«Ներքին քաղաք (Վիեննա)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
No edit summary
Չնայած որ Ներքին քաղաք շրջանում բնակվում են ընդամենը մոտավորապես 17 հազար բնակիչ՝ այնտեղ աշխատում են ավելի քանի 100.000 մարդ: Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանը հանդիսանում է Վիեննայի զբոսաշրջային կենտրոնը, ինչպես նաև այն պատճառով, որ այստեղ տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և բիզնես կենտրոններ:
 
Պատմականորեն բաժանված է եղել չորչորս քառակուսի մասի: Չորս մասի բաժանելը կապված է քաղաքի չորս դարպասների հետ: Այդ թաղամասերն են՝ Ստուբենվիերթելը ({{lang-de2|Stubenviertel}}) հյուսիս-արևելքում, Կյորնթներ Վիերթելը ({{lang-de2|Kärntner Viertel}}) հարավ-արևելքում, Վայդմերվիերթելը ({{lang-de2|Widmerviertel}}) հարավ-արևմուտքում և Սքոթենվիերթելը ({{lang-de2|Schottenviertel}}) հյուսիս-արևմուտքում: Ներկայում Ներքին քաղաք շրջանը սահմանակից է [[Լեոպոլդշթադ]]ին հյուսիս-արևելքից, [[Լանդշտրասե]]ին արևելքից, [[Վիդեն (Վիեննա)|Վիդենին]] և [[Մարիահիլֆ]]ին հարավից, [[Նոյբաու]]ին և [[Յոզեֆշթադ]]ին արևմուտքից, [[Ալզերգրունդ]]ին հյուսիսից<ref name="Manfred"/><ref name="Henriette"/><ref name="stadt"/>:
 
Ներքին քաղաք շրջանի շուրջ՝ այնտեղ որտեղ նախկինում գտնվում էին Վիեննայի քաղաքային պարիսպները, անցնում է [[Ռինգշտրասե]] ընդարձակ փողոցը: Ներքին քաղաքում ներսում չկան մեծ փողոցներ, քանի որ շրջանը պահպանել է իր պատմական տեսքը: Շրջանով անցնում է [[Վիեննայի մետրոպոլիտեն|մետրոպոլիտենի]] առաջին և երրորդ գծերը, իսկ մոտավորապես սահմանով՝ երկրորդ և չորրորդ գծերը<ref name="Manfred"/><ref name="Henriette"/>:
238 723

edits

Նավարկման ցանկ