«Պոստիմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Աղբյուրներ: +կաղապար
չNo edit summary
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Պոստիմպրեսիոնիզմ]]
[[Կատեգորիա:Պոստիմպրեսիոնիզմ]]


{{Գեղանկարչական ոճեր}}
[[ar:ما بعد الانطباعية]]
[[ar:ما بعد الانطباعية]]
[[az:Postimpressionizm]]
[[az:Postimpressionizm]]

15:33, 23 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Պոստիմպրեսիոնիզմ (լատ. post - հետո և իմպրեսիոնիզմ) - XIX դարի վերջի և XX դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը:

Ծագումը

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը:

Էությունը

Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները: Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը: Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապեսներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է XX դարի կերպարվեստի պատմությունը:[1]

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան