«Արամ Շահգելդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1897 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1. Տող 1.
{{Անձ
{{Անձ
| ծննդյան օր = {{ԾԱ|1897|1|16}}
| ծննդավայր = [[Աստապատ]]
| ծննդավայր = [[Աստապատ]]
| վախճանի օր = [[1948]]
| քաղաքացիություն = {{Դրոշավորում|Հայաստան}}
| ազգություն = [[հայ]]
}}
}}
'''Արամ Հովհաննեսի Շահգելդյան''' ({{Հուլյան տոմար|հունվարի 4}}, [[հունվարի 16]], [[1897]] թվական, գյուղ [[Աստապատ]] (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում) - [[1948]]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, խմբագիր։ ԽՄԿԿ անդամ [[1917]] թվականից։
'''Արամ Հովհաննեսի Շահգելդյան''' ({{Հուլյան տոմար|հունվարի 4}}, [[հունվարի 16]], [[1897]] թվական, գյուղ [[Աստապատ]] (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում) - [[1948]]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, խմբագիր։ ԽՄԿԿ անդամ [[1917]] թվականից։
Տող 13. Տող 9.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Երևանի քաղաքապետներ}}

{{ՀՍՀ|հատոր=8|էջ=420}}
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=420}}
{{Երևանի քաղաքապետներ}}


{{DEFAULTSORT:Շահգելդյան, Արամ}}
{{DEFAULTSORT:Շահգելդյան, Արամ}}

[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ]]
[[Կատեգորիա:Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ]]
[[Կատեգորիա:Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ]]
[[Կատեգորիա:1897 ծնունդներ]]

[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]

08:02, 18 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Արամ Շահգելդյան
Ծնվել էհունվարի 4 (16), 1897[1]
ԾննդավայրԱստապատ
Մահացել է1948[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՊայքար[1]
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արամ Հովհաննեսի Շահգելդյան (հունվարի 4, հունվարի 16, 1897 թվական, գյուղ Աստապատ (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում) - 1948), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, խմբագիր։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Կենսագրություն

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1915-1916 թվականներից ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունքներին։ 1917 թվականի գարնանը և ամռանը Թիֆլիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ-դեմոկրատ» թերթերի խմբագրություններում։ Նույն թվականի վերջին մեկնել է Սուխում, մտել պարտիզանական ջոկատ և պայքարել Սուխումում, Սոչիում և Տուապսեում խորհրդային իշխանության հաստատման համար։ Սուխումում մասնակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սուխումսկայա պրավդա» («Сухумская правда») թերթի խմբագրմանը։ 1918 թվականի վերջերին Շահգելդյանը Պյատիգորսկում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատի Հյուսիսկովկասյան բաժանմունքը։ 1919 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից։ 1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ եկել է Հայաստան, նշանակվել Դիլիջանի գավառային հեղկոմի նախագահ։ Դաշնակների Փետրվարյան խռովության (1921) ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատում։ 1921-ին խմբագրել է Էջմիածնի «Կարմիր գյուղացի» շաբաթաթերթը[2]: Մինչև 1923 թվականը եղել է Էջմիածնի, Ալեքսանդրապոլի (Գյումրի) և Երևանի գավառային գործադիր կոմիտեների նախագահ։ 1923-1927 թվականներին ՀԿ (բ) կ Երևանի գավկոմի քարտուղարն էր։ ՀԿ (բ) կ չորրորդ համագումարում (1925 թվական) ընտրվել է ՀԿ (բ) կ ԿԿ քարտուղարության կազմում։ 1927-1929 թվականներին սովորել է ՀամԿ (բ) կ ԿԿ Մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1929 թվականին աշխատել է ՀամԿ (բ) կ Իվանովոյի մարզկոմում։ 1930-1932 թվականներին եղել է Արխանգելսկի օկրուգկոմի քարտուղար։ 1932-1936 թվականներին, 1940-1941 թվականներին և 1942-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչությունում։ 1936 թվականին եղել է ՀամԿ (բ) կ Կենտկոմի թեթև արդյունաբերության սեկտորի վարիչ, ապա Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) մարզկոմի քարտուղար։ 1941-1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել է։ 1944-1946 թվականներին Շահգելդյանը արտասահմանյան գրականության հրատարակչության տնօրենի տեղակալն էր։ Եղել է ԽՄԿԿ 14-րդ և 16-րդ համագումարների պատգամավոր։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 420.
  2. Վազգեն Ամիրբեկյան, Սովետահայ տեղական մամուլը, Ե., 1964, էջ 13-14:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420