«Մխիթար Գոշի դատաստանագիրք»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
No edit summary
== Ձեռագրեր ==
Պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր (շուրջ 40-ը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրվել է դասակարգային հակասությունները մեղմացնելու, ժողովրդի ազգային-ազատագրական ոգին բարձրացնելու նպատակով։ Հայտնի են դատաստանագրքի Ա, Բ, Գ խմբագրությունները։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված)։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված)։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։
 
== «Դատաստանագրքի» գրման 12 պատճառներ ==
Նախադրության մեջ Մխիթար Գոշը խոսում է հիմնականում Դատաստանագրիք նշանակության,
անհրաժեշտության մասին։ Մխիթար Գոշը իր Դատաստանագրքով հիմք դրեց դատարանի ձևավորմանը և
դատարանակազմությանը։ Նախադրության մեջ Գոշը անդրադարձել է Հայաստանում առակ օրենսդրական
խնդիրներին։
Նախադրության Բ գլխում Մխիթար Գոշը բերում է տասներկու պատճառ Դատաստանագրքի անհրաժեշտության
մասին։
«Այս տասներկու գլուխները պարունակում էին այն պատճառները, որ եղան դատաստանի այս գիրքը գրելու
համար»։
Առաջին պատճառը Գոշը համարում էր այն, որ մահմեդականները և այլ քրիստոնյաները համարում էին, որ
մենք չունենք գրավոր օրենքներ։ Մխիթար Գոշը այս կապակցությամբ գրում է․
 
«Որովհետև թեպետ ասվեց, թե Տիրոջից հարկավոր գրով մեզ դատաստան անելու ավանդ չկա, սակայն այժմ
այդ կամեցանք մենք անել, որովհետև բազմաթիվ անգամներ պարսավանքներ լսեցինք ոչ միայն
այլահավատներից, այլ նաև քրիստոնյաներից, որ ասում են, թե, իբր ըստ Ավետարանի բնավ դատաստան չկա,
այդպես անգիտանալով, որ իրենց ներսում է։ Եվ նրանց այդպիսի կարծիքի պատճառով երկու անգամ ի հայտ է
գալիս չարի ախտը, առաջինը, որ իբր օրինադիրը անիմաստությամբ է վարվել, երկրորդը, որ չի կամեցել
զուգահավասար կենցաղավարել մարդկային ազգերին»։
Երկրորդ պատճառը, որի մասին խոսում է Մխիթարը, չարությունն է։ «Եվ երկրորդ, որ իր էությամբ մեր մեջ
օրենքներով չարությանը հանգեցրեց եւ կատարելություն տվեց ակատարությանն հոգու և տվեց վշտակցությունը
սիրո՝ ատելության փոխարեն»։
Մխիթար Գոշը չարությունը ընդունում է՝ որպես բազմաթիվ հանցագործությունների հիմք։ Բացի այդ նա՝ որպես
ուսուցչապետ, իր ստեղծագործություններում միշտ կոչ է անում սիրո ատելության փոխարեն։
Երրորդ պատճառը նա համարում է ծուլությունը, երբ մարդիկ չեն վարժվում օրենքներին և հասարակության
պահանջների և չեն գիտակցում դրանց կարևորությունը իրենց իսկ համար։
«Երրորդ․ որովհետև հեղգության պատճառով անվարժներ կան օրենքներին եւ մարգարեներին եւ
Ավետարանին, որոնց զորությունից հեռու մնալով, հեղգությամբ ապրողները անկարող եղան ընտրել
դատաստանի գիրը, որ արժանի վարքերով ապրելու ժամանակ, իբրեւ քնից կարթնացներ նրանց՝ դատաստանի
գրվածքների ձեռքով»։
Չորրրորդ պատճառ կրթության պակասը, որը ժամանակի ընթացքում դարձել էր կարևոր հիմնախնդիր, ինչը
հանգեցրեց հմտության և փորձառության պակասությանը, ինչպես նաև Գոշը անդրադառնում է նրան, որ
փոխվել էին պահանջմունքները և դեպքերը և այլևս հնարավոր չէր միայն մարգարեական օրենքներով և
ավետարանի օրենքներով առաջնորդվել։  
«Չորրորդ՝ որովհետև նվազեց հմտությունն ու փորձառությունը ըստ ժամանակի եւ ազգերի եւ աշխարհները
փոփոխվեցին ըստ պատահմունքների եւ չմնացին անշարժ՝ ըստ օրենքների, մարգարեների եւ Ավետարանի»։
Հինգերորդ պատճառը Սուրբ Հոգին դադարել էր ներգործություն ունենալմարդկանց կյանքի վրա Գոշը նշում է,
որ Սուրբ Հոգու ներգործության բացակայությունը հանգեցնում է մարդկանց կողմից գրավոր օրենքների
հաստատմանը և նրանց իսկ կողմից այն խախտելուն։
«Հինգերորդ՝ նախկինում ՍուրբՀոգին ներգործում էր մարդկանց վրա և նպաստում ճշմարիտ դատաստան
կատարելուն, և Հոգին էր օրենք գրված մարդկանց սրտերի մեջ, ուստի գրավոր օրենքի կարիք չկար։ Այժմ, երբ
 
Սուրբ Հոգին այն ազդեցությունը չունի և մարդիկ «վրիպել են» քրիստոնեական եղբայրասիրությունից,
ուղղամտությունից և «վասն այնը պատճառի հարկեցաք գրել» Դատաստանագիրքը»։
Վեցերորդ պատճառը ըստ Գոշի այն է, որ մարդկային բարոյականությունը անկում է ապրել, իսկ երդումը
դարձել է պղծության հիմնական միջոցը։
«Վեցերորդ՝ որովհետև դատաստանի իրողությունները երդման են հանգեցնում, մի բան, որ Տիրոջ կողմից
թույլ չտրվեց, սակայն որն այժմ հաճախ, գործ ընդ գործի ետևից եւ վայրապար վարվող դատաստանների
ժամանակ կամ առանց դատաստանի հավատացյալները չարաշահում են։ Նման իրողություններից ելնելով
կամեցանք, ոչ թե Տիրոջ հրամանը լուծանել, այլ խնդիրները լուծելու համար դատաստանի օրենքներն ու
կանոններն հաստատել, ըստ հարկավորության նաեւ՝ ներել դատաստանի ժամանակ»։
Յոթերորդ պատճառը ըստ Գոշի այն է, որ քրիստոնյաները չունենալով գրով ամրագրված դրույթներ
հանցագործությունների և դատարանների համար դիմում էին մուսուլմանների դատարանները, որտեղ
արմատացած էր կաշառակերությունը։
«Յոթերորդ՝ որովհետև գրով դատաստան չլինելու պատճառով, քրիստնյաներըգնում դիմում են
այլահավատներին, ըստ մարգարեի հետևյալ հանդիմանության մի՞ թեԻսրայելի մեջ Աստված չկա, որ գնում
հարցնում են Ճանճիկին։ Այս մասին առաքյալն եւս հանդիմանում է, ասելով՝ եւ եղբոր դեմ դատ բացում, այն էլ
անհավատների մեջ»։
Ութերորդ պատճառն այն է, որ քրիստոնյաների դատարանները ևս լի են կաշառակեր եպիսկոպոսներով,
քահանաներով և աշխարհականներով, ովքեր տգիտությամբ են առաջնորդվում և չեն կարողանում կատարել
արդար դատեր։
«Ութերորդ՝ այժմ էլ տեսնում ենք՝ բազմաթիվ են եւ եպիսկոպոսներից, եւ վարդապետներից, ու քահանաներից,
եւ գլխավոր աշխարհականներից, որ երեսանց, կաշառքի համար եւ տգիտությամբ թյուրում են ճշմարիտ
դատաստանները։ Եվ այս ամենի համար հոժարեցինք գրել գիրքը դատաստանների»։
Իններորդ պատճառ՝ «Իններորդ՝ որովհետեւ մարդու բնությունից ելնելով, որքան էլ շատ հոգով կամ տարբեր
զբաղմունքների մարդկանցով կամ ցնորներով եթե կամենանք ուղի”ղ դատաստան անել՝ չենք կարողանա՝
մոռացությունից, ու եթե այդպես վարվեինք, հետո պիտի փոշմանած ետ դառնայինք, ասելով, ուղի՞ղ դատաստան
արեցինք, թե՞ ոչ»։
 
Տասներորդ պատճառ՝ «Տասներորդ՝ քանի որ, երբ Տեր Աստված ստեղծեց Ադամին, օր օրի շնորհները Սուրբ
Հոգու զորանում էին մեզ վրա։ Իսկ սատանան ասաց, թե Սուրբ Հոգին էլ մարդկանց վրա չմնաց, նրանց մեղքերի
պատճառով, երբ մեղանչեցին Աստծո դրախտում»։
Տասնմեկերորդ պատճառ՝ «Տասնմեկերորդ՝ որովհետև դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք
գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջեւ, ուստիեւ ճշմարիտ եւ ուղիղ գրով թող կատարեն
դատաստան մարդկանց համար»։
Տասներկուերորդ պատճառ՝ «Տասներկուերորդ՝ եւ մարդիկ, որ գան դատավորի առջեւ, երկյուղեն Աստծուց եւ
դատավորներին չկաշառեն եւ թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է
նրանց գործերը եւ Նրա առջեւ ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի»։
 
== Որպես օրենք ==

Նավարկման ցանկ