«Ելիզավետպոլի նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: |Տեղը ըստ խտության = → |տեղը ըստ խտության = oգտվելով ԱՎԲ
Տող 126. Տող 126.


[[Կատեգորիա:Ռուսական կայսրության նահանգներ]]
[[Կատեգորիա:Ռուսական կայսրության նահանգներ]]
[[Կատեգորիա:Արևելյան Հայաստան]]
[[Կատեգորիա:19-րդ դար]]
[[Կատեգորիա:19-րդ դար]]
[[Կատեգորիա:20-րդ դար]]
[[Կատեգորիա:20-րդ դար]]
[[Կատեգորիա:Սյունիք նահանգ]]
[[Կատեգորիա:Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում]]
[[Կատեգորիա:Արցախ նահանգ]]
[[Կատեգորիա:Ուտիք]]
[[Կատեգորիա:Ադրբեջանի պատմություն]]
[[Կատեգորիա:Ադրբեջանի պատմություն]]

20:06, 4 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Ելիզավետպոլի նահանգ
Елизаветпольская губерния

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակնահանգ
Մտնում էՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ներառում էԱրեշի գավառ
Ելիզավետպոլի գավառ
Զանգեզուրի գավառ
Ղազախի գավառ
Նուխիի (Շաքիի) գավառ
Շուշիի գավառ
Ջեբրայիլի գավառ
Ջևանշիրի գավառ
ՎարչկենտրոնԵլիզավետպոլ
Խոշորագույն քաղաքՇուշի
Հիմնական լեզուՌուսերեն
Բնակչություն (1897)878.415
Ազգային կազմԹուրքեր, հայեր, ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Իսլամ
Տարածք44,136 քառ.կմ
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն

 3904 մ
 500 մ
Պատկեր:Gubernias del Caucaso - Gubernia de Elizavetpol - Imperio Ruso.png
Հիմնադրված է1868-1918 թ.
Պատմական շրջան(ներ)Ուտիք, Արցախ, Սյունիք

Ելիզավետպոլի նահանգ (հին ռուսերեն՝ Елисаветпольская губернiя), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի կենտրոնական մասում 1868-1917 թվականներին։ Սահմանակցում էր Թիֆլիսի, Բաքվի և Երևանի նահանգներին, և Պարսկաստանին։

Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևմտյան, Հայաստանի Հանրապետության արևելյան շրջանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծ մասի հետ։

Վարչական կենտրոնը Գանձակ քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Շաքին։ Նախքան 1868 թվականը Ելիզավետպոլի նահանգի տարածքը Թիֆլիսի և Բաքվի նահանգների մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Հյուսիսային Իրանի խանություններից Գանձակի, Շաքիի և Ղարաբաղի խանությունները։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Աշխարհագրական դիրք

Ելիզավետպոլի նահանգը Անդրկովկասի կարևորագույն նահանգներից էր, գտնվում էր արևելյան մասում՝ մոտավորապես 38°50' и 41 1/2 ° հյուսիսային լայնությունների և 44°21' и 48°21' արևելյան երկայնությունների միջև (Գրինվիչի միջօրեականիցՀյուսիսում սահմանակից էր Թիֆլիսի նահանգին, Զաքաթալայի շրջանին և Դաղստանի մարզին, արևելքում՝ Բաքվի նահանգին, արևմուտքից՝ Թիֆլիսի և Երևանի նահանգներին, հարավից՝ Պարսկաստանին (Երևանի նահանգից մինչև Արաքս գետը, որն էլ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի սահմանը՝ Թուրքմենչայի պայմանագրով)։ Ցարական կառավարության ժամանակաշրջանում նահանգը զբաղեցրել է 38 782,5 քառ. վերստ կամ 44.136 քառ. կմ տարածք։

Կլիմա

Ելիզավետպոլի նահանգի կլիման բազմազան է։ Լեռնային գոտում (Փոքր Կովկաս լեռնային համակարգ՝ Գուգարաց լեռներ, Արցախի լեռներ, Զանգեզուրի լեռներ և այլ լեռնաբազուկներ) արոտավայրերը դասավորված են անտառային բուսականությունից վեր։ Տարվա երեք եղանակներին դրանք ծածկված են ձյունով ու անմարդաբնակ են։ Ամռանը մթնոլորտային խոնավության շնորհիվ առաջանում է մարգագետնային բուսածածկ։ Ուստի անասնապահ քոչվորները ամռանը տեղափոխվում են այստեղ։

Լեռնային արոտավայրերի գոտուց ցածր կլիման դեռ խիստ է, սակայն այստեղ զբաղվում են հացահատիկաոլոռային բույսերի մշակմամբ (բացառությամբ եգիպտացորենի և բրնձի)։ Ձմեռները ձյունառատ են ու խիստ, իսկ ամառները՝ զով և հաճախակի անձրևոտ և կարկուտով, որը մեծ վնաս է հասցնում մշակաբույսերին։

Նախալեռներում բացի հացահատիկներից կան պտղատու և խաղողի այգիններ, կատարվում է նաև արհեստական ոռոգում։

Ընդարձակ հարթավայրային և տափաստանային տարածքները բնութագրվում են տաք և չոր կլիմայով։ Կարճատև գարունն արագ անցում է կատարում երկարատև ամառ։ Ձմեռները նույնպես կարճատև են ու մեղմ։ Ապրիլի վերջերին երաշտ է լինում և ջերմաստիճանը հասնում է 45 °C-ի և շարունակվում է մինչև սեպտեմբերի կեսերը ու բուսականությանը սպառնում է չորացման վտանգը և կարիք է լինում արհեստական ոռոգման։ Ուշ աշնանը և Ձմռանը, կապված անձրևային սեզոնի հետ, տափաստանները ծածկվում են բուսականությամբ՝ վերածվելով ձմեռային արոտավայրերի։ Այս շրջաններում ձյունը հազվադեպ է, իսկ սառնամանիքները սովորաբար չեն գերազանցում 5-6 °C ջերմաստիճանը։

Ելիզավետպոլ և Շուշի քաղաքների կլիման ցուցադրված է սանդղակում, որոնցից առաջինը բնութագրում է հարթավայրային տափաստանային, երկորդը՝ անտառային զոնան։

Վայրը Բարձրությունը մետրով Հունվարի միջին ջերմաստիճան Հուլիսի միջին ջերմաստիճան Միջին ջերմաստիճանը տարվա կտրվածքով Տեղումների քանակը մմ-ով
Ելիզավետպոլ 445 0.1° 24.9° 18.1° 256.9
Շուշի 1368 −3.3° 19.2° 8.8° 658.9

Մեծ Կովկաս լեռնաշղթայի ստորոտին՝ Նուխի քաղաքի շրջակայքում, տարեկան տեղումների քանակը 716.7 մմ է։ Ելիզավետպոլի նահանգի անտառները զբաղեցնում են տարածքի 21 տոկոսը, դրանց հիմնական մասը կենտրոնացած է Ղազախի և Զանգեզուրի շրջաններում ու Արցախում։

Լեռնագրություն

Ելիզավետպոլի նահանգի ռելիեֆը հյուսիս-արևելքից հարավ-արևելք բաժանվում է երեք գոտիների։

Գավառներ

Նահանգը բաժանված է եղել 8 գավառի («ույեզդ»)․

  • Ելիզավետպոլի գավառ
  • Արեշի գավառ
  • Նուխիի (Շաքիի) գավառ
  • Ղազախի գավառ
  • Ջևանշիրի գավառ
  • Ջեբրայիլի գավառ
  • Զանգեզուրի գավառ
  • Շուշիի գավառ

Բնակչություն

Ըստ 1897 թ․ Ցարական Ռուսաստանի մարդահամարի, նահանգն ուներ 878,415, որից․

Արտաքին հղում

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1806)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1806-1840)
Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական մարզի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{} Հայաստանի Հանրապետություն (1918-1920)