«Գողացված նամակը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.


Նրանք նորից հանդիպում են մեկ ամսից նույն կազմով: Այս անգամ Ժիսկեն հայտնում է, որ պատրաստ է հիսուն հազար ֆրանկ վճարել նրան, ով կգտնի նամակը և նրան դուրս կհանի այդ պատմությունից: Դյուպենը համաձայնվում է: Նա խնդրում է ուղարկել իրեն այդ գնի մուրհակ և այդ ժամանակ նա կտա նամակը Ժիսկեին: Ապշած Ժիսկեն տալիս է նրան մուրհակը և իսկապես ստանում է նամակը Դյուպենի ձեռքից: Այլ հարցեր չտալով՝ նա անմիջապես լքում է Դյուպենի աշխատասենյակը, իսկ Դյուպենը պատմեց, թե ինչպես է կարողացել գտնել նամակը:
Նրանք նորից հանդիպում են մեկ ամսից նույն կազմով: Այս անգամ Ժիսկեն հայտնում է, որ պատրաստ է հիսուն հազար ֆրանկ վճարել նրան, ով կգտնի նամակը և նրան դուրս կհանի այդ պատմությունից: Դյուպենը համաձայնվում է: Նա խնդրում է ուղարկել իրեն այդ գնի մուրհակ և այդ ժամանակ նա կտա նամակը Ժիսկեին: Ապշած Ժիսկեն տալիս է նրան մուրհակը և իսկապես ստանում է նամակը Դյուպենի ձեռքից: Այլ հարցեր չտալով՝ նա անմիջապես լքում է Դյուպենի աշխատասենյակը, իսկ Դյուպենը պատմեց, թե ինչպես է կարողացել գտնել նամակը:

== Հրատարակում և կարծիքներ ==
Պոյի դետեկտիվ պատմվածքներից «Գողացված նամակը» համարվում է ամենաստացվածը, քանի-որ պատմվածքը մաքրված է [[գոթական գրականություն|գոթական գրականության]] մնացուկներից<ref>{{cite web|author=|date=|url=http://www.cliffsnotes.com/study_guide/literature/Poe-s-Short-Stories-Summary-Analysis-and-Original-Text-The-Purloined-Letter-.id-145,pageNum-94.html|title=Summary, Analysis, and Original Text "The Purloined Letter"|publisher=CliffsNotes|accessdate=2010-08-08|lang=en|deadlink=404|archiveurl=https://web.archive.org/20100301133910/www.cliffsnotes.com/study_guide/literature/Poe-s-Short-Stories-Summary-Analysis-and-Original-Text-The-Purloined-Letter-.id-145,pageNum-94.html|archivedate=2010-03-01}}</ref>: Առաջին անգամ «Գողացված նամակը» հայտնվել է ''The Gift for 1845'' ամսագրում 1844 թվականին, իսկ հետո տպագրվել է այլ թերթերում և ամսագրերում:

[[1844 թվական]]ի [[մայիս]]ին Էդգար Ալլան Պոն նամակ է ուղարկում Ջեյմս Ռասսել Լոուելլին, որում խոստովանում է, որ համարում է այս պատմվածքը ամենալավը այն ամենից, որը գրել է տրամաբանական հետևաբանությունների ոգով: Երբ պատմվածքը հրատարակվել էր ''The Gift'' ամսագրում, խմբագիրը բնութագրեց այն ինչպես հրաշալի պատկերազարդում այն բանի, թե «որքան զվարճալի կարող է լինել մի մարդու ներսի երկու անհատականությունների ֆանտազիաների խաղը»<ref>{{книга|автор = Phillips, Mary E.|часть = |заглавие = Edgar Allan Poe: The Man. Volume II|оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место = Chicago|издательство = The John C. Winston Co.|год = 1926|том = |страницы = 930–931|страниц = |серия = |isbn = |тираж = }}</ref>:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

21:31, 18 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-29 10:29:13 ֆորմատով

Գողացված նամակը
անգլ.՝ The Purloined Letter
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Օգյուստ Դյուպեն
Ստեղծման տարեթիվ1845
Նկարագրում էՓարիզ
ՆախորդՄարի Ռոժեի գաղտնիքը
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվդեկտեմբեր 1844
 The Purloined Letter Վիքիպահեստում

«Գողացված նամակը» (անգլ.՝ The Purloined Letter), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին: Պատմվածքը հանդիսանում է երևակայական խուզարկու Օգյուստ Դյուպենի մասին երեք պատմվածքների շարքից երրորդը, որը հաջորդում է Սպանություն Մորգ փողոցում և Մարի Ռոժեի գաղտնիքը պատմվածքներին: Երեք պատմվածքներն էլ համարվում են դետեկտիվ ժանրի կարևոր ստեղծագործություններ:

Սյուժե

Անհայտ պատմողը, ում անունից պատմվում է ստեղծագործությունը, ֆրանսիացի խոըզարկու Օգյուստ Դյուպենի հետ քննարկում է նրա ամենահետաքրքիր հետաքննությունները: Այդ ժամանակ նրանց միանում է ոստիկանապետ Ժիսկեն, ով Դյուպենի համար գործ ուներ:

Ոմն օրիորդի հյուրասենյակից նամակ էր գողացված, որը վարկաբեկիչ տվյալներ էր պարունակում: Հայտնի է, որ նամակը գողացել է ոմն նախարար Դ.: Նա եղել է սենյակում, տեսել է նամակը և փոխարինել է այն մեկ այլ ոչ կարևոր նամակով: Դ.-ն նամակով շանտաժի է ենթարկում իր զոհին:

Ոստիկանապետն անում է երկու հիմնարար եզրակացություններ, որոնց հետ էլ համաձայնվում է Դյուպենը.

  1. Նամակը մինչ այս պահը նախարարի ձեռքերում է, քանի-որ նամակին տիրապետելն ավելի շատ իշխանություն է տալիս, քան դրա օգտագործումը:
  2. Նամակը հենց այդ պահին ներկայացնելու հնարավորությունը նույնպիսի կարևոր պայման է, ինչպես նամակի տիրապետումը:

Ոստիկանապետը խոստովանում է, որ ոստիկանները նախարարի տան խուզարկում են արել, սակայն ոչինչ չեն գտել: Նրանք նայել են նույնիսկ պաստառների ետևում և գորգերի տակ: Ոստիկանապետի մարդիկ խուզարկել են բոլոր սեղանները և աթոռները մանրադիտակով, բայց ոչ մի հետք չեն հայտնաբերել, որ ինչ-որ մեկը խախտել էր դրանց ամբողջականությունը:

Դյուպենը խնդրում է ոստիկանապետին տալ նրան նամակի պարունակության ավելի մանրամասն նկարագրություն: Տալով նկարագրությունը՝ Ժիսկեն հեռանում է Դյուպենի մոտից: Նրա բացակայության ժամանակ Դյուպենը և պատմողը քննարկում են ոստիկանների պահվածքը՝ կապված խուզարկումների հետ:

Նրանք նորից հանդիպում են մեկ ամսից նույն կազմով: Այս անգամ Ժիսկեն հայտնում է, որ պատրաստ է հիսուն հազար ֆրանկ վճարել նրան, ով կգտնի նամակը և նրան դուրս կհանի այդ պատմությունից: Դյուպենը համաձայնվում է: Նա խնդրում է ուղարկել իրեն այդ գնի մուրհակ և այդ ժամանակ նա կտա նամակը Ժիսկեին: Ապշած Ժիսկեն տալիս է նրան մուրհակը և իսկապես ստանում է նամակը Դյուպենի ձեռքից: Այլ հարցեր չտալով՝ նա անմիջապես լքում է Դյուպենի աշխատասենյակը, իսկ Դյուպենը պատմեց, թե ինչպես է կարողացել գտնել նամակը:

Հրատարակում և կարծիքներ

Պոյի դետեկտիվ պատմվածքներից «Գողացված նամակը» համարվում է ամենաստացվածը, քանի-որ պատմվածքը մաքրված է գոթական գրականության մնացուկներից[1]: Առաջին անգամ «Գողացված նամակը» հայտնվել է The Gift for 1845 ամսագրում 1844 թվականին, իսկ հետո տպագրվել է այլ թերթերում և ամսագրերում:

1844 թվականի մայիսին Էդգար Ալլան Պոն նամակ է ուղարկում Ջեյմս Ռասսել Լոուելլին, որում խոստովանում է, որ համարում է այս պատմվածքը ամենալավը այն ամենից, որը գրել է տրամաբանական հետևաբանությունների ոգով: Երբ պատմվածքը հրատարակվել էր The Gift ամսագրում, խմբագիրը բնութագրեց այն ինչպես հրաշալի պատկերազարդում այն բանի, թե «որքան զվարճալի կարող է լինել մի մարդու ներսի երկու անհատականությունների ֆանտազիաների խաղը»[2]:

Ծանոթագրություններ

  1. «Summary, Analysis, and Original Text "The Purloined Letter"» (անգլերեն). CliffsNotes. Արխիվացված է օրիգինալից 2010-03-01-ին. Վերցված է 2010-08-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. Volume II. — Chicago: The John C. Winston Co., 1926. — С. 930–931.