«Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 48. Տող 48.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*https://ru.wikipedia.org/wiki/Академия_ изобразительных_ искусств (Вена)
*https://ru.wikipedia.org/wiki/Академия_изобразительных_искусств (Вена)
*https://ru.wikipedia.org/wiki/Музей_ современного_ искусства (Линц)
*https://ru.wikipedia.org/wiki/Музей_современного_искусства (Линц)
*https://ru.wikipedia.org/wiki/Замок_Шаттенбург
*https://ru.wikipedia.org/wiki/Замок_Шаттенбург
*https://ru.wikipedia.org/wiki/Музей_ истории_ искусств
*https://ru.wikipedia.org/wiki/Музей_истории_искусств
* [http://photoartkalmar.com/Photoart%20Kalmar%20high%20res/Gigapixel/KHM.Wien.html Spherical panorama of entrance] {{ref-en}}
* [http://photoartkalmar.com/Photoart%20Kalmar%20high%20res/Gigapixel/KHM.Wien.html Spherical panorama of entrance] {{ref-en}}
* [https://www.flickr.com/photos/zachievenor/albums/72157648498360539 Hofburg's Armory] - Պատկերասրահ Flickr-ում
* [https://www.flickr.com/photos/zachievenor/albums/72157648498360539 Hofburg's Armory] - Պատկերասրահ Flickr-ում

12:52, 9 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Արվեստի պատմության թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա[1][2]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1][2] և Վիեննա[3]
ՎայրՎիեննա և Maria-Theresien-Platz?[3]
Կազմված էամրոց Ամբրաս, German Painters - Salon IX?, Collection of Ancient Musical Instruments, Kunsthistorisches Museum?, Münzkabinett?, italian sculpture - hall XXXIV?, Italian Renaissance - cabinet 1?, Ephesos Museum?, Kunstkammer Wien?, Italian painting - hall VII?, Q107093719?, Italian Renaissance - cabinet 3?, German paintings - hall XI?, Q109998474?, Q110991859?, Italian Renaissance - cabinet 4?, Pieter Breugelthe Elder - Hall X? և Q118147128?
ՀասցեMuseumsplatz 2[1]Burgring? (5)
Հիմնադրվել է1921[4]
ՀիմնադիրՖրանց Յոզեֆ I[5]
ՊատվիրողՖրանց Յոզեֆ I[5]
Այցելուներ579 204 մարդ (2021)[6]
ՏնօրենSabine Haag?[7]
Կայքkhm.at(գերմ.) և khm.at/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վիեննայի Արվեստի պատմության թանգարան (գերմ.՝ Kunsthistorisches Museum, կրճատ՝ KHM), հայտնի գեղարվեստի թանգարան Վիեննայում։ Բացվել է 1891 թվականին՝ գրեթե նույնական Բնագիտական թանգարանի հետ միասին, որը գտնվում է հարևանությամբ։ Կառուցման հրամանը տրվել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր կողմից՝ 1858 թվականին՝ քաղաքն ընդարձակելու ծրագրի շրջանակներում։ Երկու թանգարանները կառուցված են իտալական ռենեսանսի ոճով՝ Գոթֆրիդ Զեմփերի և բարոն Կարլ ֆոն Հազենաուերի նախագծով։

Հավաքածու

Թանգարանը պաշտոնապես հիմնադրվել է 1889 թվականին։ 19-րդ դարի երկրորդ կեսին թանգարանը հարստացվեց ավստրիական կայսերական պալատի հարուստ հավաքածուով։ Այս ժամանակաշրջանում արդեն գոյություն ունեին նմանատիպ թանգարաններ, որոնք ստեղծվել էին արքայական հավաքածուների հիման վրա։ Դրեզդենում սաքսոնական կուրֆյուրստի հավաքածուի հիման վրա, Բեռլինում՝ Պրուսիայի արքայի, Պետերբուրգում՝ ռուս կայսրերի հավաքածուների հիման վրա բացվեց Էրմիտաժը։

Վիեննայում որոշեցին մեկի փոխարեն 2 թանգարան ստեղծել՝ բնագիտական և գեղարվեստական հավաքածուներով։ Այսպես, Վիեննայում բացվեցին Պատմաբնագիտական թանգարանը և Պատմագեղարվեստական թանգարանը։

Դրանք տեղակայված էին իրար մոտ՝ ստեղծելով ճարտարապետական զգալի անսամբլ։

Նկարչությունը Մաներիզմի դարաշրջանում

Մաներիզմը անցումային էտապ հանդիսացավ Վերածննդի և բարոկկո արվեստների միջև և որոշ ժամանակ գոյատևեց միաժամանակ երկու ոճային ուղղությունների հետ, չնայած բարոկկոն զգալիորեն երկար տիրեց։ Մաներիզմի հայտնությունը արվեստի քննադատները կապում էին Վերածննդի գաղափարներից հիասթափության և, որ ամենահավանականն է, 16-րդ դարի ճգնաժամի հետ։ Վիեննայի թագավորական պալատը ուրախությամբ ողջունեց այս նոր ստեղծագործական ուղղվածությունը, որտեղից էլ որ նրանք եկած լինեին։ Ավստրիայի թագավորական պալատը շուտով դարձավ Արևմտյան Եվրոպայում մաներիզմի ամենահզոր կենտրոններից մեկը։ Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները։ XVI դարի վերջում մաներիզմի հայտնի կենտրոն դարձավ Պրագան, որտեղ ստեղծագործում էին․


Հետագայում նրանց աշխատանքները տեղափախվեցին Վիեննա, կազմելով տվյալ գեղարվեստական ոճի զգալի հավաքածու:

Արչիբալդոյի նկարները

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)» հոդվածին։