«Այրիություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մահ ՀոթՔաթ գործիքով
Տող 29. Տող 29.
* [[Вдовьи моряки|Ծովային այրիներ]]
* [[Вдовьи моряки|Ծովային այրիներ]]


{{Արտաքին հղումներ}}{{ՎՊԵ}}
[[Կատեգորիա:Մահ]]
[[Կատեգորիա:Մահ]]

13:53, 25 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Կոնստանտին Մակովսկի «Այրին». 1865. Ռուսական պետական թանգարան,
Սանկտ Պետերբուրգ

Այրիություն, մարդու դրությունը ամուսնու կամ կնոջ մահվանից հետո: Տղամարդը այս դրությունում կոչվում է ամուրի, իսկ կինը՝ այրի:

Պատմություն

Այրիությունը ի հայտ է գալիս ամուսնությունից հետո: Միաժամանակյա մահը հազվադեպ է հանդիպում, որպես կանոն, ամուսիններից մեկն ապրում է մյուսով:

Այրիներ

Մի շարք ժողովուրդների սովորության համաձայն՝ ամուսիններից մեկի մահից հետո մյուսը վերջ է տալիս կյանքին՝ ինքնասպանությամբ: Հնդկաստանում այս ծեսը կոչվում է սաթի և ստեղծվել է մինչև XIX դարը: Չինաստանում այրիները ինքնասպանությամբ զբաղվել են V դարից սկսած մինչև XX դարը[1]: Այս ավանդությունը նպատակ ունի այրիներին պաշտպանելու կողմնակի ոտնձգություններից և խորհրդանշում է հավատարմությունը կնոջ մահացածի հանդեպ: Քոչվոր ժողովուրդների մոտ ինքնասպանություն բառը փոխվում է ինքնավնասում բառով: Այլ երկրներում, այրին ամուսնու մահից հետո ոչ միայն վերջ չի տալիս իր կյանքին, այլև կարող է նորից ամուսնանալ: Հին հույների առասպելներում այսպես առաջին անգամ վարվել է Գորգոֆոնան (Պերսեի աղջիկը)[2]: Հին Կտակարանում ասվում էր, որ այրիները կարող են ամուսնանալ իրենց մահացած ամուսնու բարեկամներից մեկի հետ[3]:

Հին ժամանակներում օրենսդրորեն սահմանափակվում էր այրիների պաշտպանության իրավունքները: Խոսքը, Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված առաջին նամակի մասին է, որտեղ ասվում է, որ պետք է այրիները պահպանեն պարտականությունները իրենց և եկեղեցու նկատմամբ: Վերջիններս պետք է օգնեն այրիներին ստեղծելու իրենց երկրորդական ամուսնությունը: Ասիական երկրներում՝ ավանդական համայնքներում, հարազատները պետք է պահեն այրիներին:

Ամուրիներ

Վարքը ամուրիների, որպես կանոն կանոնակարգված չի եղել հետագա ժամանակահատվածում, բացառությամբ՝ սգո օրերի, որոնք երկու անգամ քիչ են, քան այրիներինը, որի պատճառը եղել է սեռական անհավասարությունը:

Արդիականություն

Ներկայումս օրենքները հիմնականում կանոնակարգում են այրիների և ամուրիների իրավունքները, ժառանգություն ստանալը, կենսաթոշակները, փոխհատուցումը և այլն: Թողնում են նրանց անձնական կյանքն առանց ուշադրության: Ավանդույթները, կապված երկրորդական ամուսնության հետ, այնպես են՝ ինչպես եղել են անցյալում:

Ծանոթագրություններ

Գրականություն

Տես նաև

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրիություն» հոդվածին։