«Ժյուլ-Կլեման Շապլեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Ժյուլ-Կլեման Շապլեն''' ({{lang-fr|Jules-Clément Chaplain}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի Քանդակագործու...»:
 
No edit summary
Տող 26. Տող 26.


<gallery>
<gallery>
File:Médaille Exposition universelle de Paris 1900. Graveur Jules Clément Chaplain (1839-1909) (1).JPG|Медаль в честь [[Всемирная выставка (1900)|Всемирной выставки]] (1900)
File:Médaille Exposition universelle de Paris 1900. Graveur Jules Clément Chaplain (1839-1909) (1).JPG|Մետաղադրամ` նվիրված 1900 թվականի [[Համաշխարհային ցուցահանդես]]ին
File:Médaille Exposition universelle de Paris 1900. Graveur Jules Clément Chaplain (1839-1909) (2).JPG|Медаль в честь [[Всемирная выставка (1900)|Всемирной выставки]] (1900)
File:Médaille Exposition universelle de Paris 1900. Graveur Jules Clément Chaplain (1839-1909) (2).JPG|Մետաղադրամ` նվիրված 1900 թվականի [[Համաշխարհային ցուցահանդես]]ին
File:Médaille André-Marie Ampère (1775-1836). Graveur Jules CHAPLAIN (1839-1909) (A).jpg|Медаль в честь [[Ампер, Андре-Мари|А.-М. Ампера]]
File:Médaille André-Marie Ampère (1775-1836). Graveur Jules CHAPLAIN (1839-1909) (A).jpg|Մետաղադրամ` [[Անդրե Մարի Ամպեր]]ի պատվին (1839-1909)
File:Sarah Bernard par Chaplain C des M.jpg|Медаль в честь [[Бернар, Сара|Сары Бернар]] (1889)
File:Sarah Bernard par Chaplain C des M.jpg|Մետաղադրամ` [[Սառա Բեռնար]]ի (1889)
File:20FrOrNapoléon1907.jpg|20-франковая монета Франции
File:20FrOrNapoléon1907.jpg|Ֆրանսիայի 20-ֆրանկանոց մետաղադրամ
</gallery>
</gallery>



18:03, 12 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Ժյուլ-Կլեման Շապլեն
ֆր.՝ Jules Chaplain
Ծնվել էհուլիսի 12, 1839(1839-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրՄորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա
Վախճանվել էհուլիսի 13, 1909(1909-07-13)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[4][5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, փորագրիչ և մեդալագործ
Ուշագրավ աշխատանքներ20 Francs Marianne?
ՈւսուցիչFrançois Jouffroy?, Eugène André Oudiné? և Eugène Stanislas Oudinot?
ԱշակերտներՖրեդերիկ Շառլ Վիկտոր դե Վեռնոն և Auguste Davin?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Jules-Clément Chaplain Վիքիպահեստում

Ժյուլ-Կլեման Շապլեն (ֆր.՝ Jules-Clément Chaplain, հուլիսի 12, 1839(1839-07-12)[1][2][3][…], Մորտայն-օ-Պերշ, Օրն, Ֆրանսիա - հուլիսի 13, 1909(1909-07-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ, Ֆրանսիայի լավագույն մետաղադրամագործներից մեկը: Գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ է եղել:

Կենսագրություն

1857 թվականին ընդունվել է գեղանկարչության դպրոց Փարիզում` մետաղադրամագործության բաժին: Դրանից հետո Հռոմ գնալով` 1864-1868 թվականներին շարունակել է կրթությունը Իտալիայում: Ապրել է Վիլլի Մեդիչիիում:

1863 թվականից պարբերաբար ցուցադրվել է Փարիզյան սալոնում և ստացել բազմաթիվ պարգևներ: 1869 թվականին վերադարձել է Փարիզ, որտեղ միանգամից շատ հայտնի է դարձել:

1877 թվականին Շապլենը նշաակվել է ֆրանսիական կառավարության պաշտոնական մետաղադրամագործ, իսկ 1878 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, սիկ 1881 թվականին դարձել է գեղանկարչության ֆրանսիական ակադեմիայի անդամ:

1896 թվականին եղել է Սևրի ճենապակու գործարանի ղեկավարը, որտեղ ճենապակե բիսկվիթից մի քանի հրաշալի մեդալներ է պատրաստել:

1900 թվականից Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր:

Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը: «Շապլենի մահը սուգ էր բոլոր նրանց համար, ով ճանաչում էր նրան և անդառնալի կորուստ ֆրանսիական մշակույթի համար» գրվել է 1909 թվականին «Դրամագիտական թերթում»:

Արվեստը

Վալերի Գրեարի հուշարձան, Փարիզ. Շապլենի աշխատանքներից մեկը

Լուի Օսկար Ռոտիի հետ միասին (1846-1911) մեծ ներդրում է ունեցել մոդեռնի փարիզյան դպրոցի ստեղծման մեջ: Եղել է առաջին նկարիչներից մեկը, ով հալած մետաղնեի համար մոդելներ է պատրաստել, որոնք հավասարաչափ էֆեկտիվ են եղել ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի համար:

Շապլենը համարվում է մասնագետ, ով նորովի է բացահայտել մետաղագործական արվեսը: Նրա շնորհիվ հալած մետաղները և պլակետները կրկին արժանապատիվ դիրք գրավեցին եվրոպական արվեստի մեջ: 1870-ական թվականների վերջին Շապլենը զարգացրել է դիմակարային մետաղադրամների ռեալիստակա ոճը, որի հիմքերը դրել է Հյուբեր Պոնսկարմը: Չլինելով Դավիթ դ'Անժեի եռաչափ ռոմանտիկ ոճի աջակից` Շապլենը, աշխատելով ցածր ռելիեֆով, իր մետաղադրամների մեջ քանդակագործության փոխարեն ավելի շատ գեղանկարչություն մտցրեց` թույլ տալով իր կերպարներին ակտիվ փոխհարաբերություններ ունենալ մետաղադրամի շրջապատող ետնապատկերի հետ: Նա իրերը էներգետիկ, գրեթե կատարյալ ձևով է նկարում, օգտագործում է նաև կանացի և ծաղկային դետալներ:

Ստեղծել է հիանալի շարք` 20 ձուլած մետաղադրամներից, նկարիչների, գիտնականների և պետական գործիչների պատվին, ինչպես նաև նվիրված այդ ժամանակվա մեծ իրադարձություններին:

Հենց Շապլենն է փորագրել Ֆրանսիայի հանրապետության նախագահների պաշտոնական դիմանկարները` սկսած Պատրիս Մակ-Մահոնից մինչև Էմիլ Լուբե:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ