«Երևանի տրամվայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|[[User:GeoO|<font face="Candara" size="3px">@</font><font color="#C00">ջ</font><font color="#F0A000">ե</font><font color="#FFD700">օ</font>]] [[Մասնակցի քննարկում:GeoO|(քնն․)]]}}
{{խմբագրում եմ|[[User:GeoO|<font face="Candara" size="3px">@</font><font color="#C00">ջ</font><font color="#F0A000">ե</font><font color="#FFD700">օ</font>]] [[Մասնակցի քննարկում:GeoO|(քնն․)]]}}
[[Պատկեր:Երևանի տրամվայ.jpg|300px|մինի|Տրամվայի վագոն Երևանի [[Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)|Գրիգոր Լուսավորիչ փողոցում]]]]
[[Պատկեր:Երևանի տրամվայ.jpg|300px|մինի|Տրամվայը Երևանի [[Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)|Գրիգոր Լուսավորիչ փողոցում]]]]
'''Երևանի տրամվայ''', [[Հայաստան]]ի մայրաքաղաք [[Երևան]]ում գործող տրամվայի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին [[Երևանի ձիաքարշ|քաղաքային ձիաքարշ երկաթգծի]] տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի<ref>[http://transphoto.ru/photo/537572/|title="Схема движение транспорта в Ереване" на сайте "СТТС"]</ref>, որոնց սպասում էր տրամվայի 2 դեպո։

08:05, 5 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-19 13:09:22 ֆորմատով

Տրամվայը Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի տրամվայ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի[1], որոնց սպասում էր տրամվայի 2 դեպո։

Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին․ փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։

Պատմություն

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիարքարշը։ Ձիարքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ պատերազմի արդյունքում տրամվայը ավիրվել է[2]։

1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը[3]։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերը՝ ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Կիևյան կամրջի վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է N7 երթուղին։

2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլելբուսին։

Շարժակազմ

Փակման պահին Երևանի տրամվայի շարժակազմը բաղկացած էր Ռիգայի և Ուստ-Կատավի գործարանների վագոններից։

Դեպո

Տրամվայի շարժումը Երևանում սպասարկում էր 2 դեպո։

N1 դեպոն գտնվում էր Արշակունյաց պողոտայում։

N2 դեպոն գտնվում էր Լենինգրադյան փողոցում։ Այս դեպոն դադարեցրել է իր գործունեությունը 2004 թվականին[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ