«Քուրդ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 284 բայտ ,  9 տարի առաջ
 
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդու` [[Քուրդ Ա]]-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին: [[1316]]-[[1335]] թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է [[1295]]-[[1304]] թթ-ին/, Խուդաբանդ խանի /գահակալել է [[1304]]-[[1316]] թթ-ին/, Աբու Սայիդ խանի /գահակալել է [[1316]]-[[1335]] թթ-ին/ օրոք` [[13-րդ]] դարավերջից մինչև [[134]]0-ական թվականները: ԱյդԱյս խաների հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ` ընդունվել է նրանց կողմից և իր տարածքներում ինքնիշխան գործելու հրամանագիր /ֆարման/ է ստացել: Հենց այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը: Քուրդ Բ-ն [[Շահնշահ Գ]]-ի, [[Բուրթել Օրբելյան]]ի, Գրիգոր Խաչենցու հետ [[14-րդ]] դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական դեմքերից մեկն էր: Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` Ամբերդի[[Ամբերդ]]ի, Կարբիի[[Կարբի]]ի և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից եւ օգնական լինէր,,: Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը: Նրա կինն էր [[Իվանե Ա]] Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր Խուանդ խաթունը: Դստերը` Թամթային կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Ծարա]] ճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է [[1338]] թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում:
 
==Գրականություն==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ