.թ.ա. 781-776, 774) նաև [[Արգիշտի Ա]] և [[Սարդուրի Բ]] թագավորները։ Որոշ ուսումնասիրողների ([[Նիկողայոս Ադոնց|Ն. Ադոնց]], [[Բորիս Պիոտրովսկի|Բ. Պիոտրովսկի]]) կարծիքով Մինուայի, Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի գահակալման ժամանակ ([[մ.թ.ա. 9-րդ դար]]ի վերջ-8-րդ դարի առաջին կես) Մանան միավորվել է Ուրարտու պետությանը։
 
[[Մ.թ.ա. 8-րդ դար]]ի երկրորդ կեսից Մանան, օգտագործելով Ասորեստանի և Ուրարտուի հակասությունները, հպվելով մե'րթ մեկին, մե'րթ մյուսին, հիմնականում պահպանել է իր ինքնուրույնությունն ու ամբողջականությունը։ Այսպես, Մանայի Իրանզու թագավորը, որը սկզբում դաշնակցել է Ուրարտուի [[Ռուսա Ա]] թագավորին (մ.թ.ա. մոտ 735-714), մ.թ.ա. 718 թվականին հարել է Ասորեստանին՝ հարուցելով իր գավառակալ-իշխանների դժգոհությունը։ Վերջիններիս ապստամբական ելույթը նա կարողացել է ճնշել միայն Սարգոն 2-րդի օգնությամբ։ Մ.թ.ա. 716 թվականին Մանայի Ուիշդիշ, Զիգերտու և Անդիա գավառների իշխանները՝ Ռուսա Ա-ի օգնությամբ Ուաուշ լեռան մոտ (Ուրմիայից հյուսիս-արևելք) տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և սպանել են Իրանզուի որդուն և հաջորդին՝ Ազա (Ածա) թագավորին, որը սատարել էր Սարգոն 2-րդին։ Մանայի թագավոր է հռչակվել Ուիշդիշի Բագադատի իշխանը։ Չհանդուրժելով Ուրարտուի օգտին կատարված այդ գահաշրջությունը՝ Սարգոն 2-րդը ներխուժել է Մանա, տապալել Բագադատիին և թագավոր հռչակել Ազայի Ուլուսունու եղբորը։ Սակայն վերջինս, հաշվի առնելով Մանայի ավագանու հակաասորեստանյան տրամադրությունը, մ.թ.ա. 715 թվականին դաշնակցել է Ռուսա Ա-ին՝ նրան պատանդ տալով իր որդուն, ինչպես նաև Ուրարտուին զիշելով Մանայի Ուիշդիշ գավառը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 22 [[բերդ]]։ Սարգոն 2-րդը նույն թվականին վերստին ներխուժել է Մանա, գրավել մի շարք քաղաքներ և ընկճել ընդդիմադիրներին։ Մանայի «ավագանու խորհրդի «երաշխավորությամբ Ուլուսունուն հնազանդվել է Սարգոնին՝ նրան տալով հարկ և պատանդներ։ Մ.թ.ա. 714 թվականի ամռանը Սարգոն 2-րդը, օգտվելով կիմերներից պարտություն կրած Ուրարտուի դժվարին իրավիճակից, մտել է Մանայի իր «կրտսեր դաշնակից» կոչված Ուլուսունուի օգնությամբ (պարենով, ձիերով) ներխուժել Ուրարտու, ավերել և կողոպտել նրա հարավային 7 գավառը։ Մանայի միավորման համար Ասորեստանի դեմ պայքարը շարունակել է Ռուսայի որդի [[Արգիշտի Բ]] թագավորը (մ.թ.ա. 714-մոտ 680)։ Ատրպատականի Արտավետ (Արդաբիլ) քաղաքից ոչ հեռու, Սավալան լեռան հարավային լանջին պահպանված Արգիշտի Բ-ի արձանագրությունը վկայում է հարավարևելյան շրջաններում նրա ձեռք բերած ազդեցության մասին։ Մ.թ.ա. 670-ական թվականներին Ասորեստանի դեմ Մանան և Ուրարտուն դաշնակցել են այդ ժամանակ [[Կուր]]ի և [[Երասխ]]ի միջագետքում հիմնված Ասք[[Աշգուզա|Ասքանագյան անագյան թագավորությանը։թագավորությանը]]։
 
Ըստ Ասարխադդոնի արձանագրությունների՝ մ.թ.ա. 674 թվականին Մանայի Իշկուզայի (Ասքանազյան թագավորության) և Կուտիների (կորտիներ-կորդվացիներ) զինակցությամբ, սպառնում էր ներխուժել Ասորեստան։ Մ.թ.ա. 673-ին, երբ հաշտության և փոխօգնության պայմանագիր է կնքվել Ասարխադդոնի և Ասքանագյան Պարտատուա թագավորի (նույնացվում է հունական աղբյուրների Պրոտոթիասին և հայկական աղբյուրների [[Պարույր Սկայորդի|Պարույր Սկայորդուն]]) միջև, Մանայի Ախշերի թագավորը Ասորեստանի դեմ պայքարում փորձել է դաշնակցել հարևան [[Մարաստան]]ին։ Սակայն Ասորեստանի Աշշուրբանապալ թագավորը հաղթել և տապալել է (մ.թ.ա. 660 կամ 659) Ախշերի թագավորին և Մանայի գահը հանձնել նրա Ուալլի որդուն։ Վերջինս, Աշշուրբանապալին պատանդ տալով իր Երիսինի որդուն և նրա կանանոցը ուղարկելով իր դուստրերից մեկին, դարձել է Ասորեստանի «կրտսեր դաշնակից»։ Այդ հարաբերությունները շարունակվել են մինչև մ.թ.ա. 7-րդ դարի վերջին քառորդը։ Մեծ հզորության հասած Ասքանազյան թագավորությունը, ի դեմս Պարտատուա Պրոտոթիասի որդու և հաջորդի՝ Մադիես թագավորի, մ.թ.ա. 625 թվականին պարտության մատնելով Ասորեստանի [[Նինվե]] քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին, ապա՝ [[Եգիպտոս]]ի [[փարավոն]]ին և [[Փոքր Ասիա]]յում հաստատված կիմերական տրերների ցեղերին, 28 տարի գերիշխանություն է հաստատել [[Մերձավոր Արևելք]]ում ([[Հերոդոտոս]], գիրք 1, 106)։ Մանան և Արարատյան (Ուրարտու) թագավորությունը այդ ժամանակ ռազմաքաղաքական սերտ դաշինքի մեջ են եղել Ասքանազյան թագավորության հետ։ Այդ է պատճառը, որ հրեաների առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 629-586) Հայկական աշխարհը ներկայացնում է որպես հիշյալ երեք թագավորությունների (Արարատ, Միննի, Աշքենազ) միություն ([[Աստվածաշունչ]], Երեմիա, գլ. LI, 27)։ Աստվածաշնչի հին հունական և հայկական թարգմանություններում (Յոթանասնից) այդ թագավորությունները հիշատակվում են հավաքական անունով՝ «Արարատյան թագավորություններ»։ Աստվածաշնչի հին ասորական թարգմանությունը (Պեշիտտա) Մանան հիշատակվում է «Ար-Մենի» անունով, որը համապատասխանում է հին պարսկերեն «Ար-Մինա» կամ «Ար-Մանիյա» և ելամերեն «խարՄինայա» անվանաձևերին։
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ