«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 243 բայտ ,  2 տարի առաջ
Պիտակ: 2017 source edit
=== Նապոլեոնյան դարաշրջան և Բրազիլիայի կորուստ ===
{{Հիմնական|Նարնջային պատերազմ|Բրազիլիայի պատմություն {{!}} Բրազիլիայի անկախության պատերազմ}}
[[image:John_V_of_Portugal_Pompeo_Batoni.jpg|264x264px|աջից|մինի|[[Ժուան V]]՝ [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]] [[1706]]-[[1750|1750 թվական]]ներին]]
[[image:Portuguese empire 1800.png|center|600px|Պորտուգալական կայսրությունը 1800 թվականին]]
[[19-րդ դար|19-րդ դարի]] առաջին տասնամյակը նշանավորվում է [[Առաջին ֆրանսիական կայսրություն|Նապոլեոնյան Ֆրանսիայի]] վերելքով։ [[1804 թվական|1804 թվականին]] [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն Բոնապարտը]] կատարում է ազգային հեղաշրջում և ընտրվում [[Կայսր|Ֆրանսիայի կայսր]]՝ միաժամանակ նաև ցմահ կոնսուլ։ [[1807 թվական|1807 թվականի]] աշնանը Պորտուգալիա ներխուժելու նպատակով ֆրանսիական զորքերը տեղափոխվեցին [[Իսպանիա]]։ Նապոլեոնը հավակնում էր գրավել Պորտուգալիան՝ վերջինիս դաշնակից [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]] դիրքերը անդրծովյան Եվրոպայում խարխլելու նպատակով։ [[1807]]-[[1811 թվական|1811 թվականներին]] պորտուգալական ուժերը հաջողությամբ պայքար են սկսում իրենց հայրենիք ներխուժած ֆրանսիական բանակի դեմ, իսկ թագավորական ընտանիքն ու պորտուգալական ազնվականությունը՝ այդ թվում և [[Մարիա I|Մարիա I-ը]], տեղափոխվում են [[Հարավային Ամերիկա|Հարավային Ամերիկայի]] պորտուգալական գաղութ հանդիսացող [[Բրազիլիա]]։
 
[[Նարնջային պատերազմ|Նապոլեոնի կողմից Պորտուգալիայի բռնազավթումը]] սկսովում է դանդաղ և ընթանում մինչև [[20-րդ դար|20-րդ դարի]] սկիզբը։ [[1807 թվական|1807 թվականին]] ֆրանսիացիները գրավեցին Պորտուգալիայի մայրաքաղաք [[Լիսաբոն|Լիսաբոնը]] և Բրազիլիայում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն՝ [[Ռիո դե Ժանեյրո]] կենտրոնով։ Վերջինս որոշ ժամանակ անց դարձավ [[Պորտուգալական կայսրություն|Պորտուգալական կայսրության]] քաղաքամայրը։ [[1815|1815 թվականին]] Բրազիլիան հռչակվեց [[թագավորություն]], իսկ միապետական Պորտուգալիան միավորվեց վերջինիս հետ՝ ստեղծելով [[Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվերի միացյալ թագավորություն|Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվերի պլյուրոնտինենտալ պետությունը]]։ Ֆրանսիական բռնազավթումը խարխլեց պորտուգալացիների դիրքերը [[Հարավային Ամերիկա|Հարավային Ամերիկայում]]։ Արդյունքում՝ կիսանկախ Բրազիլիան հաջողություններ գրանցեց քաղաքական, վարչական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում։ [[1815 թվական|1815 թվականին]] Նապոլեոնի հրամանատարության տակ գտնվող ֆրանսիական հեծելագնդերը պարտություն կրեցին յոթերորդ կոալիցիայի երկրների միացյալ բանակին։ Արդյունքում՝ [[Եվրոպա|Եվրոպայում]] իրավիճակը շրջադարձային կերպով փոխվեց և արքայազն [[Ժուան VI|Ժուան VI-ը]] կարողացավ անվտանգ վերադառնալ [[Լիսաբոն]]։ Այնուամենայնիվ, պորտուգալական արքունիքը շարունակում էր գործունեություն ծավալել Բրազիլիայում։ 1820 թվականին [[Պորտու|Պորտույում]] բռնկվեց [[Պորտուգալիայի լիբերալ հեղափոխություն|լիբերալ հեղափոխություն]], որի մասնակիցները պահանջում էին թագավորական ընտանիքի վերադարձը Լիսաբոն։
 
Հեղափոխականների հաղթանակից հետո թագավորը վերադարձավ Լիսաբոն, սակայն նրա որդին՝ Պեդրուն, շարունակեց մնալ [[Ռիո դե Ժանեյրո|Ռիո դե Ժանեյրոյում]]։ Հաջորդ տարի Պորտուգալիայի կառավարությունը փորձեց Բրազիլիայում վերականգնել [[Գաղութարարություն|գաղութային վարչակարգը]], սակայն բրազիլացիներն անդրդվելի էին։ Արքայորդի Պեդրուն կարճ ժամանակահատվածում կարողանում է ստանալ բրազիլական ազդեցիկ խավի մեծամասնության աջակցությունը և նույն տարում Բրազիլիան հռչակում է անկախ պետություն։ Այսպիսով՝ Հարավային Ամերիկայում պորտուգալացիների միակ հենակետը մնում է [[Հարավային Կիսպլատինա|Հարավային Կիսպլատինան]] (գտնվում է մերօրյա [[Ուրուգվայ|Ուրուգվայի]] տարածքում): Բրազիլիայի միջազգային ճանաչման գործընթացն ավարտվում է [[1825 թվական|1825 թվականին]]՝ երբ [[Պեդրու I (Պորտուգալիայի թագավոր)|Պեդրու I-ը]] հորից թագ է ստանում։ Այնուամենա կորտեսների ընդունած առաջադիմական բարեփոխումների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։[[image:Portuguese empire 1800.png|center|824x824px|Պորտուգալական կայսրությունը 1800 թվականին]]Հաջորդիվ սկսվում է [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] լիբերալ պատերազմների շրջափուլը։ [[1820|1820 թվականին]] Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1824|1824 թվականին]] արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրամիապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ [[1834|1834 թվականին]] Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը [[1836|1836 թվականին]] վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842|1842 թվականին]] դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։ [[Պատկեր:Portuguese empire 1800.png|մինի|աջից|362x362px|Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին]]
 
Հաջորդիվ սկսվում է [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] լիբերալ պատերազմների շրջափուլը։ [[1820|1820 թվականին]] Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1824|1824 թվականին]] արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրամիապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ [[1834|1834 թվականին]] Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը [[1836|1836 թվականին]] վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842|1842 թվականին]] դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։ [[Պատկեր:Portuguese empire 1800.png|մինի|աջից|362x362px|Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին]]
 
=== Առաջին աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան ===
39 871

edits

Նավարկման ցանկ